Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն G7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանը Իրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակի Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին -20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակը Որսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել


Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Սակայն որևէ առարկայական պատասխան չի ստացվել, և նամակը վերահասցեագրվել է ԱԳՆ-ին և ԱԱԾին, որոնք, ըստ ՀՃՇ-ի, մատնված են անգործության, և որևէ հասցեական գործունեություն չեն ծավալում այդ խնդրի լուծման ուղղությամբ, որի ամենամեծ ապացույցը արդյունքների բացակայությունն է:
 
Եվ ահա, «Համահայկական ճակատ» շարժումը, բավարարված չլինելով ինչպես կառավարության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների գործունեությունից, կրկին Նիկոլ Փաշինյանին է հասցեագրել մի քանի պահանջներ, որոնք նա, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, պարտավոր է իրականացնել՝ պաշտպանելու իր իսկ գործունեության հետևանքով գերության և պատանդառության մեջ գտնվող անձանց օրինական իրավունքնեորի պաշտպանության համար: Իսկ ի՞նչ հարցադրումներ ու պահանջներ են առաջ քաշվում: Նախ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ և հրապարակային քայլեր չի ձեռնարկում միջազգային հարթակներում՝ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը բարձրացնելու և նրանց վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ:
 
Երկրորդ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական բանակցություններ չի վարում Ադրբեջանի իշխանությունների հետ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը լուծելու համար: «Այն բացատրությունը, թե այդ բանակցությունները վարվում են գաղտնիության պայմաններում, և դրանց ընթացքը հրապարակման ենթակա չէ, կարող է համոզիչ լինել, եթե դրանք արդյունք ունենային, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ դա հարցը քնեցնելու պարզագույն հնարք է»,-կարծում է շարժումը: ՀՃՇ-ն նաև հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը վերաբերվում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին և բռնի առևանգվածներին. «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ անձամբ դուք և ձեր իշխանությունը ոչ միայն շահագրգռված չեք այդ անձանց ազատ արձակման հարցում, այլ ընդհակառակը, ի դեմս նրանց, տեսնում եք հնարավոր քաղաքական մրցակիցների և նույնիսկ հակառակորդների, ովքեր կարող են ազատության պայմաններում բացահայտել ձեր իշխանության հակազգային դիմագիծը: Որոշ հիմնավոր կասկածները փարատելու համար գուցե ասեք, թե 2023 թվականի դեկտեմբերի 13-ից հետո կոնկրետ ի՞նչ եք արել գերիներին վերադարձնելու համար»:
 
Հարց է բարձրացվում նաև, թե ՄԱԿ գագաթաժողովների ժամանակ և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներում արդյո՞ք քննարկվել են գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ օգտագործելու նրանց միջնորդական հնարավորությունները վերոնշյալ խնդիրների լուծման համար, միջազգային դատարաններում ի՞նչ հայցեր են ներկայացվել գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների վերաբերյալ, վերջապես՝ ո՞ր միջազգային կառույցներին են դիմելու՝ լրացուցիչ աջակցության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌազմարդյունաբերության պատասխանատուներն անփույթ են գտնվել. Ավետիք ՔերոբյանG7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանըԻրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակիԿխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորություններըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին-20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակըՈրսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսըՈւղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասինՄենք սպասարկու ծառաներ չենք, այլ հաղթանակի արժանի ազգ․ Մենուա Սողոմոնյան Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքումՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». ՀաջիևԵՄ-ը դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթըՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Ռուսաստանում հսկայական պահեստ է այրվել (լուսանկար, տեսանյութ) Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. ԲայրամովԵրևանում բախվել են թիվ 46 ավտոբուսն ու «Toyota»-ն, իսկ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ ՀաջիևԻ՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը Norilsk Nickel-ը որոշել է Անդրբայկալիայում արևային էլեկտրակայան կառուցել. Տարածաշրջանն ընտրվել է որպես փորձնական շրջան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին Բացառիկ տեսանյութ այսօր Արմավիրում տեղի ունեցած վթարիցՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ ՀԱՊԿ-ից սպառնում են հեռացնել Հայաստանին Լարսով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի սահմանափակումներով. ժամկետ է նշվել Շիրակի մարզում վերադասավորումներ են սկսվել Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար ԶՊՄԿ-ն աջակցում է Կապանի համայնքապետարանի բնապահպանական ծրագրերին Ինչ է կատարվում Սպիտակում․ ահազանգում են բնակիչները Գնդակահարության պատ. Փաշինյանի գրառումըՀայտնի է՝ ովքեր են եղել Երևանից Բաքու մեկնողներըԱյն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան ԱբրահամյանՀարց չի՞ առաջանում, թե գործող իշխանություններն ինչու՞ են այսքան խոսում պատմական Հայաստանից․ «Հայաքվե»«Ասա իզվինի՞».Գոռ Վարդանյանի պատասխանը ԿԳՄՍ-ին Ջուր չի լինի. ո՞ր հասցեներում Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ» Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ» Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ» Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված. «Փաստ»
Ամենադիտված