Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունն է ներկայացրել Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Փնթի կռուտիտը չի օգնելու. Հայաստանից հստակ դիրքորոշում են ակնկալում «ՎԱԶ 2107»-ը հայտնվել է դաշտում, 4 վիրավnրներից 3-ն ընտանիքի անդամներ են. Shamshyan Սիրիահայերը մնացել են առանց ՀՀ իշխանության օգնության ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման Հուսանք՝ պատկան կառույցները գոնե այս անգամ կօգտագործեն «Հայաստանը ես եմ»-ի ներկայացրած պատրաստի առաջարկը ՔՊ-ականներն Անդրանիկ Քոչարյանին են կասկածում արտահոսքերի մեջ Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը․ Էրդողան Տների շուկայում գնանկում կլինի՞


«Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, հայտարարել է, որ իրենց իշխանության օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, թեմային անդրադառնալով, հիշեցնում է այս տարվա մարտի 1-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հնչեցրած միտքը:
 
«Նա ասել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների և, ընդհանրապես, տարածաշրջանի առումով, բացի ԵՄ-ից, իրենք տեսնում են նաև Թուրքիայի առաջնորդությունը: Ռուսաստանը՝ որպես միջնորդ, 2022 թ.-ի վերջերից, որպես այդպիսին, արդեն չկա: Միջնորդ է Եվրամիությունը: Դրա, այսպես կոչված, «քաղաքացիական» դիտորդները Հայաստանում են՝ ԱԺ-ի կողմից ընդունված բարձր կարգավիճակով: Ընդգրկված են երկրներ, որոնք ոչ միայն ԵՄ-ն են ներկայացնում, այլ նաև ՆԱՏՕ անդամ այլ պետություններ: Վաղը Թուրքիան կարող է ցանկանալ դիտորդ լինել, եթե Կանադան կա, ինչո՞ւ Թուրքիան չի կարող լինել: Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի միջնորդությունից հրաժարվելու և Արևմուտքի, ԵՄ-ի միջնորդությամբ հարցերը լուծելու ճանապարհը, նրանք էլ տեսնում են Թուրքիայի առաջնորդությունը՝ որպես իրենց ներկայացուցիչ: Այս պարագայում չես կարող «վերադասին» հանցագործ հռչակել կամ քայլեր ձեռնարկել, որը կապացուցի քո «վերադասի» հանցագործ լինելու հանգամանքը: Ցեղասպանություն իրականացնելը միջազգային իրավունքով լուրջ մեղադրանք է, հանցագործություն: Եթե «վերադաս» են նշանակում Թուրքիային, ապա, բնականաբար, նրան չի կարելի նման կարգի մեղադրանքներ ներկայացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:
 
Իշխանությունների նման հայտարարությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը չի հասնո՞ւմ անդառնալիության ինչ-որ կետի, երբ իշխանափոխության պարագայում որևէ մեկն այլևս որևէ բան փոխել չի կարողանալու: «Չեմ կարող ասել՝ հասել ենք արդեն, թե ոչ, բայց կարող ենք հասնել: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Թուրքիայի հետ հարաբերություններն այս իշխանությունները սկսեն լավացնել, իսկ դրա հիմքում դրվի այն, ինչի մասին ասաց Միրզոյանը: Եվ դրա տակ Հայաստանը ստորագրի: Հաջորդ իշխանությունը սա ստանալու է հստակ պարտավորության տեսքով: Սա ուղղակի մի չինովնիկի հայտարարություն կամ ցանկություն չէ, այլ փաստաթուղթ է:
 
