Նարկոտիկի Հայաստան 2․ Հրայր Կամենդատյան Ուսուցիչները տեղերում պայքարում են այս ապազգային դասագրքերի դեմ․ Ատոմ Մխիթարյան Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում Էրդողանը հանդիպել է Զելենսկու հետ (լուսանկարներ) Ուկրաինայի հարցով շփումները կսկսվեն ժամանակին. Ուշակով Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը․ Shamshyan Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ


Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի 35-րդ տարելիցն էր: Հատկանշական է, որ երեկ ԱԺ նախագահության «պատվանդանի» վրայից փաշինյանական (իշխանական) «իրավապահ» համակարգի ներկայացուցիչը, այս դեպքում՝ անվտանգության աշխատակիցը, հասկանալի է՝ ՔՊ-ի հրահանգով, ցուցադրաբար պոկեց Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզը, որն այնտեղ փակցրել էր ընդդիմադիր պատգամավորներից մեկը: Դա խորհրդանշական պահ է, որը լիովին բնութագրում է Փաշինյանի ու նրա ՔՊ-ի բնույթն ու էությունը:

Այդ ամենի խորապատկերում առավել քան բնութագրական է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա գլխավորած իշխանությունը, ո՛չ էլ նրա ՔՊ-ն որևէ կերպ չարձագանքեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու գերեվարված, պատանդառված մի խումբ այլ հայ մարդկանց դեմ Բաքվում ցուցադրաբար մեկնարկած «դատավարությանը» կամ ավելի ճիշտ է ասել՝ դատավարական ֆարսին: Դե, մի քպական ինչ-որ բան ասել էր, մյուսն էլ երեկ ասաց՝ համաձայն ենք, բայց իրականության մեջ սրանք հավասար են ոչինչ չասելուն, բերանը ջուր առնելուն, առավել ևս, որ այդ վերջին քպականը փաստացի խոստովանեց, որ իրենք նմանատիպ քննարկում ու որոշում չեն ունեցել: Այսինքն, իրենց պետքն էլ չէ այդ ամենը: Բայց ադրբեջանական արհեստական դատավարության ու կեղծ մեղադրանքների վերաբերյալ հայաստանյան արձագանքներին դեռ կանդրադառնանք, ամենայն մանրամասնությամբ՝ ով, ինչ, ոնց: Հիմա ասելիքը փոքր-ինչ այլ բանի մասին է:

Տեսեք՝ մարդիկ «դատվում» ու խոշտանգվում են այն բանի համար, որ ցանկացել են ազատ ու ինքնուրույն ապրել սեփական հայրենիքում, սեփական հողի վրա: Ամենից վրդովեցուցիչն այն է, որ «դատողն» էլ ադրբեջանական իշխանությունն է, որը իրականացրել է սիստեմատիկ ցեղասպանական քաղաքականություն, որն իրականացրել է ցեղասպանական ոճրագործություն, պատերազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության կոտորածներ ու խոշտանգումներ, երեխաների սպանություններ: Ֆաշիստ ու մարդատյաց Ալիևը, որ պետք է կանգնած լիներ միջազգային քրեական դատարանի առաջ, «դատում» է... Արցախի հայ ղեկավարներին:

Այն, որ Ալիևի ոճրագործ ռեժիմը նման «դատական» ցուցադրություն է իրականացնելու և հատկապես այդ նպատակով է ապօրինաբար պատանդ պահում ու խոշտանգում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մեր մյուս գերիներին, հայտնի էր: Սպասելի էր նաև, որ այդ խայտառակ «դատը» Ալիևը սկսելու է Բաքվի ջարդերի տարելիցի օրերին, ինչը նույնպես պատահական չէ: Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի «դատը» անխուսափելիորեն ճնշող ազդեցություն ունեցավ Հայաստանի գիտակից հանրության առնվազն մի մասի վրա:

Միաժամանակ, հետևեցին տարբեր ուժերի, անհատ գործիչների, մեծ թվով հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու արձագանքները, թշնամական գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ի աջակցություն ուղղված խոսքերը, հայտարարությունները, աղոթքը...

