Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի սեպտեմբեր ամսին հայտարարագրվել է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,9 տոկոսով ավելի է։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հարկ վճարողների կողմից 2024 թվականի սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 հազար 491-ով կամ 5,9 տոկոսով»,- հայտնեց Բադասյանը։