Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավnր կա․ Shamshyan Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն Մանվելյան Թալանել են Ստեփանավանում հայտնի մի հյուրանոցային համալիր․ Shamshyan Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում


Հայաստանը պետք է պատրաստ լինի, պատերազմը չի ուշանա

Վերլուծություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «իրադարձությունները» հետևանք էին աշխարհում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների։ Ադրբեջանը կոպտագույն սխալ է թույլ տվել էթնիկ զտում իրականացնելով Արցախում, ժողովրդի վրա հարձակում գործադրելով։ Դա հիմա նրանք հասկանում են։ Հստակ ուզում եմ արձանագրել, որ ԼՂ բնակիչների հետ վերադարձի իրավունքը ամրագրված է ՄԱԿ Արդարադատության Միջազգային Դատարանի միջանկյալ որոշման մեջ։ Ժամանակներ անց սա Ադրբեջանին կանգնեցնելու է բարդագույն խնդիրների առաջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Իսրայելյանը։

Տարբեր ժամանակներում Լեռնային Ղարաբաղի շարժումը տարբեր ձև է մեկնաբանվել, ըստ այդմ՝ խնդրի շուրջ նաև ընկալումներն են եղել տարբեր։ Մեր զրուցակիցը հստակեցնում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այլ բան է, Ադրբեջանի քաղաքական ինքնիշանությունը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ.

«Զգուշորեն կասեմ, որ իմ տպավորությունն այն է, որ հայերը չեն ընդունել, որ Ադրբեջանը քաղաքական ինքնիշխանություն ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որովհետև հայկական կողմը պնդել է, որ կան հայեր, որոնք Խորհրդային Միության ժամանակ ունեցել են ինքնավար մարզի կարգավիճակ, ԼՂԻՄ, որն Ադբեջանի Միլի մեջլիսը ուժը կորցրած է ճանաչել։ Հայաստանը դիմել է Խորհրդային Միության Սահմանադրական հանձնաժողով վերականգնելու կարգավիճակը։ Հետևաբար, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել հետևյալը․ Մետրոպոլիան, այսինքն Ադրբեջանը, ճնշել է իր տարածքում ապրող ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող հայերին, որից ծագել է իրենց իրավունքների շարժումը, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շարժումը»։ 

Առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո եթե Հայաստանը կամ միջազգային հանրությունը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա Ադրբեջանը կարող էր վերադարձնել Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած իր կարգավիճակը՝ տարածքային ամբողջականությամբ։ Վերլուծաբանը պնդում է, որ հիմա, երբ Ադրբեջանն ասում է Խորհրդային Միության քարտեզով կան անկլավներ, որոնք հայերը պարտավոր են վերադարձնել Ադրբեջանին, պետք է նկատի ունենալ, որ այդ նույն քարտեզներում կա նշված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, հետևաբար, նրանք այդ կարգավիճակը պետք է վերադարձնեն։

«Ես կարող եմ մեկ բան հստակ ասել, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ենք։ Ինչ վերաբերվում է հարցին, թե մեր տարածաշրջանում կլինի՞ պատերազմ, թե ոչ, կլինեմ հստակ. այո՛, և դա չի ուշանա։ Եթե ընդհանրացնեմ, ապա պնդում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում կլինի ՄԱԿ կառավարման ներքո։ Հիմա աշխարհում տեղի է ունենում զտման քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետության իշխանության վարած քաղաքականությունում կա թյուր ըմբռնում, որ կլինի խաղաղության պայմանագիր։ Ես դա գրեթե անհավանական եմ համարում։ Այո, հնարավոր է լինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պաշտոնական փաստաթղթեր, բայց խաղաղության պայմանագիրն այս փուլում բացառված է։ Տարբեր իրավիճակներից եթե դիտարկենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը՝ կարծում եմ, կարող ենք տարբեր պատկերներ տեսնել, ինչն այս փուլում չէի ցանկանա մեկնաբանել»,- ասաց նա։ 

Մեձավոր Արևելքում ծայր առած գործողությունները 2021 թվականին տեղի ունեցած տարածաշրջանային մի քանի գործողության արդյունք են։ Իսրայելյանի գնահատմամբ, մի քանի ամիս անց ողջ Մերձավոր Արևելքը փոխվելու է։ Ըստ կանխատեսումների՝ այնտեղ Սիրիա-Իսրայել պատերազմի մեկնարկում անհամաձայնության իմիտացիա կլինի Գոլանի բարձունքի շուրջ։ 

«Հայաստանի Հանրապետությունն այս պահին կամ մոտակա ժամանակները խաղաղության պայմանագիր չի ունենա Ադրբեջանի հետ այն պատճառով, որ Ադրբեջանն իր խոսքերում և քայլերում անկեղծ չէ։ Սա շատ հստակ պատկերացնում են բոլորը։ Հայաստանի իշխանությունները նաև պետք է լինեն պատրաստ Ադրբեջանի գործողություններին դիմադրելու համար։ Բոլորը պետք է հստակ հասկանան՝ պատերազմը չի ուշանա»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավnր կա․ Shamshyan Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն ՄանվելյանԹալանել են Ստեփանավանում հայտնի մի հյուրանոցային համալիր․ Shamshyan Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձըՍյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է1000 հեկտարում 500 հազար պանել. բնապահպանները դեմ են հսկա արևային կայանին Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին Հրդեհ՝ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում․ տարհանվել են 117 սան և 29 աշխատակից «Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվե Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը Հայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր ԿամենդատյանՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ. Shamshyan Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ» Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ» Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (լուսանկար, տեսանյութ) «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ» Վթար․ որոշ հասցներում ջուր չի լինի Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ ՀովասափյանԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ» Ի՞նչ վիճակ է ճանապարհներին Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ԶՊՄԿ ֆինանսավորմամբ գործող Կապանի «Հույսի և հավատի օջախ»-ում շատերին են օգնում Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել. անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԻնչ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024-ի ընթացքումՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Այսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՍյունիքում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ Մհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ ՄեզենցևինԾրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Երևանի թիմը պատրաստ է համահայկական ձմեռային խաղերին
Ամենադիտված