Հունվարի 18-ի գիշերը ուկրաինական 46 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևին ռուսական հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները: Ըստ ուկրաինական կողմի պնդման՝ թիրախում է եղել նաև Զապորոժիեն:
Իրենց հերթին ուկրաինական ուժերն էլ հարվածել են Ռուսաստանի տարածքին: Տուլայի և Կալուգայի շրջանների նավթաբազաներում հրդեհ է բռնկվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ հունվարի 18-ի գիշերը ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք է խոցվել։