Սարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Ադրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Երկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխային Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում


Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանի տնտեսական վերելքի ժամանակահատվածն ավարտվում է, ու տնտեսությունն այլ փուլ է թևակոխում։ Չնայած տնտեսական ակտիվությունը դեռևս որոշակիորեն բարձր մակարդակի վրա է, բայց ամիսներ շարունակ նվազման միտումներ է գրանցում։ Այս ամենն արտացոլվում է նաև Համաշխարհային բանկի զեկույցում, որտեղ նշվում է, թե օգոստոսին Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով փոքրինչ դանդաղել է՝ 6,2 %-ից հասնելով 5,6 %-ի։ Տարվա ամիսների կտրվածքով վերլուծելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին էականորեն դանդաղել են տարեսկզբի բարձր աճերի համեմատ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին նկատվել է աճի տեմպի որոշակի արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության աճերի արագացմամբ։
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աճին առևտրի և արդյունաբերության նպաստումները եղել են 8,3 և 2,7 տոկոսային կետով։ Աճի համար պայմաններ են ստեղծել նաև ծառայությունների և շինարարության ոլորտները՝ համապատասխանաբար 1,4 և 0,8 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, նկատենք, որ, չնայած շինարարության ոլորտում աճը շարունակվում է, սակայն այն այս տարվա սեպտեմբերին կազմել է 14,7%, սակայն օգոստոսի համեմատ դանդաղել է 1,8 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների աճը կազմել է 15,9%՝ դանդաղելով 0,3 տոկոսային կետով: Ճիշտ է, բնակարանային շինարարության նկատմամբ հետաքրքրությունը դեռևս պահպանվում է, սակայն երբ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա շինարարության ոլորտի աճի վրա։
 
Ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, այս տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելի է նվազելու, քանի որ նախորդ տարվա վերջին ամսիներից վերարտահանման՝ մասնավորապես ոսկերչական գործունեության արագացմամբ պայմանավորված՝ տնտեսական ակտիվության արագացումն արդեն սարերի հետևում է։ Որոշակի ամիսների միայն արտահանման մեկ երրորդը կազմում էր ոսկու և ադամանդների վերարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ վերարտահանման վրա հիմնված տնտեսական բարձր աճի էֆեկտը խաբուսիկ է, և երկարաժամկետ արդյունքներ չի կարող ապահովել, բայց նրանց լսող չկար։ Կարևորը գեղեցիկ ցուցանիշներ ցույց տալն էր։ Ու հիմա արդեն ոսկերչական գործունեության արգելակման պայմաններում առևտրի աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, ինչն իր արտացոլումն է գտնում առևտրի հաշվեկշռում։
 
Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 13,4 % աճ, որը 1,5 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Ըստ երևույթին, հաջորդ ամսվանից ավելի կդանդաղի։ Արտահանման աճը ևս դանդաղել է՝ այս տարվա սեպտեմբերին կազմելով 38,9 % և նախորդ ամսվա համեմատ իջնելով 26,1 տոկոսային կետով: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե արտահանման մեջ ինչ մեծ մասնաբաժին էին կազմում ոսկերչական ապրանքները։ Ներմուծման աճի տեմպը ևս էականորեն դանդաղել է: Այս ոլորտում աճը 2024 թ. սեպտեմբերին կազմել է 11,9%՝ էականորեն ցածր լինելով ինչպես տարեսկզբի, այնպես էլ նախորդ ամսվա ցուցանիշներից: Նման իրողությունը մի կողմից կապված է նույն ոսկերչական ապրանքների վերարտահանման ծավալների նվազման, իսկ մյուս կողմից՝ այլ ապրանքախմբերի գծով ներմուծման նվազման կամ ներքին պահանջարկի նվազման հետ:
 
Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսական խնդիրները կարող են խորանալ, քանի որ ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ կտրուկ ցնցումների, որոնք կարող են պայմանավորված լինել արտաքին տնտեսական գործոններով։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին ռուսական շուկայում տեղի ունեցող տնտեսական տեղաշարժերը, Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, գնաճը և այլ հանգամանքներ կարող են էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ զբոսաշրջությունից և տրանսֆերտներից ստացված Հայաստանի եկամուտները խիստ նվազել են; Այս երկու ոլորտն էլ էականորեն փոխկապակցված են Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքերի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Չենք մոռանա մեր քաղաքացիների մասին, ովքեր ունեն ֆունկցիոնալ սահմանափակումներ․ Սուրեն ԽաչիկյանԱդրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ինչպես են Աղավնատանը դիմավորում ՀՃԿ-ի թեկնածուինԳեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը Խաչիկ Մանուկյանն ժողովրդին ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնումԱդրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Ընտրություններից առաջ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը՝ ասելով, թե խաղաղություն է բերելԱրշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս Արդյոք գեներալ Արտակ Դավթյանն է կեղծ ցուցմունք տվել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ ԱՄՆ-ի շահը նախևառաջ Իրանին ու ՌԴ-ին այստեղից դուրս մղելն է. Մենուա ՍողոմոնյանԵրկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխայինՏեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Եգիպտոսում մշակվել են ինքնամաքրվող արևային վահանակներ Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է. Պիպոյան Փաստաբան Սոսե Չանդոյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում հանդիպում-քննարկում է ունեցել ազատազրկված անձանց հետԷմմա Մկրտչյանը՝ բաժանության, ծնողների կորստի և դժվար օրերի մասին Անիրատեսական է խոսել Մեսսիի վերադարձի մասին որպես խաղացող. «Բարսելոնայի» նախագահ Ողբերգական դեպք՝ Աբովյանում. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել. դեպքի վայրում և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹՍթարմերի խորհրդականը փորձել է կապ հաստատել ՌԴ իշխանությունների հետ. FT Լոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար. օրվա աստղագուշակ Ինչպես մյուս հարցերում, տնտեսության մեջ ևս այս իշխանությունը խաբել է. Հրայր ԿամենդատյանԵվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Խոշոր վթար՝ Սյունիքում, «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է, վիրավnր կաԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Բարկանում եմ… Նազենի Հովհաննիսյանը անկեղծ հոլովակ է հրապարակել. Ինչ է պատահել Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Հայտնի է ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով որքան գումար կծախսվի Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ Ֆրանսիան կօգնի Պաղեստինին մշակել ապագա պետության սահմանադրությունը. Մակրոն Վթար․ մինչև երեկո ջուր չի լինելու Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է` 20 զինծառայող է զոհվել (տեսանյութ) Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված