Սահմանափակումները շատ չեն լինելու՝ Գալյանը ՍԴ-ի կայացրած որոշման մասին Նշվել է իրանական նավահանգստում մաhացու պայթյունի պատճառը Ատելության խոսքի հետ կապված խնդիրը ՀՀ-ում ամենահրատապներից է, դրան բախվում եմ նաև ես. ՄԻՊ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ու դարձել բացարձակ չեմպիոն Պուտինը հրադադար է հայտարարել «Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք»․ Գիտակոնֆերանս Կապանում Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Արտակ Զաքարյանը մատնանշում է դեպքերը Սահմանապահ զորքերի զինծառայող էր մաhացել․ նոր մանրամասներ Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին


Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց հիման վրա կեղծ պատմության ստեղծումը վերջին շրջանում ծայրահեղության է հասել: Արդյունքում «ծնվում են» իրականությանը հակասող նախագծեր, որոնցից մեկն էլ, այսպես կոչված, «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունն» է։ Այս մասին գրված է «Գեղարդ» հիմնադրամի հոդվածի մեջ։

2022 թվականի սեպտեմբերին մի խումբ ադրբեջանցիներ հայտարարություն տարածեցին ՀՀ-ի տարածքում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» (ԳԶՀ) ստեղծման մասին, որի սահմաններն ընդգրկելու էին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ադրբեջանցիներ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանն Անկարայում իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» նախագահ և փոխնախագահ։ Իր խոսքում «նախագահ» Թալիբովը նշել էր, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այդ հանրապետությունը, ավելին՝ «Թուրքիան և Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Իսկ «փոխնախագահ» Մեհմեդ Ալի Արսլանը հավելել էր, որ Զանգեզուրն օսմանյան հող է։

Ըստ տարածված հայտարարության, որի մեջ արտացոլված էր նորաստեղծ «հանրապետության» ապագա կառավարության կառուցվածքը, մեկամսյա ժամկետում պետք է հայտարարվեր նաև խորհրդարանի (Ազգային ժողովի) գումարման մասին։ Նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաք հռչակել Կապան (ադրբ․՝ Գաֆան) կամ Վարդենիս (Բասարգեչար) քաղաքներից մեկը։ Ի դեպ, անհեթեթությունը հասնում էր նրան, որ հայտարարության տեքստում նշվում էր, թե հետագայում Հայաստանի հետ կհամաձայնեցնեն՝ այս երկու քաղաքներից որը կնախընտրի Հայաստանը՝ որպես ԳԶՀ-ի մայրաքաղաք։ Ավելին՝ հայտարարության 11-րդ կետում նշվում էր, որ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» դիտարկում և ընդունում է խաղաղ պայմաններում հայ բնակչության հետ համակեցությունը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ դաշնային իրավական հիմունքներով։ Նախագծի նախաձեռնողները բանակցություններ էին վարել նաև Իրաքի քրդերի՝ իսլամիստական շարժման առաջնորդ Ալի Բապիրի հետ։

Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ռիզվան Թալիբովը ծնունդով Խորհրդային Հայաստանի Ճամբարակի շրջանի Յանխակայա (Մեշաքենդ), այժմ՝ Անտառամեջ, գյուղից է։ Սովորել է Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում․ քաղաքագիտության դոկտոր է։ Բայց, ինչպես պարզվում է, նա մեծ հեղինակություն չի վայելում Ադրբեջանում։ 2005 թվականին, երբ ձերբակալեցին Ալի Ինսանովին[1], Թալիբովն ստեղծեց և գլխավորեց վերջինիս իրավունքների պաշտպանության կոմիտեն։

Ադրբեջանական մեկ այլ «ծրագրի» ղեկավար Գաֆար Չախմախլին, որն ստեղծել էր «Իրևանի թուրքական հանրապետության վտարանդի կառավարությունը», Թալիբովին նշանակել էր այդ «հանրապետության» փոխնախագահ։ Սակայն 2021 թվականին նա հրաժարական էր տվել և մեկ տարի անց հայտարարել «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծման մասին, որը Գաֆար Չախմախլին սադրանք համարեց և «Cebhe.info»-ին տված հարցազրույցում Թալիբովին մեղադրեց «արևմտյան ադրբեջանցիներին» պառակտելու մեջ։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքն» իր հերթին հայտարարեց, որ չի ճանաչում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» կոչվող կառույցը, առնչություն չունի դրա հետ, և նման սիրողական գործունեությունը համարում է վնասակար՝ «պատմական հողերը» վերադարձնելու տեսանկյունից։ Ավելին՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարեց, որ սա իսկական սադրանք է «Զանգեզուրի միջանցք»-ի բացման դեմ և հնարավոր է՝ Թալիբովը Զանգեզուրում քրդական պետություն ստեղծելու նպատակ ունի։ Բաբաօղլուն մատնանշում էր այն հանգամանքը, որ Թալիբովը Մեհմեդ Ալի Արսլանին նշանակել է փոխնախագահ, ով բանակցություններ է վարել Իրաքի քրդերի «Իսլամական արդարություն» կուսակցության ղեկավար Ալի Բապիրի հետ։ Ի դեպ, Մեհմեդ Ալի Արսլանը ծագումով քուրդ է։

