Գվինեայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ 100 մարդ է մահացել Արմավիրի մարզում բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմшկшվորված ոստիկանները բերմшն ենթարկում Շահումյանցի Ժիրոյին Ռուբլին թանկանում է. մանրամասներ Հայտնի է՝ երբ կվճարվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակը Առաջարկում եմ Համախմբվել Հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Մհեր Ավետիսյան Հովիկ Աղազարյանը մերժում է Փաշինյանի պահանջը. մանդատը վայր չի դնի Դեկտեմբերի 2-3-ին ջուր չի լինի որոշ հասցեներում Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը ՀՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին․ Հենրիխ Դանիելյան


Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Շատ փորձագետներ վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունն են ունենալու ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ՀՀ-ում ստեղծված ստատուս-քվոյի վրա։
 
«Փաստի» հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին չորս տարին տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: «Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն»,-ասում է նա:
 
Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է իր վերլուծություններով: Ըստ հեղինակների, Թրամփի համար առաջնահերթություն են լինելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ուկրաինական պատերազմն ու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։ «ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր համար առաջնահերթ են լինելու պատերազմների դադարեցումն աշխարհում։Ուկրաինական պատերազմի ավարտը նշանակելու է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ՝ աշխարհի նոր բաժանում՝ գեոպոլիտիկ ազդեցության գոտիների»,- նշված է հոդվածում:
 
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ վարում են հակառուսական արտաքին քաղաքականություն՝ ցանկանում են սառեցնել բոլոր ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «ԱՄՆ-ի համար ՌԴ-ն շարունակելու է հանդիսանալ գեոպոլիտիկ մրցակից, սակայն Վաշինգտոնի համար թիվ մեկ հակառակորդը Չինաստանն է և Չինաստանի աճող հզորությունը։ Թրամփը ցանկանալու է չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ հույս ունենալով, որ ՌԴ-ն՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող է վերականգնել կապերը ԵՄ-ի, Արևմուտքի հետ և չգնալ Չինաստանի հետ ավելի սերտ ռազմա-քաղաքական դաշինքի։
 
Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ. ԱՄՆ-ն թույլ է տալու ՌԴ-ին ավելի խոր ինտեգրացիայի գնալ հետխորհրդային երկրների հետ, և ՀՀ-ն այս պայմաններում հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Վրաստանում ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանը չի ցանկանում կրկնել Ուկրաինայի ճակատագիրն ու դառնալ հակառուսական պլացդարմ։ Վրաստանն ու Ադրբեջանն անցնում են ռուսական ազդեցության գոտի՝ այս պահին Ադրբեջանն ունի խոր տնտեսական, էներգետիկ, քաղաքական կապեր Մոսկվայի հետ, Վրաստանը վերականգնում է ՌԴ-ի հետ կապերը՝ չնայած Արևմուտքի բողոքներին, իսկ այս ստատուս-քվոյում Փաշինյանին և ՔՊ-ին ոչինչ չի մնում, քան վերադառնալ Մոսկվայի հետ խորը դաշնակցային կապերի վերահաստատմանը։
 
Այլ պարագայում Փաշինյանն ու թիմը պետք է հրաժարական տան և ՀՀ-ում իշխանության գան ռուսամետ ուժեր, ինչպես դա եղավ Վրաստանում»,-կարծում են հեղինակները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սպասվում է որոշակի ջերմացում. Ուկրաինայի ճակատագիրն որոշվելու է Պուտին-Թրամփ բանակցություններում, ինչն էլ ազդելու է Հարավային Կովկասի և ՀՀ-ի ապագայի վրա։ ԱՄՆ-ն Մոսկվային կարող է խոստանալ չփորձել հետխորհդային տարածքներից ստեղծել հակառուսական պլացդարմներ, իսկ այդ պարագայում Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ու ՔՊ-ի՝ ՌԴ-ի դեմ ուղղված քարոզչությունն այլևս ակտուալ և պահանջված չեն լինելու Վաշինգտոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր վճարման տարբերակ տրանսպորտից օգտվելիս Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըԳվինեայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ 100 մարդ է մահացել Արմավիրի մարզում բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 6 վիրավորՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմшկшվորված ոստիկանները բերմшն ենթարկում Շահումյանցի Ժիրոյին Ռուբլին թանկանում է. մանրամասներՀայտնի է՝ երբ կվճարվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակը Առաջարկում եմ Համախմբվել Հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Մհեր ԱվետիսյանՀովիկ Աղազարյանը մերժում է Փաշինյանի պահանջը. մանդատը վայր չի դնի Դեկտեմբերի 2-3-ին ջուր չի լինի որոշ հասցեներում Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը ՀՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին․ Հենրիխ ԴանիելյանՓաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին «Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել» EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել, վիրավnր կա․ Shamshyan ՆԳՆ-ն՝ մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մաhվան դեպքի մասին Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իմ առաջնային առաքելությունն է. Սոսե Չանդոյան Զգուշություն ֆինանսների հարցում. կենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն դեկտեմբերի սկզբին Արագածոտնում բախվել է 2 «Opel», 6 վիրավnր կա․ Shamshyan Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալ«Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր մանրամասներ՝ 4-ամյա աղջկա մահվան վերաբերյալ Կառավարությունը 2024-ին մոտ 17 միլիոն դրամ է հատկացրել, որ երաժշտական դպրոցների շնորհաշատ սաներն անհրաժեշտ գործիքներով պարապեն «THE LEADER 2024». տարվա բարերարի գլխավոր մրցանակը շնորհվել է Գագիկ ԾառուկյանինՖասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից Երևանում մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջիկ է մաhացել․ Shamshyan Իշխանությունը կորցնելու է, ապա՝ ցմահ դատապարտվի. Նաիրի Սարգսյան Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը Կդիմի՞ Հայաստանը Միջազգային քրեական դատարանին Հրդեհ՝ Գուգարք գյուղում․ տնակ է այրվել Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան․ Shamshyan Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե Հովհաննիսյան«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ին․ ո՞րն է պատճառը Սիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է Եվս մեկ ծանր գիշեր. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՌուսաստանյան և սիրիական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծում են ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Իդլիբը
Ամենադիտված