Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում Էրդողանը հանդիպել է Զելենսկու հետ (լուսանկարներ) Ուկրաինայի հարցով շփումները կսկսվեն ժամանակին. Ուշակով Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը․ Shamshyan Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ Մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, իսկ Արցախի վառելիքաքսուքային պահեստի պաթյունից մինչ այսօր որևէ հստակ տեղեկություն չկա․ Աբրահամյան Բժիշկ Մյասնիկովն անվանել է հիվանդություններ, որոնք հանգիստ քայքայում են ուղեղը Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ Շուտով կզգաք ցուրտ օդային հոսանքների և տաք օդային հոսանքների ճակատամարտը. Ազիզյան


Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին նոր է սկսվել, և արդեն տարածաշրջանային զարգացումների որոշ ուղղություններ նախանշվում են: Ալիևն իր ասուլիսում սկսեց սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Իսկ ագրեսիվ հռետորաբանության բովանդակային հատվածը կարելի է բաժանել մի քանի մասի։

Առաջինը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է սպառազինություններ ձեռք բերի, քանի որ դա «սպառնալիք» է ստեղծում Ադրբեջանի համար։ Այս պահանջն իր մեջ ներառում է այն, որ Հայաստանը չպետք է նորմալ բանակ ունենա ու պիտի փաստացի զինաթափվի, ինչը նշանակում է Հայաստանի չեզոքացում՝ որպես տարածաշրջանային գործոն։ Իսկ Հայաստանից նշում են, թե պաշտպանողական սպառազինություն են ձեռք բերում, ինչը երկրի իրավունքն է իր պաշտպանողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկում են սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմ ստեղծել։ Բնականաբար, Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման մեխանիզմին չի համաձայնի, ինչպես չի համաձայնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Ուղղակի Ադրբեջանին պետք է ռազմական ագրեսիա սկսել՝ Հայաստանի զինաթափման գործընթաց սկսելու անվան տակ։ Մյուս պահանջը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ու Ալիևը հստակ հասկացնում է, որ Հայաստանը պատնեշ է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, և եթե Երևանը խաղաղ ճանապարհով այդ միջանցքը չտրամադրի, միևնույնն է, իրենք ռազմական ուժով են վերցնելու։ Միջանցքի գաղափարը բխում է պանթուրքական ծրագրերից, որը պետք է հնարավորություն տա Թուրքիային ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի, ապա՝ միջինասիական թյուրքախոս երկրների հետ։ Ճիշտ է՝ Թուրքիան Վրաստանով անցնող երկաթուղիների ու ճանապարհների, ինչպես նաև Իրանով անցնող ավտոճանապարհների միջոցով կապվում է Ադրբեջանի հետ, բայց հարցն այստեղ Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապ ապահովելն է։ Բայց թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ոչ միայն Հայաստանով ճանապարհն է մտնում ու դրա վերահսկողությունը, այլ նաև Հայաստանի բուն տարածքի բռնազավթումը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը»՝ բանակցություններ սկսելով նրանց համայնքի ներկայացուցիչների հետ։ Իսկ այս թեմայի ակտիվացումը, բնականաբար, ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները կոնկրետ ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակներ է հետապնդում, որպեսզի հետագայում էթնիկ թյուրք տարրով Թուրքիան և Ադրբեջանը կապվեն միմյանց ու հայերն աշխարհագրական պատնեշ չկազմեն։