Այն, որ Արսլանն Անկարայում նշել էր, թե Զանգեզուրն օսմանյան հող է, պատճառ դարձավ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կողմից Ադրբեջանում բողոքի ակցիաների կազմակերպմանը։ Ըստ «Համայնք»-ի՝ նման հայտարարությունները վնաս կհասցնեն Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին․ «սա խորամանկ ու ցինիկ սադրանք է՝ ուղղված Ադրբեջան-Թուրքիա եղբայրության դեմ»։

2023 թվականին Ռիզվան Թալիբովը հեռացվել է «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» ղեկավարությունից, իսկ գոյություն չունեցող հանրապետության ղեկը տրվել է Թուրքիայում բնակվող Թունզալա Չալաբիևային։ Սակայն նույն թվականի օգոստոսին Թալիբովն ու Չալաբիևան ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Դրանից մի քանի օր անց հայտարարվել էր այն մասին, որ «Գոյչա-Զանգազուրի Հանրապետության» նախաձեռնողները դադարեցրել են իրենց գործունեությունն ու հրաժարվել իրենց գաղափարներից։

Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակական պահանջներն ու կեղծ պատմության հիման վրա կառուցված ծրագրերն արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության և քարոզչության հակասությունները։ Նման սադրիչ նախագծերը հայտնվում են նաև գաղափարական, քաղաքական և անձնական շահերի բախման կիզակետում, ինչը հերթական ցուցիչն է, որ այդ ծրագրերը զուրկ են պատմական, գիտական և քաղաքական հիմնավորումներից։

 

 
Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցՍահմանափակումները շատ չեն լինելու՝ Գալյանը ՍԴ-ի կայացրած որոշման մասին Նշվել է իրանական նավահանգստում մաhացու պայթյունի պատճառը Ատելության խոսքի հետ կապված խնդիրը ՀՀ-ում ամենահրատապներից է, դրան բախվում եմ նաև ես. ՄԻՊԱմերիաբանկը մասնակցեց Career City Fest փառատոնին` ներկայացնելով Ամերիացիներին բնորոշ արժեքները Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ու դարձել բացարձակ չեմպիոն Ականատես ենք լինում դարի կոռուպցիոն գործընթացին. Թագուհի ԹովմասյանՊուտինը հրադադար է հայտարարել Դոլլարների «անձրև» Ռոզա Դավթյանի պարի ժամանակ. Բացառիկ հոլովակ «Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք»․ Գիտակոնֆերանս ԿապանումԲերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Արտակ Զաքարյանը մատնանշում է դեպքերը Սահմանապահ զորքերի զինծառայող էր մաhացել․ նոր մանրամասներ Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, նորօրյա հանցագործները պետք է պատժվեն. Ավետիք Չալաբյան Այս դժվարին պահին կիսում եմ Իրանի եղբայրական և բարեկամ ժողովրդի ծանր վիշտը. Գագիկ Ծառուկյան «ՀայաՔվեն» հավաստագրեր և հուշանվերներ հանձնեց Երևանում կազմակերպված դիտորդական դասընթացի մասնակիցներինԵրևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է»․ Իրանի նախագահ Իրականում ինչու Էմմա Մանուկյանն ու Անի Քոչարյանը ներկա չէին Ռոզայի հարսանիքին. ինչ էր պատահել Ադրբեջանցի է պшյթել ականի վրա Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով Իրաքում նախատեսում են կառուցել ամենամեծ արևային էլեկտրակայանը «Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի Նոյն է»․ Արամ Գևորգյան PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում Զորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում Հայոց ցեղասպանության փաստը անհերքելի էՄի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար. Մհեր ԱվետիսյանՌոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը «Նեմեսիս»-ը չի ավարտվել, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ վերահաստատելու արդարությունը և վերականգնելու մեր իրավունքները. Ավետիք ՉալաբյանՀրազդան գետն ընկած ուկրաինացի երեխային դեռ չեն գտել․ նրան ոչ միայն գետում, այլև Երևանյան լճում են փնտրում Լավ հոտ չի գալիս․ Ադրբեջանն ամենօրյա հաճախականությամբ կրակում է, Սյունիքում անհանգիստ են Երևանում նորից կրակոցներ են հնչել Ինչպես է Ռոզա Դավթյանը լաց լինում եղբոր հետ պարելիս. հուզիչ ու բացառիկ կադրեր Ջուր չի լինի․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ սպասել «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր «Նեմեսիս» գործողությանը․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro NewsՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Երգ, պար, հյուրեր... նոր կադրեր Ռոզա Դավթյանի հարսանիքից «Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված