Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի հետ սահմանազատմանը, Կարս-Նախիջևան երկաթուղուն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը կշարունակվի, հիմնական նպատակներից է Կարս-Նախիջևան երկաթուղու նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելը, այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
Անդրադառնալով ադրբեջանա-հայկական հարաբերություններին՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «տեղեկացված է սահմանազատման գործընթացի մասին», և «հետաքրքրություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում», գրել են ԶԼՄ-ները։
Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է սահմանազատման գործընթացի մասին։ «Մենք քննարկել ենք իրավիճակը հետկոնֆլիկտային շրջանում, ես իմ թուրք գործընկերոջը տեղեկացրել եմ սահմանազատման գործընթացում հետագա անելիքների մասին»,- ընդգծել է Բայրամովը։
Ֆիդանը նշել է, որ ուրախ է «եղբայրական Ադրբեջանում» այցի առթիվ։
Հետևեք մեզ՝ այստեղ