Դրանից հրաժարվելը կնշանակի փչացնել հարաբերությունները, ռիսկեր ստեղծել Հայաստանի համար: Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու, ուզած, թե չուզած, պետք է հաշվի նստեն այն իրողությունների հետ, որոնք կլինեն: Նման իրավիճակում «հետ բերել» ինչ-որ բան կամ փոխել իրավիճակը հնարավոր կլինի միայն ուժերի բալանսի վերափոխման միջոցով: Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որը կփոխի ուժերի բալանսը, մեր ուժն ավելի կմեծանա, և կկարողանանք այն, ինչ եղել է, ամբողջությամբ կամ մասնակի հետ շրջել: Եթե փաստաթղթեր ստորագրվեն, դա շատ դժվար է, պրակտիկորեն գրեթե անհնար, եթե ուժերի բալանսը չփոխվի: Արցախի հարցում արդեն հասել ենք անդառնալիության կետին: Տեսականորեն ինչ-որ բաներ պահպանվում են, բայց պատասխան չկա, թե ինչպիսին պետք է լինի պրոցեսը երևացող ապագայում»,-նշում է մեր զրուցակիցը:
 
«3+3» ձևաչափով հանդիպում, քննարկումներ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ի՞նչ արդյունքներ ակնկալել այս հանդիպումներից: Այվազյանը կարծում է՝ արդյունքներ ունենալը կախված է իշխանությունների ցանկությունից, ընդհանրապես, և կոնկրետ քայլեր իրականացնելու ցանկությունից՝ մասնավորապես: «Կարելի է գնալ, ինչ-որ գեղեցիկ բառեր արտասանել, բայց եթե դրանից հետո քայլեր չկան, ապա այն ոչ մի օգուտ չի տալու: Չափազանց մեծ է Արևմուտքի ճնշումը Հայաստանի վրա: ԲՐԻԿՍ-ը բազմաբևեռ աշխարհի կառուցման հիմքերից մեկն է, հարթակ, որտեղ պետությունները, որոնք ուզում են այդ բազմաբևեռ աշխարհում իրենց տեղն ունենալ, հավաքվում են, քննարկումներ իրականացնում: Այն առայժմ ընդհանուր սկզբունքների հիման վրա քննարկում է, այսինքն՝ կանոնադրական կազմակերպություն չէ, բայց ապագայում ինստիտուտներ են ստեղծվելու: Կարևոր է հասկանալ, որ տնտեսությունը չեն կարող առանձնացնել մնացյալից:
 
Պարզ ասած՝ եթե Հայաստանն ընտրի «հակառուսաստան» պրոյեկտ դառնալու հերթական ճանապարհը, եթե անցնի այդ սահմանը, Ռուսաստանի կողմից ի՞նչ տնտեսական առավելությունների մասին կարող է խոսք լինել: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին ասաց՝ առավելությունները, որոնք ստանում եք, նրա դիմաց է, որ Ռուսաստանը ստանում է ռազմավարական խորություն ձեր միջոցով: Եթե այդ խորությունը չի ապահովվում, ապա արտոնություններ տալու իմաստն էլ է կորում»,-շեշտում է նա: Իշխանությունները հաճախ են առաջարկում իրար հետ «չխառնել» անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: «Իրենք մանևրելու հնարավորություն չունեն, դա իրենց թույլատրված չէ: Ինչո՞ւ հիմա Արևմուտքը չի ստիպում դիմել կտրուկ քայլերի: Պատկերացրեք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, նախ՝ չկա երաշխիք, որ չեն համոզի Ադրբեջանին՝ ՀԱՊԿ մտնել: Այդ դեպքում չստացվեց, որ ՀԱՊԿ-ը դուրս եկավ տարածաշրջանից, ուղղակի մի քանի հարյուր կիլոմետր շեղվեց Հայաստանից դեպի Ադրբեջան: Կամ՝ հիմա Ֆրանսիային կարգում են Հայաստանի բարեկամ: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, և այդ անվտանգության համակարգը հիմնովին փլուզվեց, Ֆրանսիան չի կարողանալու այդ անվտանգության համակարգը փոխարինել: «Բարեկամ Ֆրանսիա» փուչիկը պայթելու է»,-հավելում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը:
 
