Հունվարի 18-ի գիշերը ուկրաինական 46 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ Ջրանցքն ընկած մեքենայի կին ուղևորներից մեկը մաhացել է, մյուսը կլինիկական մաhվան վիճակում է (տեսանյութ) Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Ժաուտիկովյան Միջազգային Օլիմպիադայից Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի թիմը վերադառնում է 1 բրոնզե մեդալով, 3 գովասնագրով և 1 ոսկե մարզչական մեդալով Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Էլեկտրական «BYD» մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. Shamshyan Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Ջրծաղիկի պատվաստանյութը դարձել է ոչ պիտանի․ ինչո՞ւ ԱՆ-ն մինչ օրս չի սկսում պատվաստումները


Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Հասարակություն

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից:  «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

Բացի գործառնական և ֆինանսական ձեռքբերումներից, մրցանակակիր կազմակերպությունները գնահատվել են նաև հաճախորդներին առաջարկվող ծառայություններում բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր վարկատուի հաջողության համար ցանկացած երկրում կայուն զարգացման ռազմավարության կարևորությունը: 

Որոշում կայացնելիս՝ The Banker-ի միջազգային ժյուրին նշել է, որ 2024թ.-ն առանցքային է եղել Ամերիաբանկի համար, քանի որ այն միացել է Bank of Georgia Group PLC-ին (BoGG)` միաժամանակ պահպանելով իր ներկայությունը շուկայում որպես ինքնուրույն կազմակերպություն` իր կորպորատիվ բրենդով։

Ամսագիրը նշում է, որ գործարքը ռազմավարական առավելություններ է ապահովում Ամերիաբանկի համար, այդ թվում, Միացյալ Թագավորությունում գրանցված  և Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BoGG-ի միջոցով ավելի բարձր հասանելիություն ստանալով միջազգային ֆինանսական շուկաներին։ Աղբյուրի համաձայն, BoGG-ի մաս կազմելով, Ամերիաբանկն ավելի հեշտությամբ կկարողանա կապիտալ ներգրավել և ներդրումներ կատարել իր պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերոնշյալ գործարքը նաև զգալի խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանում իրականացվող նախագծերի և բիզնեսի համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով նշված մրցանակի մասին, ասել է. «Մեր առաջնահերթությունը հաճախորդների թվային փորձառության բարելավումն է՝ շուկայի զարգացող կարիքներին համապատասխան պատշաճ արձագանքի ու ճկունության միջոցով։ Ամերիաբանկը կշարունակի ներդրումներ կատարել թվային պրոդուկտներում և ծառայություններում՝  ընդլայնելով նաև առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների շրջանակը։ Մենք ակտիվորեն ներդնում ենք էկոհամակարգային լուծումներ, որոնք թույլ կտան սպասարկել մեր հաճախորդներին ցանկացած վայրում և բավարարել նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ աջակցելով վերջիններիս թե՛ առօրյա բանկային գործարքներում, թե՛  երկարաժամկետ նպատակների իրագործման ճանապարհին»։  

2010թ.-ից ի վեր Ամերիաբանկը «Տարվա բանկ» մրցանակին արժանանում է իններորդ անգամ:  

Այս ճանաչումը 2024թ. ընթացքում «Լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված երրորդ խոշոր մրցանակն է. ընթացիկ տարում բանկը ստացել է բանկային ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակները, այն է` Euromoney պարբերականի «Գերազանցության մրցանակը» որպես լավագույն բանկը Հայաստանում, և Global Finance ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում 2024թ.» մրցանակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հունվարի 18-ի գիշերը ուկրաինական 46 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ Ջրանցքն ընկած մեքենայի կին ուղևորներից մեկը մաhացել է, մյուսը կլինիկական մաhվան վիճակում է (տեսանյութ) Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք ՉալաբյանԴատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա ՏիտուսՈ՞ր օրը կնշվի Սուրբ ԶատիկըԺաուտիկովյան Միջազգային Օլիմպիադայից Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի թիմը վերադառնում է 1 բրոնզե մեդալով, 3 գովասնագրով և 1 ոսկե մարզչական մեդալով Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԷլեկտրական «BYD» մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. Shamshyan Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՋրծաղիկի պատվաստանյութը դարձել է ոչ պիտանի․ ինչո՞ւ ԱՆ-ն մինչ օրս չի սկսում պատվաստումները «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըԵրասխում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է դաշտամիջյան հատվածում Բախվել են «Honda»-ն ու թուրքմենստանցու մոպեդը, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ կանցկացվեն ՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԱյն, ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում արդարացում չունի․ Լևոն Արոնյան ԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Հրդեհ՝ Ղարիբջանյան գյուղում Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի հետ սահմանազատմանը, Կարս-Նախիջևան երկաթուղուն Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայում Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Տիգրան Բարսեղյանը՝ «Սլովան»-ի աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստՀատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտի կենդանու տեղ դնողներին․ Տիգրան Աբրահամյան Օրեր առաջ uպանված 33-ամյա տղամարդու հարազատները փորձել են վենդետա իրականացնել Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԳազայի հատվածում հրադադարի օրն ու ժամը հայտնի են Ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք ՉալաբյանՄահացել է Սարգիս Բեդևյանը «Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա ՌոստոմյանՆոր անտիցիկլոն` Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Դասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ին Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ» 36 ժամ ջուր չի լինելու Բանկային քարտերի տվյալների որս. «WhatsApp»–ով զանգում են աղջիկների նկարներով անհայտ համարներից Իշխանությունը մարդկանց համոզում էր, որ Արցախի հանձնումը խաղաղություն և կայունություն կբերի ՀՀ-ին
Ամենադիտված