Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան


Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:

Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994ին) հետագայում պարտության է վերածվել... ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ... Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ... Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:

Հաջորդը. ախր, այդ ո՞ր իշխանության ներկայացուցիչն է սպանությունից խոսում, էլի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցի՞չը: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում շուրջ 5 հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ մահվան մատնվեցին: Իսկ դրանից հետո, մանիպուլ յացիաների «գուրու» և կուսակիցների հեռախոսների անձնական նամակագրությունը քչփորելու վարպետը հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում 15 երիտասարդ զինվոր զորանոցի տակ հարմարեցված գոմանման տարածքում ողջողջ այրվել է: Ա՜խ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերը «պլ յուսմինուս 50»ով է հաշվում... Նման զգայուն թեմա է շոշափում ներկայացուցիչը մի իշխանության, որի անդամներից մեկի մասնակցությամբ բանակի սպա է դաժան ծեծի ենթարկվել, ապա 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ որում, որքան հայտնի է, իրական և օրինական պատիժ չի հետևել, իսկ սպանության գործին առնչվող նիկոլականը նույնիսկ պաշտոնի բարձրացման է արժանացել:

Չէ, լուրջ, էլի, ո՞վ է խոսում սպանություններից ու անպատժելիությունից: Նիկոլականնե՞րը, Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչնե՞րը: Նրա՞նք, որոնց ղեկավար Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկեց փողոցն անցնող հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին ու «թռան» դեպքի վայրից. մեքենայում գտնվող Փաշինյանը նույնիսկ չկարգադրեց, որ կանգնեն, տեսնեն՝ ինչ է եղել, տուժածին անօգնական վիճակում թողեցին փողոցում արնաշաղախ ընկած ու փախան դեպի «դաչաներ»: Հա, ու մինչև օրս ոչ մեկը այս սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Ու նմանները դեռ համարձակվում են ծպտո՞ւն հանել, համարձակվում են այլոց դիտողությո՞ւն անել, առհասարակ նման թեմանե՞ր արծարծել: Ո՞նց, էլի: Մի իշխանություն, որի պաշտոնավարման ընթացքում աննախադեպ իրավախախտումներ են կատարվել, Սահմանադրություն է ոտնահարվել ու ոտնահարվում ամենօրյա ռեժիմով:

Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ փորձում է տոտալ բռնապետություն սահմանել երկրում: Մի իշխանություն, որ կալանավորմամբ գործնականում տանջամահ արեց Արմեն Գրիգորյանին, որը հենց դատարանի դահլիճում կնքեց մահկանացուն: Մի իշխանություն, որ խաղաղ, անզեն ցուցարարների վրա տասնյակ բեկորավոր նռնակներ նետեց՝ վիրավորելով ավելի քան 100 մարդու, իսկ մեկին դարձնելով հաշմանդամ: Ու նրանք դեռ համարձակվում են բարոյականությունից խոսե՞լ, օրենքից խոսե՞լ: Պարտության խորհրդանիշները, կրկնենք, երկիրը աղետի մատնածներն ու նորանոր աղետների սպառնալիքի տակ դնողնե՞րն են պարտությունից խոսում: Այն էլ՝ ինչ են խոսում. ձգտում են նախորդած շրջանի ձեռքբերումներն ու հաղթանակները բնորոշել որպես ձախողումներ ու պարտություններ:

Այսինքն, քիչ է, որ համայն հայության 1988 2018 թվականներին ունեցած ձեռքբերումները, զոհողությունները, թափած արյունը ջուրն են գցել, զրոյացրել են, մի հատ էլ ուզում են ջնջել այդ հաջողությունների հիշողությունները, որպեսզի իրենց ձախավերությունը արդարացնեն: Ու, առհասարակ, ավելի քան 6 տարի պետության ղեկին գտնվող, բոլոր պետական կառույցներն իր բուռը հավաքած իշխանությունը խոսելու տեղ չունի ոչ միայն բարոյական առումով, այլև հենց իրավական, քանի որ մինչև այժմ մատի փաթաթան դարձրած իր ոչ մի մեղադրանք չի կարողացել ապացուցել ու հիմնավորել անգամ: Խոշտանգել, մահվան հասցնել, այո, կարողացել է: Վարկաբեկել ու «մասկիշոուներ» անել, այո, կարողացել է: Քաղաքական հետապնդումներ, վայրիվերո բռնաճնշումներ, հակաժողովրդավարական, տո հենց մարդկային, բարոյական առումներով՝ ցածրոգի պահվածք, այո՛, դրսևորել է, այդ թվում՝ իր իսկ «թիմակիցների» հանդեպ... Ու, հա, կոռուպցիայից, թալանից խոսում են... փաշինյանական իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Նրա՞նք, որոնց հետ կապված օր չի անցնում, որ մամուլում կամ պարզապես՝ ի լուր հանրության, մի նոր կոռուպցիոն բնույթի սկանդալ չծագի: Մերօրյա կորեյկոներն ու, միաժամանակ, «նյուվասյուկիական» «ծրագրեր» տարփողող բենդերները խոսում են... կոռուպցիայից: Ճիշտ հասկանանք բուն հարցը. ցանկացած իշխանություն էլ ունի արատներ, ոչ մեկն էլ սուրբ չէ, ամեն մի իշխանության ժամանակ էլ եղել են տարբեր պատահարներ, ողբերգական դեպքեր: Ինչ են արել «նախկինները», թող իրենք պատասխան տան ու, ի դեպ, տալիս էլ են: Բայց փաշինյանական իշխանությունը, որ տեղով մեկ ողբերգական դեպքերի ու աղետների անընդհատ շղթա շարան է, ոչ միայն պարտության, այլև կոռուպցիայի խորհրդանիշ է ու վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին՝ միասին վերցրած, ընդհանրապես խոսելու տեղ չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձըՍյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է1000 հեկտարում 500 հազար պանել. բնապահպանները դեմ են հսկա արևային կայանին Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին Հրդեհ՝ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում․ տարհանվել են 117 սան և 29 աշխատակից «Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվե Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը Հայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր ԿամենդատյանՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ. Shamshyan Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ» Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ» Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (լուսանկար, տեսանյութ) «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ» Վթար․ որոշ հասցներում ջուր չի լինի Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ ՀովասափյանԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ» Ի՞նչ վիճակ է ճանապարհներին Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ԶՊՄԿ ֆինանսավորմամբ գործող Կապանի «Հույսի և հավատի օջախ»-ում շատերին են օգնում Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել. անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԻնչ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024-ի ընթացքումՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Այսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՍյունիքում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ Մհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ ՄեզենցևինԾրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Երևանի թիմը պատրաստ է համահայկական ձմեռային խաղերինԱբովյան քաղաքում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցել Լարված իրավիճակ Սևան-Երևան մայրուղում. ձկնորսները փակել են ճանապարհը Նորիկ Նորիկյանը նոր մանրամասներ է հայտնել զինվորական կացարանի հրդեհից 37 ոստիկան ազատվել է աշխատանքից
Ամենադիտված