Ընդգծում է՝ իրադարձությունների հետագա ընթացքը կախված է ուժերի հարաբերակցությունից: «Մի քանի ամիս առաջ խոսում էին, որ հեռահար հրթիռներով պետք է հարվածեն Ռուսաստանի խորքերին, բայց Ռուսաստանի կողմից միջուկային դոկտրինի փոփոխությունից հետո այդ մտքից հրաժարվեցին: Իհարկե, այդ փոփոխությունը հիմնականում Ուկրաինայի ճակատի համար էր նախատեսված, բայց այն ազդում է նաև այլ տարածաշրջաններում Միացյալ Նահանգների կողմից որոշակի կարմիր գծեր չանցնելու վրա, այսինքն՝ արձագանք է ստանում նաև այլ տեղերում: Հետո եղան ընտրություններ Վրաստանում, ուժը, որը «հակառուսաստան» պրոյեկտի կողմնակիցն էր, չընտրվեց: Այս ամենի համադրությունն առայժմ թույլ է տալիս Հայաստանին ինչ-որ ձևով վերջնական անկման փուլ չմտնել: Արևմուտքի կողմից կտրուկ ճնշում առայժմ չկա:
 
Ենթադրենք՝ Ռուսաստանն ինչ-որ պահի թեկուզ աննշան նահանջ կատարեց կամ զիջեց դիրքերը, Արևմուտքը միանգամից ասելու է Հայաստանին՝ հենց հիմա քայլեր ձեռնարկիր: Ամեն ինչ կախված է «մեծերի» միջև ուժերի հարաբերակցությունից:
 
Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ իր անվտանգության երաշխիքների պահանջները կատարվեն, որը երկու փաստաթղթի տեսքով 2021 թ.-ի դեկտեմբերին ներկայացրել էր, այն, ըստ էության, հետևյալի մասին է՝ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի իր գործունեությունը հետխորհրդային տարածքում, ապա այս դեպքում ինչ իշխանություն էլ Հայաստանում լինի, բնականաբար, սկսելու է թեքվել դեպի Ռուսաստան և ԲՐԻԿՍ: Եթե նման կտրուկ, պատմական փոփոխություն եղավ, Միացյալ Նահանգներն է ասելու՝ պայմանավորվել ենք, զիջում ենք այն տարածքը, որը 1965 թ.-ից հետո բաժին է հասել Խորհրդային Միությանը, իսկ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: Զիջել չի նշանակում խզել հարաբերությունները: Սա, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ մեր դեպքում, եթե այս իշխանությունը մնա, նա կկարողանա լավագույնս, ի շահ մեր ժողովրդի օգտվել այն հնարավորություններից, որոնք նոր բազմաբևեռ աշխարհը կտա:
 
