Սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել Երևանում ծեծկռտուքի հետևանքով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կան ձերբակալվածներ Ուկրաինան կոռուպցիայից մաքրելու միջոցները բավարար չեն. Զելենսկի Նիկոլն ասում է՝ ով դիրքորոշում ունի թող գնա․ Աննա Մկրտչյան Նիկոլ, հեռարձակի’ր 2020-ի սեպտեմբերի 26-ի Պետրոսի հարցազրույցդ․ Արմեն Աշոտյան Ի՞նչ ճակատագրի կարժանանան Բաքվում պահվող ռազմագերիները Հռոմում կողոպտել են Louis Vuitton խանութը Ո՞ր դեպքում են քաղաքացիներին կտրում վարորդական քննությունից․ արդյո՞ք մեկ սխալ հնարավոր է կատարել Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով


«Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա:
 
Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը: Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է: Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի:
 
Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ: Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց: Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում:
 
Ամեն հայկականը ծաղրելը, ավանդական արժեքները, պատմական իրողությունները նենգախեղված ու ծաղրական ներկայացնելը, Արցախը, ազատագրված տարածքները ադրբեջանական համարելը, ահա, այդ ամենը հո նորությո՞ւն չէին: Շարունակությունը պետք է համարել 2018ին իրագործված իշխանազավթումը, որից հետո այս թիմը լծվեց իր քանդիչ ծրագրերի իրականացմանը: Իշխանազավթման սցենարիստն, ինչ խոսք, առանձնահատուկ «Օսկարի» է արժանի, քանի որ երկրաքանդությունը, Արցախի հանձնմանն ուղղված գործողությունները քողարկվում էին «ուռռա-հայրենասիրական» կոչերով, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի աղաղակներով, պրիմիտիվագույն պոպուլիզմով: Բայց... աշխատեց: ՔՊ-ի ուրացման հերթական ակորդը կարելի է համարել կրթական, գիտական, համակարգերի կազմաքանդման, Արցախի խնդիրը ինքնորոշումից տարածքային վեճի բովանդակային ձևախեղման, բանակի ու նկատելի զինվորականների վարկաբեկման և նմանօրինակ այլ դրսևորումները:
 
Դե, «կանտրոլնի կրակոցն» էլ, թերևս այն է, որ Արցախն աղետի մատնելուց, ապա նաև բացահայտ ուրանալուց հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան ներկայացնող «նիկոլփաշինյանները» առանձնապես ձևականությունների ու քողարկումների հետևից չեն ընկնում: Պարզապես իրենց բոլոր ավերակիչ, կործանարար քայլերն ու որոշումները փաթեթավորում են «ինքնիշխանության», «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը պահելու», «խաղաղության» մասին, կներեք, «կտերով»: Բուն ուրացման դրսևորումները այնքան շատ են ու գրեթե ամենօրյա ռեժիմով, որ նույնիսկ առանձին հիշեցնելու կարիք էլ գուցե չկա: Արցախի մասին նշեցինք: Բուն ՀՀ տարածքների ուրացումը և սեփական հողի վրա ապրելու հայ մարդկանց բնական իրավունքի ուրացումը՝ վերադիր, լինի դա Սև լճի, Կիրանցի, Ներքին Հանդի, թե Հայաստանի մեկ այլ վայրում: Արժե հիշեցնել նաև Հայոց ցեղասպանության ուրացմանը նպատակաուղղված այն «նիկոլփաշինյանի» հայտարարությունը, թե՝ պետք է բոլոր 1,5 միլիոն զոհերի անունները հերթով պարզել, ստուգել, ճշտել...
 
