ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան 2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային Ջրանջատում՝ 24 ժամով ՔՊ-ականը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ՌԴ-ն զգուշացնում է՝ ՀՀ-ին կարող են ՀԱՊԿ-ում զրկել ձայնի իրավունքից Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել Փոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել 4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ


Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ցանկացած երկրի համար տնտեսության դիվերսիֆիկացիան կարևոր նշանակություն ունի, որպեսզի կախված չլինի մեկ երկրից ու մեկ ուղղությունից: Հայաստանի իշխանությունները ևս պարբերաբար խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, սակայն գնալով հակառակ արդյունքն են գրանցում: Իսկ ընդհանրապես, որևէ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումները, մոտեցումները մեծ հաշվով կախված են լինում արտաքին առևտրաշրջանառության, այլ երկրների հետ տնտեսական կապերի և համանման մի շարք այլ գործոնների հետ: Օրինակ՝ հարևան Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է՝ կազմելով 1 մլրդ 313 մլն ԱՄՆ դոլար:
 
Ի մասնավորի, Վրաստանից գինու արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 146,9 դոլարի: Ավելին, Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ երկրորդը Լեհաստանն է՝ ընդամենը 5,2 տոկոսով, երրորդը՝ Ուկրաինան՝ 4,1 տոկոսով, չորրորդը՝ Ղազախստանը՝ 3,8 տոկոսով, և հինգերորդը՝ Չինաստանը՝ 3,1 տոկոսով: Գինուց զատ, Վրաստանը միանգամից 2,7 անգամ ավելացրել է թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը դեպի Ռուսաստան: «Առյուծի բաժինը» կազմում է կոնյակը (107 մլն), հետո գալիս են վիսկին (2,6 մլն) և օղին (442 հազար): Հանքային և գազավորված ըմպելիքների արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ավելացել են 25,7 տոկոսով և հասել 61 մլն դոլարի: Իսկ, ահա, այսպես կոչված, «լիմոնադների» արտահանումը ՌԴ ավելացել է 2,8 տոկոսով:
 
Որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի, ներկայացնենք նաև Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության պատկերը: ԵՄ երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրի ծավալները զգալիորեն անկում են ապրել՝ նվազելով մոտ 24 տոկոսային կետով։ Փոխարենը Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի ծավալները աճել են 3,6 անգամ։ Ըստ վիճակագրական տվյալների, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը Հայաստան-ԵՄ առևտրի ծավալներին դեռ չավարտված 2024 թվականին արդեն իսկ գերազանցում է 6,8 անգամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ-ռուսական կնճռոտ հարցեր. ի՞նչ լուծում են առաջարկում փորձառու դիվանագետները «Հայաստանը և Ռուսաստանը՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում» թեմայով համաժողովի դիվանագետների և փորձագետների հետ քննարկեցինք ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները․ Գագիկ ԾառուկյանԿոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը ՀայաստանումՉի բացառվում, որ վարորդների բողոքը կազմակերպված շոու էրՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային Ջրանջատում՝ 24 ժամովՔՊ-ականը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ՌԴ-ն զգուշացնում է՝ ՀՀ-ին կարող են ՀԱՊԿ-ում զրկել ձայնի իրավունքիցԱյսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվելՓոփոխությունն այսօրվանից ուժի մեջ է մտել4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է Ասում էինք՝ մենակ մեր հետևից չեն ընկնելու, ասում էինք՝ գալու է ժամանակ, ԱԱԾ–ն ձեր դեմ է դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի Երևան–Բաքու չվերթ Ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածում է քո ընտանիքը. Ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ ՉալաբյանՀային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա ՍողոմոնյանԸնկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունիՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասինԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԱրդյոք 2025 թվականին կբարձրանան թոշակներըԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը ու «Opel»-ը. վերջինն էլ մասամբ կողաշրջված բախվել է ծառին. Shamshyan Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին «Սամ» հյուրանոցի սենյակներից մեկում պարանոցը վնաuած տղամարդու են գտել. ինչն է պատճառը Քանի հայկական բեռնատար է կուտակվել «Վերին Լարսի» անցակետումՊարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture 30-ամյա երիտասարդը զինված մտել է օդանավակայան Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը․ ուղիղՈ՞վ է Սիրիան գրաված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (տեսանյութ)ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ադրբեջանցի զինծառայող է մահացելԾանր գիշեր. ինչ է հայտնի Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր ԱվետիսյանՁյուն է գալու. եղանակը՝ Հայաստանում Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես Իշխանյան
Ամենադիտված