Հնարավոր է, որ չկարողանան օգտվել, այդ թվում՝ կորցրածը գոնե մասնակի հետ բերելու առումով, կամ չուզեն օգտվել: Այս իշխանությունների օրոք Հայաստանը դժվար թե լուրջ հաջողությունների հասնի, եթե չասեմ՝ հակառակը՝ կարող է հասնել նոր կորուստների: Կարծում եմ՝ Ռուսաստանը չի ստիպելու որևէ բան, կարևորը ռազմավարական առումով իր համար սպառնալիքներ չլինեն: Եթե վաղը մեր ժողովուրդը որոշի, որ, ի դեմս Ռուսաստանի, ուզում է լավ բարեկամ տեսնել, Ռուսաստանն իր օգնության ձեռքն ավելի շատ կմեկնի: Գիտակցված ընտրություն պետք է լինի: Հիմա գա, ուժով մի բան ստիպի, բայց ոչինչ չփոխվի, ժողովուրդն էլ կասի՝ եթե ինձ չստիպեիր, ավելի լավ կյանքով կապրեի: Այդ փորձը նա ունեցել է հետխորհրդային տարածքի օրինակով: Բոլորին ինչ ասես տվեց, ոտքի հանեց, հետո շրջվեցին իր դեմ»,-եզրափակում է Հայկ Այվազյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունն է ներկայացրել Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Փնթի կռուտիտը չի օգնելու. Հայաստանից հստակ դիրքորոշում են ակնկալում «ՎԱԶ 2107»-ը հայտնվել է դաշտում, 4 վիրավnրներից 3-ն ընտանիքի անդամներ են. Shamshyan Սիրիահայերը մնացել են առանց ՀՀ իշխանության օգնության ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման Աղազարյանը սպառնում է անուններ տալ, եթե իրեն փորձեն կալանավորել Հուսանք՝ պատկան կառույցները գոնե այս անգամ կօգտագործեն «Հայաստանը ես եմ»-ի ներկայացրած պատրաստի առաջարկըՔՊ-ականներն Անդրանիկ Քոչարյանին են կասկածում արտահոսքերի մեջ Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը․ ԷրդողանՏների շուկայում գնանկում կլինի՞ Ջուր չի լինելու. հասցեներ ԳԹԿ-ն սկսում է բուհերի միասնական քննությունների 1-ին փուլի հայտագրման գործընթացը. ժամկետը հայտնի է Ադրբեջանն ու Հայաստանը իրականում չեն լսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ Նարիշկին Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի․ Տիգրան Աբրահամյան Սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով. եղանակը Հայաստանում ՀՀ իշխանությունները Դամասկոսի անկման արդյունքում բարդ իրավիճակում են հայտնվել․ «Հայաքվե»Մեծավանցիները, ի նշան բողոքի, փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը․ Shamshyan Միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ. Խաչիկ Ասրյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքի մասնաճյուղը Թշնամին նոր ուժով է «վերադարձել» իր պահանջներին. «Փաստ» Մարդու... չիրավունքներ. «Փաստ» «Թրամփը պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք, մեզ համար դա շատ վատ է». «Փաստ» Փաշինյանական տնտեսություն. հարված փոքր ու միջին բիզնեսին, ճնշումներ գործարարների նկատմամբ, արտաքին պարտքի շարունակական մեծացում. «Փաստ» Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ» Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ» Մառախուղ․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԲանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին. ի՞նչ վտանգներ են նրանց սպառնում ապագայում. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում Իշխանությունը վախենում է ընտրություններ կազմակերպել Գյումրիում, որովհետև գիտի' իրենց թեկնածուն չի ընտրվի. ՀՀՄ MBG Hospitality ցանցի հիմնադիր Կարեն Մարգարյանը հանդիպել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին Երևանում երիտասարդը փորձել է լինգով hարվածել մաքրման աշխատանք կատարող քաղաքացուն․ կրակnցներ են եղել Մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել․ Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին Շիրակի մարզում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասավ 2-ի․ վերջինը հիվանդանոցում մահացել է Եկեղեցին անում է հնարավոր ամեն ինչ արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայերի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ. Գարեգին Բ-ն՝ Օկամպոյին Այս սեզոնի համար ռեկորդային թվով մեքենաներ են անցնում Լարսի անցակետով․ Հակոբյան Մոտ 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՀՀ-ն ոչ միայն չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, այլ պետք է օգնի Ռուսաստանին և անի դիվանագիտական քայլեր․ Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից մահացած տղամարդիկ Բյուրակն գյուղից էին, մեքենայում 4 հոգով են եղել. նոր մանրամասներԲացակայություններ և վերաքնություններ, ահազանգեր դպրոցներից․ ի՞նչ է տեղի ունենում կրթական ոլորտում ԱՄՆ դեսպանատունն ահազանգում էՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար Հայաստանը պետք է պատրաստ լինի, պատերազմը չի ուշանա Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Կենդանակերպի այս 2 նշաններին հաջողություն ու փող կգան 2025 թվականին Արամ Հակոբյանը կիսել է 3-8-րդ տեղերը․ Saint Louis Masters
Ամենադիտված