Այդ ամենի խորապատկերում էլ առավել ուշադրություն է գրավում Փաշինյանի ու նրա իշխանության քար լռությունը (կրկնենք՝ այն մի երկուսի անհոդաբաշխ նախադասությունները ոչինչ չեն նշանակում): Սա՝ այն դեպքում, երբ բուն փաստը, որ մեր հայրենակիցները, առավել ևս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մինչ օրս թշնամական գերության մեջ են, գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության անմիջական մեղավորությունն է, այդ իշխանության անգործության, թուլակամության, չուզողության հետևանքը: Ադրբեջանի հետ հայկական հողերը հանձնելու «բազարներ» անող փաշինյանական իշխանությունը այս ամբողջ ընթացքում գործնական ոչինչ չի արել՝ թշնամական պատանդառության մեջ հայտնված հայ մարդկանց ազատելու համար: Երբեմն-երբեմն ինչ-որ հերթապահ հայտարարություն գուցեև հնչեցրել են, այն էլ՝ ձևի համար: Գործնականում, «գետնի վրա» ոչինչ չեն ձեռնարկել:

Ավելին, նույն Փաշինյանը, դա անհնար է մոռանալ, կոնկրետ Ռուբեն Վարդանյանի հասցեին արել է որոշակի արտահայտություններ, այն դեպքում, երբ մարդը գտնվում է թշնամական գերության մեջ: Այս հարցում Փաշինյանի իշխանության դրսևորած բացարձակ անտարբերությունը, իհարկե, անընդունելի է ու դատապարտելի: Բայց այն նաև այլ հետևանքներ ու նպատակներ է հետապնդում, որոնց դեռ կանդրադառնանք:

Մինչ այդ նկատենք, որ Բաքվի «դատին» խոշոր տերությունները, մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային խոշոր կառույցները նույնպես անտարբեր կեցվածք դրսևորեցին: Սա նմանապես անընդունելի է: Իհարկե, չարժե չափազանցված ակնկալիքներ կամ, առհասարակ, ակնկալիքներ ունենալ զուտ սեփական շահերով առաջնորդվող, իրավունքի ու բարոյականության մասին մոռացած «միջազգային հանրությունից», մանավանդ՝ արևմտյան տերություններից: Ոչ մեկից չարժե, ու դրա մասին մենք ևս մեկ անգամ չէ, որ արտահայտվել ենք: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես չպետք է ոչ մի բան անել:

Ասել, թե հայկական շրջանակները, ազգային կառույցները կամ առանձին ազդեցիկ անհատները, այդ թվում՝ հայ ժողովրդի բարեկամ գործիչներն ընդհանրապես ոչինչ չեն անում, ոչ միայն ճիշտ չի լինի, այլև ազնիվ չի լինի: Բայց մյուս կողմից՝ նրանց բոլորի համար էլ ավելի են դժվարանում այդ չհամակարգված, ցաքուցրիվ, դիպվածային ջանքերը, երբ Հայաստանի իշխանություն համարվողը ցուցադրական անտարբերություն է դրսևորում: Այսպես կոչված՝ «միջազգային հանրությանն» ուղղված կամ հասցեագրված նշյալ առանձին ջանքերը բախվում են շատ պարզ և չուգունակուռ պատասխանի. «Մենք, որպես «միջազգային հանրություն», ի՞նչ կարող ենք անել, եթե ձեր՝ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում (ասում, պահանջում)»:

Այսինքն (վերադառնալով Փաշինյանի իշխանության լռության այլ շարժառիթների վերաբերյալ ակնարկին) ալիևյան ոճրագործ վարչախմբի այս «դատական» դրսևորմանը ոչ մի կերպ պաշտոնապես չարձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում նույն Ալիևին՝ որոշակիորեն տորպեդահարելով հայկական շրջանակների գործողությունները, իսկ «միջազգային հանրության» ներկայացուցիչներին էլ ապահովելով մեր առանձին շրջանակների կամ անհատների պահանջները մերժելու «լեգիտիմ հիմքերով»:

