ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ․ Աբրահամյան Կյանքից հեռացել է բլոգեր Սանե Հովհաննիսյանը Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի հետ հանդիպմանը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է Հրատապ եթեր՝ Նարեկի եւ Վազգենի ապօրինի ձերբակալման մասին․ Արմեն Աշետյան Դավթաշեն կամրջի հետ կապված երթևեկելի գոտիներ են փակ լինելու


Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն Քոչարյան

Քաղաքականություն

Վերջին երկու ամիսների ընթացքում Ն.Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկնապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը թերևս ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»:

Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց, փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված, միջոցառմանը: Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս, երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում: Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը ( ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ ` ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն.Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էր, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները:

Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների` Եվրաբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն.Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը, վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով` «утром деньги – вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա` վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանությունները Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն.Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»:

Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն.Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա, հանդիպումները սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ` կրկին Երևանում: Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով: Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները:

Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում, այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար: Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն.Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում...

Թոշակառուն պետք է կիսով չափ վճարի ջեռուցման ծախսերի համար․ Հրայր ԿամենդատյանՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ․ Աբրահամյան Նոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով․ Աննա ԿոստանյանԿյանքից հեռացել է բլոգեր Սանե Հովհաննիսյանը Մենք ցույց ենք տալու, որ հայը տերն է իր երկրի, իր արժեքների․ Խաչիկ ՄանուկյանԱլիևը ասում է՝ մեր ժողովուրդը գալու է, հետո չասեք չենք զգուշացրել Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի հետ հանդիպմանը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրԵրկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանՄիքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինԱդրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանԻ՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՀրատապ եթեր՝ Նարեկի եւ Վազգենի ապօրինի ձերբակալման մասին․ Արմեն Աշետյան Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր ԱվետիսյանԴավթաշեն կամրջի հետ կապված երթևեկելի գոտիներ են փակ լինելու «Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա ՍողոմոնյանԱչքալուսանքի խնջույք… Կարմենն ու ամուսինը ընկերների հետ ԱՄՆ-ում ևս տոնել են որդու հարսանիքը Ռուսաստանն ու ԵՄ-ն կարող են հակամարտել «Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունըԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալումՕտարերկրացիների վեճը Կոտայքի մարզում ավարտվել է ողբերգությամբ Արագ մենթորության միջոցառումը նոր թափ է հաղորդում Ucom Fellowship ծրագրի «կանաչ» նորարարություններին Տղամարդը ձերբակալվել է բռնաբարության գործով Մոլդովայում բացվել է նոր արևային էլեկտրակայան 36 հազար թոշակի գնողունակության մասին․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի գյուղերից մեկում 4 անչափահաս ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդի ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին Ավելի լավ է ասել դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Աջափնյակի վթարային շենքերի հարցով նախատեսում ենք հանրագիր գրել. Ատոմ Մխիթարյան«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը «Սրանց պիտի լցնենք էդ դագաղներն ու ճամփենք, դրա ոտը Էջմիածին չի մտնելու». Մանուկյան Երկրաշարժ է եղելՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Հունգարիա հանդիպման հայտացուցակը (լուսանկար) Քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ. Վարդևանյան Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը․ այլ մանրամասներ Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք «Իմնեմնիմի»-ի ողջ տեխնիկան առգրավում են․ Նաիրա ԶոհրաբյանԵթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայի հարցում, հաջորդը կլինենք մենք. Լեհաստանի արտգործնախարար Արցախի կորուստը ժամանակավոր է, մենք վերադառնալու ենք. Արսեն Գրիգորյան«Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Աղջիկ է… Ում երեխայի սեռը պարզելու շքեղ խնջույքին են մասնակցում հայ հայտնիները. Տեսանյութ
Ամենադիտված