Էլի բաներ կարելի է ասել, բայց առանց լրացուցիչ ու, առավել ևս, հուզական (այլ կերպ հնարավոր չէ այս զգայուն հարցում) արտահայտությունների էլ պարզ է, թե ի դեմս Արարատ Միրզոյանի ու, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի, ինչի հետ գործ ունենք: Զուտ քաղաքական տեսակետից անհրաժեշտ է նկատել հետևյալը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես կորցրել է լեգիտիմությունը: Այդ իշխանությունը ձևավորվել է 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով, որտեղ ՔՊ-ն խոստացել, ապա, որպես կառավարություն, իր գործունեության ծրագրում (գործող փաստաթուղթ է) ամրագրել է, որ հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու անվտանգության երաշխավորմանը, և դրժել է իր խոստումը, ծրագիրը, ամրագրել է, որ ազգային նպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ հիմա արդեն բացեիբաց դրժում է իր գրավոր պարտավորությունը: Իսկ ո՞ւմ է պետք նման «իշխանությունը»: Պետք է Թուրքիային, շատ է պետք Ադրբեջանին: Գուցե էլի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների: Միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր լրացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՍողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել Երևանում ծեծկռտուքի հետևանքով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կան ձերբակալվածներ Ուկրաինան կոռուպցիայից մաքրելու միջոցները բավարար չեն. Զելենսկի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Նիկոլն ասում է՝ ով դիրքորոշում ունի թող գնա․ Աննա Մկրտչյան Նիկոլ, հեռարձակի’ր 2020-ի սեպտեմբերի 26-ի Պետրոսի հարցազրույցդ․ Արմեն Աշոտյան 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Ի՞նչ ճակատագրի կարժանանան Բաքվում պահվող ռազմագերիները Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Հռոմում կողոպտել են Louis Vuitton խանութը Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Ո՞ր դեպքում են քաղաքացիներին կտրում վարորդական քննությունից․ արդյո՞ք մեկ սխալ հնարավոր է կատարել Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ ՍարգսյանԱդրբեջանում դպրոցը դարձել է հակահայկական քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր. ադրբեջանցի լրագրողԱդրբեջանում դպրոցը դարձել է հակահայկական քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր. ադրբեջանցի լրագրողՆորմալ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն Նիկոլի, այլև իրար դեմ են մրցակցում. Հովհաննես ԻշխանյանԱնասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքվից եկող «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս» Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա ՍողոմոնյանԾնողները uպանել են նորածնին և մաuնատել նրա մարմինը մuաղացովԻնչպե՞ս ապրել և դիմանալ գիշատիչ միջավայրում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը «Օսկար» է ստացել Ադրբեջանը և Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա. Արմեն ՄանվելյանԲանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հեռակա կարգով դատապարտվել է մահապшտժի Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրն է. ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին օրվա կապակցությամբԼռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները Ականազերծման գործակալության աշխատակից է պայթել ականի վրաՎերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ. «Մեր ձևով» շարժում Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսnրը. Զախարովան՝ Գերմանիայի պաշտպանության նախարարին Թող ձեր ձգտումներն իրականանան, իսկ ձեր ներդրումը դառնա Հայաստանի առաջընթացի անբաժան մասը. Նաիրի ՍարգսյանՀայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 17 տոկոսը բաժին է ընկնում արևային գեներացիային Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցի համարներից մեկից որպես հյուր հրավիրված 29-ամյա կինը հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով Նիկոլը Վաղարշապատում հաղթեց ՀՀԿ մեթոդներով. ի՞նչ անել 2026-ինԷփշթեյնի կողմից տուժած մարդիկ տեսաուղերձ են ուղղել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով քվեարկություն անցկացնել գործի նյութերը հրապարակելու համար (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները․ իշխանության ուժային «ուսումնավարժանքը» և Հայաստանի քաղաքական գալիքըԽոշոր ու ողբերգական վթար, մաhացել է առնվազն 42 մարդ (տեսանյութ, լուսանկար) Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի մինչև երեկո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում էUcom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր կենթարկվի շատ լուրջ պատժամիջոցների. Թրամփ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 10 օրերին․ Գագիկ ՍուրենյանՍամվել Կարապետյանի գործը. Հայաստանի տնտեսությանն ու իրավական համակարգին ուղղված ամենախորը հարվածը Վթար. ջուր չի լինի մի քանի ժամ
Ամենադիտված