Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն G7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանը Իրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակի Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին -20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակը Որսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել


2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան

Քաղաքականություն

Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում։ Աշխատավարձերի, թոշակների և նպաստների չբարձրացնելու պայմաններում հաջորդ տարի մի շարք ծառայությունների և ապրանքների թանկացումներ են նախատեսվում, ինչպես նաև՝ հարկային բեռի ավելացում սովորական քաղաքացու ուսերին։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

▪Աշխատավարձերը և թոշակները չբարձրացնելուց բացի՝ կառավարությունը նաև բացահայտ հայտարարեց, որ հաջորդ տարի բժշկական ապահովագրությունը չի ներդնելու, առողջապահական պետպատվերի ծախսերը չեն ավելանալու և որևէ մեկին սոցիալական աջակցություն չի լինելու։ Այս իշխանությունը բացի այն, որ վատն է ամեն տեղ, նաև վատ տնտեսվար է։

▪2024 թվականին կառավարությունը բյուջեի եկամտային մասում 250 մլրդ դրամից ավել չի հավաքագրել , 2025 թվականի բյուջեով դրա վրա ևս 197 մլրդ դրամով ավելացում են նախատեսել, այսիքնը 450-500 մլրդ դրամով 2025 թվականին հավելյալ հարկային բեռ են սահմանելու ՀՀ քաղաքացիների վրա՝ չունենալով տնտեսական ներուժ։

▪Սա ենթադրում է, որ ոչ միայն չի ավելանալու կենսաթոշակները, սոցիալական նպաստները, աշխատավարձերը, այլ հակառակը՝ ՀՀ քաղաքացին ավելի է աղքատանալու։ Եկամտի նույն մակարդակի պահպանման պարագայում երբ ծախսերն աճում են՝ այն հանգեցնում է աղքատացման։

▪ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրելով, բոլոր քաղաքացիների բանկային տվյալներին հասանելիություն ունենալով և բոլոր քաղաքացիների մոտ պետական մարմիններին հարկային ստուգումների, ուսունասիրությունների հնարավորություն ընձեռմամբ հնարավոր չէ մտածել, որ ՀՀ քաղաքացու սոցիալական կարգավիճակի բարելավում կարող է տեղի ունենալ։

▪Պաշտպանության ծախսերը մոտավորապես 650 մլրդ դրամի չափ է կազմում, որից 116 մլրդն է ընդամենն ուղղված պաշտպանության կարիքների կապիտալ ակտիվների ձեռքբերմանը, այն կարող է ամենատարբեր բաները լինել՝ սկսած զինտեխնիկայի ձեռքբերումից վերջացրած թուղթ ու գրիչին, կամ տրանսպորտային միջոցի մեկ դետալին, որը մեկ տարվա օգտագործման համար է։

▪4 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն էլ ցանկանում որևէ զինտեխնիկա ձեռք բերել և խաղաղության կեղծ օրակարգով, «խաղաղության խաչմերուկ» քարոզելով,այստեղ-այնտեղ անբովանդակ հայտարարություններ են անում, բայց մենք տեսնում ենք, որ 4 տարվա մեջ մենք որևէ բան ձեռք չենք բերել։ Մենք ձեռք ենք բերել ֆրանսիական «Բաստիոն»-ները և այն ժամանակ հայտարարում էինք, որ այն բանակի համար չէ, այլ ոստիկանական գվարդիայի և 4 տարի հետո բացահայտվեց, որ դա ճիշտ էր։

▪Կառավարությունը հաշմադամության տարբեր կարգեր ունեցող անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների հաշմանդամության կարգերն ապօրինաբար փոխում են, որպեսզի սոցիալական ապահովության նպաստ չտրամադրեն, որպեսզի շահառուներն քանակապես քիչ լինեն և այն բյուջեի համար լինի տանելի բեռ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներինTeam Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌազմարդյունաբերության պատասխանատուներն անփույթ են գտնվել. Ավետիք ՔերոբյանG7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանըԻրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակիԿխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորություններըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին-20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակըՈրսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսըՈւղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասինՄենք սպասարկու ծառաներ չենք, այլ հաղթանակի արժանի ազգ․ Մենուա Սողոմոնյան Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքումՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». ՀաջիևԵՄ-ը դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթըՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Ռուսաստանում հսկայական պահեստ է այրվել (լուսանկար, տեսանյութ) Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. ԲայրամովԵրևանում բախվել են թիվ 46 ավտոբուսն ու «Toyota»-ն, իսկ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ ՀաջիևԻ՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը Norilsk Nickel-ը որոշել է Անդրբայկալիայում արևային էլեկտրակայան կառուցել. Տարածաշրջանն ընտրվել է որպես փորձնական շրջան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին Բացառիկ տեսանյութ այսօր Արմավիրում տեղի ունեցած վթարիցՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ ՀԱՊԿ-ից սպառնում են հեռացնել Հայաստանին Լարսով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի սահմանափակումներով. ժամկետ է նշվել Շիրակի մարզում վերադասավորումներ են սկսվել Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար ԶՊՄԿ-ն աջակցում է Կապանի համայնքապետարանի բնապահպանական ծրագրերին Ինչ է կատարվում Սպիտակում․ ահազանգում են բնակիչները Գնդակահարության պատ. Փաշինյանի գրառումըՀայտնի է՝ ովքեր են եղել Երևանից Բաքու մեկնողներըԱյն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան ԱբրահամյանՀարց չի՞ առաջանում, թե գործող իշխանություններն ինչու՞ են այսքան խոսում պատմական Հայաստանից․ «Հայաքվե»«Ասա իզվինի՞».Գոռ Վարդանյանի պատասխանը ԿԳՄՍ-ին Ջուր չի լինի. ո՞ր հասցեներում Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ» Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ» Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ»
Ամենադիտված