Թվում է, թե պատկերն անելանելի է կամ փակուղային: Այո, սա իսկապես էլ ծանր խնդիր է, առավել ևս՝ ծանր իրավիճակ: Բայց... Ո՞վ կամ ինչն է մեզ խանգարում ինքնակազմակերպվել, հատկապես Սփյուռքում, որտեղ կան տասնամյակներով ձևավորված ազգային կառույցներ, և փոխել իրավիճակը: Բաքվի «դատը» արդեն իսկ պետք է առնվազն միջազգային քարոզչական ու լրատվական հարթակներում վերածված լիներ «դատողների դատի»: Այո, դատել «դատողներին»: Իսկ դրա համար թե՛ ահռելի փաստական հիմք կա, թե՛, կարծում ենք, բավարար կազմակերպչական ներուժ:

Սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Իմացողները կհիշեն Մովսես Գորգիսյանի այս բանաձևը: Իսկ երբ պայքար կա, ապա անհնար է, որ այն չհասնի որոշակի հաջողության: Այո, աշխարհը Հայոց ցեղասպանության մասին էլ էր մոռացել ու չէր էլ ուզում հիշել: Ու չէր էլ հիշի, եթե հայությունը չսկսեր հիշեցնել: Այո, աշխարհը կցանկանա լռել նաև Բաքվից ցուցադրվող այս խայտառակության մասին ու կլռի, եթե մենք միայն սգանք, եթե մենք միայն աղոթենք կամ մեր մեջ վրդովվենք: Ճանապարհն ընթացողն է հաղթահարում: Հատկապես՝ քարքարոտ ու տատասկոտ ճանապարհը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարկոտիկի Հայաստան 2․ Հրայր ԿամենդատյանՈւսուցիչները տեղերում պայքարում են այս ապազգային դասագրքերի դեմ․ Ատոմ ՄխիթարյանՀզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում Էրդողանը հանդիպել է Զելենսկու հետ (լուսանկարներ) Ուկրաինայի հարցով շփումները կսկսվեն ժամանակին. Ուշակով Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը․ Shamshyan Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ Մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, իսկ Արցախի վառելիքաքսուքային պահեստի պաթյունից մինչ այսօր որևէ հստակ տեղեկություն չկա․ Աբրահամյան Բժիշկ Մյասնիկովն անվանել է հիվանդություններ, որոնք հանգիստ քայքայում են ուղեղը Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ Շուտով կզգաք ցուրտ օդային հոսանքների և տաք օդային հոսանքների ճակատամարտը. Ազիզյան Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր ԱվետիսյանԾափեր, ջերմ գրկախառնություններ․ ինչպես են դիմավորում Տիրան Խաչատրյանին ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Ինչ է հայտնել ՌԴ ՊՆ-նԱրևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ ՍարգսյանՓաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի20 տարեկան էր, Հրազդան քաղաքից․ մանրամասները՝ երեկ մահացած զինծառայողի մասին«Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Կադրեր՝ Կանադայում ընկնող ինքնաթիռից Կենտրոնական բանկը զգուշացնում է տարածել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու մասին Մեծ Մեսրոպի պես հայրենասեր պիտի լինի․ ծնվել է պատերազմում զոhված Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 161դեպք. ՆԳՆ ոստիկանությունՍպասվում է ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանովԵրեկ զինծառայող էր մաhացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Ընդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքը Անահիտ Ավանեսյանին կհանե՞ն ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ 22-ամյա աղջկան գտել են լոգարանում՝ մահացած Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում․ Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան«Բարսելոնան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղԶինվորի մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներ Երկու հայ տղամարդ, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Երկրաշարժ՝ Թուրքիայում Հայաստանում պետք է հաստատվի ազգային դիմագիծ ունեցող իշխանություն․ Ատոմ ՄխիթարյանՍենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ» «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ»
Ամենադիտված