Այլ հարց է, որ Հայաստանում ՀՀ իշխանությունները մոլորեցնում են մարդկանց, թե իրենք շարժվում են խաղաղության կառուցման ճանապարհով։ Ու դրա շրջանակներում ներկայացվում է այն որոշումը, թե սահմանազատումը շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Բայց Ադրբեջանը միանգամից չէ, որ ցանկանում է ամեն ինչ ստանալ, այլ աստիճանաբար։ Իսկ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը կարող է բարելավել իր դիրքերը, ստանալ անկլավները՝ դրանով իսկ հաղորդակցային ու ենթակառուցվածքային առումով խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Իսկ սահմանի հստակեցումն ու սահմանազատումը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, քանի որ նոր ագրեսիա ձեռնարկելու համար միշտ էլ պատրվակներ կարող են գտնել՝ հատկապես շահարկելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։ Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է բարձրացնել ոչ միայն արցախցիների, այլև Բաքվի, Սումգայիթի, Դաշտային Արցախի և այլ բնակավայրերի հայերի վերադարձի հարցը։ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում ոչ միայն այս ուղղությամբ, այլև գերիների թեման է գլխավորապես անարձագանք մնում։ Իսկ երբ հնարովի գործերով դատական վճիռներ լինեն, ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մնան բանտում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է հետապնդումներ իրականացնել նաև Արցախի հետ կապված այլ գործիչների նկատմամբ ու միջազգային հետախուզում հայտարարել։ Բացի դրանից, Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո կարող է պահանջել իրեն հանձնել Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից քայլեր չկան արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու մասով։ Ադրբեջանական ինքնաթիռի ընկնելուց հետո էականորեն սրվեցին Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները, ինչը կապված էր հատկապես Ալիևի մեղադրանքների հետ, որով պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ուկրաինայում սպասվող հրադադարից ու ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Հեռանկարային առումով, ինչպես որ Ադրբեջանն ու Թուրքիան վարվում են Հայաստանի հետ, նույն կերպ էլ վարվելու են Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ականատես եղանք, թե Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերն ինչպես դուրս հանեցին Ռուսաստանին ու Իրանին. նրանք նույնը փորձելու են կատարել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բուն Ռուսաստանի ու Իրանի տարածքում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում Էրդողանը հանդիպել է Զելենսկու հետ (լուսանկարներ) Ուկրաինայի հարցով շփումները կսկսվեն ժամանակին. Ուշակով Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը․ Shamshyan Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ Մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, իսկ Արցախի վառելիքաքսուքային պահեստի պաթյունից մինչ այսօր որևէ հստակ տեղեկություն չկա․ Աբրահամյան Բժիշկ Մյասնիկովն անվանել է հիվանդություններ, որոնք հանգիստ քայքայում են ուղեղը Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ Շուտով կզգաք ցուրտ օդային հոսանքների և տաք օդային հոսանքների ճակատամարտը. Ազիզյան Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր ԱվետիսյանԾափեր, ջերմ գրկախառնություններ․ ինչպես են դիմավորում Տիրան Խաչատրյանին ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Ինչ է հայտնել ՌԴ ՊՆ-նԱրևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ ՍարգսյանՓաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի20 տարեկան էր, Հրազդան քաղաքից․ մանրամասները՝ երեկ մահացած զինծառայողի մասին«Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Կադրեր՝ Կանադայում ընկնող ինքնաթիռից Կենտրոնական բանկը զգուշացնում է տարածել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու մասին Մեծ Մեսրոպի պես հայրենասեր պիտի լինի․ ծնվել է պատերազմում զոhված Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 161դեպք. ՆԳՆ ոստիկանությունՍպասվում է ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանովԵրեկ զինծառայող էր մաhացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Ընդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքը Անահիտ Ավանեսյանին կհանե՞ն ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ 22-ամյա աղջկան գտել են լոգարանում՝ մահացած Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում․ Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան«Բարսելոնան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղԶինվորի մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներ Երկու հայ տղամարդ, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Երկրաշարժ՝ Թուրքիայում Հայաստանում պետք է հաստատվի ազգային դիմագիծ ունեցող իշխանություն․ Ատոմ ՄխիթարյանՍենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ» «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ» «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն մեկտեղել է տարբեր ժամանակաշրջանների հայ գրողների՝ ճգնաժամից դուրս գալու ելքերըՑավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ» Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ» Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան, ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
Ամենադիտված