Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Բացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերը


Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմը և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները հայաստանյան հասարակության շրջանում խոր հիասթափություն են առաջ բերել։ Ինչքան էլ փորձ է կատարվում մարդկանց համոզել, թե «ապագա կա», միևնույնն է, քաղաքացիներն իրենց պայծառ ապագայի սպասումներ չունեն։ Ավելին, մարդիկ շատ չարագուշակ սպասումներ ունեն՝ չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքացիներին հանգստացնելու, թե համբերել է պետք, ամեն ինչ լավ է լինելու, շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի, ադրբեջանցիների ու թուրքերի հետ «առևտուր կսկսենք անել», այդ ամենի արդյունքում էլ Հայաստանի տնտեսությունը կսկսի շատ արագ զարգանալ, ու մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով կսկսեն ապրել, Հայաստանի ինքնիշխանությունն էլ ավելի կամրապնդվի, քանի որ արտաքին խաղացողներն օգտագործել են Արցախյան հակամարտությունն ու «մեզ մեշոկի պես այս կողմ, իսկ հետո այն կողմ են շպրտել»։
 
Բայց ժամանակն անցնում է, և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի բարդ ու ծանր է դառնում։ Այս պայմաններում երկրի ապագայի նկատմամբ թերահավատությունն ավելի խոր արմատներ է գցում, մարդկանց շրջանում մի կողմից՝ ապատիա է առաջանում, իսկ մյուս կողմից էլ՝ անվստահություն քաղաքականության և դժգոհություններ՝ ընդհանրապես իշխանությունների քայլերի նկատմամբ, քանի որ նրանք, բացի զիջումներ անելուց, ոչնչի ընդունակ չեն։
 
Ու այս պատկերն արտացոլվում է նաև սոցհարցումների պարագայում։ GALLUP International-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների գրեթե 58 %-ը դժգոհ է ՀՀ վարչապետի գործունեությունից. ի մասնավորի, հարցվածների 41,5 %-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16,1 %-ը՝ «ավելի շուտ բացասական»։ Հավելենք, որ հարցին դժվարացել է պատասխանել 7,9 %-ը։ Սակայն այստեղ առավել մտահոգիչ է այն փաստը, որ այսքան փորձանքներ, ավերումներ, կորուստներ բերած իշխանության ղեկավարի գործունեությունը «լիովին դրական» է գնահատել 14,1 %-ը, «ավելի շուտ դրական»՝ 20,4 %-ը: Այսինքն, ստացվում է, որ մեր հասարակության մեջ դեռ 34 %-ը այս ամբողջ արհավիրքը նորմալ է համարում: Հարցումներն արտացոլում են, որ, ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության գործունեությունը ևս բացասական գնահատանքի է արժանանում։
 
Դրա համար էլ «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 20,9 %-ը, «ընդհանրապես բացասական»՝ 35,4%-ը։ Այսինքն, կառավարության գործունեությունը բացասական է գնահատել 56,3 %-ը: Բացի այդ, հարցումները ցույց են տալիս հանրային անվստահությունը իշխանության ձեռնարկած քայլերի նկատմամբ։ Այդպես, հարցվածների 23,4 %-ը ավելի շուտ չի հավատում, իսկ 41,2 %-ը միանշանակ չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև տարեվերջ: Կամ՝ հանրության 51,5%-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող է համարում, իսկ 21,3 %-ը այդ մոտեցումը համարում է ավելի շուտ բացասական: Այսինքն, ընդհանուր առմամբ, բացասական է գնահատել 72,8 %-ը, որն ինքնին տպավորիչ թիվ է:
 
Փաշինյանի իշխանությունն անընդհատ հանրությանը համոզում է, որ պետք է գնալ զիջումների։ Իսկ այն հարցին, թե Հայաստանը պե՞տք է գնա զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար, հարցվածների 90 %-ը բացասական է պատասխանել՝ նշելով, որ մենք այլևս ոչինչ չունենք զիջելու: Ընդունեք, որ սա ևս տպավորիչ թիվ է: Ընդ որում, դեռ պետք է հաշվի առնել, որ այս հարցումներն իրականացվել են արևմտյան կազմակերպության կողմից։ Ու ինչքան էլ Արևմուտքը փորձի փայփայել ՀՀ իշխանություններին, միևնույնն է՝ հնարավոր չի եղել թաքցնել հանրային տրամադրություններում առկա իրավիճակը։
 
Այսինքն, իրական տրամադրություններն այնքան բացասական են այս իշխանությունների նկատմամբ, որ նույնիսկ «Գելլափն» է ստիպված եղել բացասական «բալանս» ցույց տալ: Իրականում հանրային դժգոհություններն իշխանությունների գործունեությունից իսկապես համատարած են, իսկ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ արվող զիջումները, հանրային լեգիտիմություն չեն վայելում։ Ու պատահական չեն տեղեկությունները, որ առավել անկախ հարցումներն անհամեմատ տխուր պատկեր են տալիս իշխանությունների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Վայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Հայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՀայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետ«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմիցԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԲացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Ինչի մասին է վկայում ձեռքի քորը Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերը 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել
Ամենադիտված