Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն Մանվելյան Թալանել են Ստեփանավանում հայտնի մի հյուրանոցային համալիր․ Shamshyan Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում


Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա իմ հիմնավոր տպավորությունների արգասիքն է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ուղերձը, որ ուզում են հղել աշխարհին, հետևյալն է՝ իրենց կառավարության մեծագույն առաքելությունը համարում են այն, որ Հայաստանը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարի։

«Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ ՝ անկախ նրանից, թե ինչքան է դա ձևակերպված եղել։ Մեր միջին վիճակագրական արձագանքը այս իրադրությանը եղել է այն, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»,- ասաց նա։

Վարչապետը հայտարարեց՝ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ՝ անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։

«Դե, մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, սա ճիշտ օրակարգ է, պետք է շարունակենք այս օրակագի իրագործումը, բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ ինչքա՞ն ու ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Մենք այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք՝ ուժեղ ումի՞ց, ես հիմա չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞  համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, այսպես կոչված, թշնամի երկրներից ավելի ուժեղ բանակ ունենալ, իսկ եթե պարզվի, որ երեք, չորս, հինգ երկրի հետ է խնդիրը, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, ապա ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ազգ-նահատակ ու ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել մեկ այլ  տրամաբանություն՝ պետության տրամաբանությունը։

«Որը գործում է միայն ու միայն սեփական շահերին համապատասխան։ Այսինքն ՝ պետությունն ունի պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք ու գործում է միայն ու միան այդ տարածքի շահերին համապատասխան, հետևաբար, Հայաստանը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որն, ի միջիայլոց, տասնյակ շերտեր ունի»,- ասաց նա։

 

Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն ՄանվելյանԹալանել են Ստեփանավանում հայտնի մի հյուրանոցային համալիր․ Shamshyan Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձըՍյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է1000 հեկտարում 500 հազար պանել. բնապահպանները դեմ են հսկա արևային կայանին Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին Հրդեհ՝ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում․ տարհանվել են 117 սան և 29 աշխատակից «Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվե Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը Հայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր ԿամենդատյանՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ. Shamshyan Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ» Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ» Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (լուսանկար, տեսանյութ) «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ» Վթար․ որոշ հասցներում ջուր չի լինի Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ ՀովասափյանԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ» Ի՞նչ վիճակ է ճանապարհներին Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ԶՊՄԿ ֆինանսավորմամբ գործող Կապանի «Հույսի և հավատի օջախ»-ում շատերին են օգնում Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել. անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԻնչ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024-ի ընթացքումՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Այսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՍյունիքում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ Մհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ ՄեզենցևինԾրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Երևանի թիմը պատրաստ է համահայկական ձմեռային խաղերինԱբովյան քաղաքում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցել Լարված իրավիճակ Սևան-Երևան մայրուղում. ձկնորսները փակել են ճանապարհը
Ամենադիտված