Կադիրովը ներողություն է խնդրել Իլոն Մասկից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլիարդատեր և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին Cybertruck չի նվիրել։ Կադիրովի խոսքով՝ դա կատակ է եղել իր կողմից:
«Իրականում ինձ հետաքրքրում է հենց Իլոն Մասկը։ Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, ապրելակերպը, պահվածքը, դիրքը կյանքում։ Ես սիրում եմ կատակել նրա հետ սոցիալական ցանցերի միջոցով: Ես դա կատակով եմ ասել»,- նշել է Կադիրովը։
Ըստ նրա, Cybertruck-ը «պատերազմում պիտանի չէ, իսկ ՈւԱԶ Պատրիոտն ավելի հարմար է այդ նպատակների համար»:
«Եթե ինչ-որ կերպ վիրավորել ենք Իլոն Մասկին, ներողություն ենք խնդրում»,- եզրափակել է տարածաշրջանի ղեկավարը։
Օգոստոսին Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, որ Մասկն իրեն Cybertruck է նվիրել։
Կադիրովի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում նա էլեկտրական մեքենա է վարել Գրոզնիի փողոցներով։
Ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրվել է գնդացիր. նրա խոսքով՝ մեքենան, իբր, ուղարկվել է ռուս-ուկրաինական ռազմաճակատ։
Ավելի ուշ Մասկն հերքել է Չեչնիայի նախագահին Cybertruck նվեր տալու մասին տեղեկությունը։
«Դուք լրջորեն այնքան հետամնաց եք, որ կարծում եք, որ ես Cybertruck ե՞մ նվիրել ռուս գեներալին»: - գրել է նա իր X սոցիալական ցանցում։