Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին Հրդեհ՝ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում․ տարհանվել են 117 սան և 29 աշխատակից


«Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններով

Մշակույթ

Առիթ ունեցել ենք մեր ընթերցողներին պատմելու 2025 թ.-ին տեղի ունենալիք այն բացառիկ կրթական ուղևորության մասին, որն առաջարկում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում կրթական ուղևորություն դեպի Դուբայ: Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Այն շնորհալի հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար մասնակցելու հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալու երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնելու դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր:

2024 թ.-ին անցկացված կրթական ուղևորությանը մասնակցելու հնարավորություն է ունեցել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը: Նրա հետ զրուցել ենք տպավորությունների, կրթական ուղևորությունների և հանրահռչակ երաժիշտների հետ շփման կարևորության մասին:

-Արեն, 2024 թ.-ին մասնակցել եք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ինչո՞ւ որոշեցիք մասնակից դառնալ երաժշտական այս փառատոնին:

-Շատ էինք լսել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին ու անհամբերությամբ սպասում էինք 10 տարեկանս լրանալուն, որպեսզի դիմեինք ծրագրին։ Հուրախություն մեզ՝ մինչև հիմնադրամ դիմելը, նկատեցինք նաև տեղեկությունը, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան կազմակերպում է կրթական ուղևորություն և շտապեցինք դիմել: Վստահ էինք՝ գործ ունենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված լինելու։

-Կպատմե՞ք այդ օրերի մասին:

-Սա իմ առաջին ճամփորդությունն էր առանց ընտանիքիս, ուստի փորձում էի ուշադիր ու կազմակերպված լինել, բայց ասեմ, որ դա այդքան էլ բարդ չէր: Ունեինք ամեն օրվա ծրագիրը և մեզնից պահանջվում էր ուղղակի հետևել օրակարգին և ոչինչ բաց չթողնել։ Շատ հագեցած օրեր ենք ունեցել Դուբայում: Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ։ Նաև ընկերներով զվարճանում էինք՝ լողում էինք, միասին զբոսնում և ուղղակի երեկոյան հաճելի ժամանակ անցկացնում:

-Եվ ի՞նչն է ամենաշատը տպավորել քեզ:

-Տպավորիչ էր ժամերի ընթացքում այդքան շատ ընկերներ ձեռք բերելը։

-Կա՞ մի բան, որը հենց ակադեմիայում ես սովորել:

-Սովորեցի առանց հայրիկի ներկայության թավջութակով նվագելու փորձեր անել։ Նաև սկսեցի ավելի կարևորել նվագելու ժամանակ երաժշտության շունչն ունկնդիրներին փոխանցելը։

-Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումների մասնակցելը, մեծանուն երաժիշտների հետ շփումը:

-Ինձ համար շատ կարևոր ու հետաքրքրական էր լինել այդքան տաղանդավոր երաժիշտների կողքին և սովորել նրանցից։ Կցանկանայի շեշտել, որ նրանք մեզ հետ անչափ սիրալիր ու համբերատար էին։

Կրթական նման ուղևորություններին մասնակցելու կարևորության մասին մի քանի հարց ուղղեցինք նաև Արենի մայրիկին:

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հրաշալի հնարավորություն է ստեղծել երիտասարդ երաժիշտների համար՝ կրթական ուղևորությունների տեսքով: Ձեր որդին մասնակցել է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումներին մասնակցությունը պատանի երաժիշտների համար:

-Նման միջոցառումներին մասնակցելը մեծապես նպաստում է երեխայի կայանալուն՝  նախ որպես պատանի երաժիշտ և հետո նաև բարձր արժեքներ կրող զարգացած անհատ։

-Ասում են, որ անգամ արտասահմանյան ուղևորությունը մարդու աշխարհայացքում փոփոխություն է մտցնում: Ի՞նչպիսի տպավորություններ ունի Արենն ուղևորության օրերից: -Ուղևորությունից հետո Արենն ավելի պարտաճանաչ է դարձել, կարողանում է ինքնակազմակերպվել, ավելի պատասխանատու է դարձել իր իրերի և գործիքի հանդեպ։ Այժմ ավելի լայնախոհ է ու ձգտումներն ավելի լայնամասշտաբ են։

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աջակցությունը զգո՞ւմ էիք ուղևորության օրերին: Ինչպե՞ս էր այդ աջակցությունը դրսևորվում:

-Սա Արենի առաջին ուղևորությունն էր առանց մեզ: Պետք է հոգ տաներ ոչ միայն իր, այլև իր գործիքի մասին։ Եթե չլիներ հիմնադրամի աշխատակազմի հանդեպ անվերապահ վստահությունը, դժվար թե նմանօրինակ ռիսկի գնայինք։ Կազմակերպիչները հաշվարկել էին բոլոր ռիսկերը և հավանական դժվարությունները, ինչի շնորհիվ ճամփորդությունն անցավ սահուն և հագեցած։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է1000 հեկտարում 500 հազար պանել. բնապահպանները դեմ են հսկա արևային կայանին Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին Հրդեհ՝ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում․ տարհանվել են 117 սան և 29 աշխատակից «Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվե Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը Հայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր ԿամենդատյանՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ. Shamshyan Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ» Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ» Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (լուսանկար, տեսանյութ) «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ» Վթար․ որոշ հասցներում ջուր չի լինի Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ ՀովասափյանԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ» Ի՞նչ վիճակ է ճանապարհներին Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ԶՊՄԿ ֆինանսավորմամբ գործող Կապանի «Հույսի և հավատի օջախ»-ում շատերին են օգնում Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել. անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԻնչ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024-ի ընթացքումՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Այսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՍյունիքում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ Մհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ ՄեզենցևինԾրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Երևանի թիմը պատրաստ է համահայկական ձմեռային խաղերինԱբովյան քաղաքում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցել Լարված իրավիճակ Սևան-Երևան մայրուղում. ձկնորսները փակել են ճանապարհը Նորիկ Նորիկյանը նոր մանրամասներ է հայտնել զինվորական կացարանի հրդեհից 37 ոստիկան ազատվել է աշխատանքից Երևան-Կապան չվերթը չեղարկվել է․ ի՞նչ է հայտնի Հայտնի ռուս դերասանի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել. մանրամասներ
Ամենադիտված