Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել Գեղարքունիքի մարզի հյուրանոցներից մեկում՝ 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ Տարօրինակ չէ՞, որ ՊԲ նախկին հրամանատարությանը ՊՆ-ում բարձր պաշտոնների են նշանակել. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել Զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել են կրակոցներ, հափշտակվել է 50 հազար դոլար. ինչեր են հայտնաբերվել Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին Երգիչ Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը


ՀՀ-Ղրղզստան հարաբերությունների խորացմանը կծառայի նաև մեր կողմից ստորագրված համագործակցության ծրագիրը. Միրզոյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, 

Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր, 

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել  մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև, իհարկե, անդրադառնալ, վերլուծել, կիսվել միջազգային օրակարգի և տարածաշրջանային օրակարգերի վերջին իրադարձություններով, ընկալումներով։ 

Հարգելի՛ ներկաներ, մենք այսօրվա քննարկումների ընթացքում հարգարժան նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ մեր երկու երկրների պատրաստակամությունն էականորեն խորացնել մեր հարաբերությունները մի շարք ոլորտներում, որոնք առանձնացրել ենք: Մեր քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է միշտ եղել: Ավանդաբար այնպես է ստացվել, որ մեր շփումները հիմնականում կայացել են բազմակողմ հարթակներում, և, իհարկե, այս տեսանկյունից ևս այս երկկողմ այցը շատ կարևոր է։ 

Ուզում եմ տեղեկացնել, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը և առաջիկայում կկազմակերպենք այցը։ Ունենք նաև բարձրագույն մակարդակով փոխայցելությունների պլաններ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր մեր կողմից ստորագրված Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թթ համագործակցության ծրագիրը:

Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, իհարկե, էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը: Այստեղ պետք է խոստովանենք, որ այն ներուժը, որն ունի առևտրաշրջանառությունը, իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը, մեր մեջ առկա առևտրաշրջանառությունը, և մենք պլաններ ունենք ինչպես, մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, այնպես էլ, իհարկե, սովորել միմյանցից, օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից, որոնք, իհարկե, Ղրղզստանի պարագայում վերջին տարվա ընթացքում շատ տպավորիչ են: Հայաստանը պատրաստ է, իհարկե, կիսվել իր հնարավորություններով, այդ թվում` նորարարական տեխնոլոգիաների և թվային օրակարգում ունեցած մեր որոշ քայլերով։ 

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, էական դեր կարող են խաղալ և էականորեն փոխել իրավիճակը լոգիստիկ նոր ծրագրերը: Ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանը, մենք նոր ջանքեր ենք գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու։ Այս առումով շատ կարևոր, ուշագրավ և հետաքրքիր է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս: Հուսով ենք, որ առաջիկայում այս և մյուս ծրագրերը հնարավորություն կունենան իրականություն դառնալու, ինչպես նաև երկրների, գործարարների, բիզնեսի և հասարակ մարդկանց համար նոր հնարավորություններ կստեղծեն։

Ուզում եմ առանձնացնել ԹՈՒՄՈ կենտրոնը, որի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ինչպես մի շարք երկրներ, մայրաքաղաքներ, քաղաքներ, այնպես էլ ղրղզական համապատասխան գերատեսչությունը:

Գործընկերոջս ներկայացրել եմ մեր տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և, ինչու ոչ, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում: 

Վստահ եմ, որ այս այցը կօգնի փոխել մեր հարաբերությունների եթե ոչ որակը, ապա գոնե ինտենսիվությունը, և կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզ այցի համար»:


Հետևեք մեզ՝ այստեղ

ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակինԽաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ ԶաքարյանՍոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել 1991-ից հետո մսխել ենք ժողովրդավարությունը. Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ ՍպերցյանՊայքարելու ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվելԳեղարքունիքի մարզի հյուրանոցներից մեկում՝ 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ Շիրակի փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, քաղաքացիները փորձում են մեքենայից դուրս հանել վարորդին Տարօրինակ չէ՞, որ ՊԲ նախկին հրամանատարությանը ՊՆ-ում բարձր պաշտոնների են նշանակել. Տիգրան ԱբրահամյանՀՀ-ի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել Զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել են կրակոցներ, հափշտակվել է 50 հազար դոլար. ինչեր են հայտնաբերվել Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին Երգիչ Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նորագավիթում կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել,հետապնդել են. ողբերգական դեպքից առաջ ինչ է կատարվել Կաստերիտային արևային մարտկոցը գերազանցել է արդյունավետության համաշխարհային ռեկորդը. ի՞նչ են արել գիտնականները Ակադեմիական քաղաքի հարցում որևէ բան չի արվել. Ատոմ ՄխիթարյանԴպրոցները կփակվե՞ն. ի՞նչ վիճակ է հանրապետությունում Գյումրի քաղաքի տներից մեկում հայտնաբերվել են 50-ամյա տղամարդու և 83-ամյա կնոջ մարմիններ Հայաստանը հրավիրվել է միանալու «Հաղթանակ 9/45» շարժմանը «Եվրասիա» ԻՀԿ Առանձին շրջաններում սպասվում է ձյուն Հերթական տարօրինակ մահը Ֆրանսահայերը Փաշինյանին զրկում են մանևրից Ի՞նչ է խոսել Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահի հետ «Եվրաքվեն» ընդունվեց. այժմ նոր մարտահրավերներ են սպասվում Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Թուլսի Գաբբարդին՝ ԱՄՆ Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբՈւնենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններՍրանք երկրի տնտեսության զարգացման մոդել չունեն, փորձում են իրականացնել հարկային տեռոր եվ տուգանքի մատերիալ սարքել ողջ ժողովրդին. ԿամենդատյանՎարչախումբը գործարք է առաջարկում Բաքվին և Անկարային. Մենուա ՍողոմոնյանԼճաշենում հնդիկ է uպանվել ծծմբաթթվով, կին է ձերբակալվել․ նոր մանրամասներ Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր Հրամանատա՛ր Մահացել է Արարատ Միրզոյանի տատիկը Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան Հայաստանի զիջումների «ջրաղացը» և Ադրբեջանի ագրեսիվ հորձանքը. «Փաստ» Խոստումային «փուչիկների» հերթական «խմբաքանակը». «Փաստ» Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր «Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը հայտնվել է «անտերի» կարգավիճակում». «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ» «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ» Ինչպե՞ս հասնել իրական ընդդիմադիրների իրական ներուժի համախմբման. «Փաստ» ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները, 83 անօդաչու թռչող սարքեր են խոցվել․ իրավիճակը՝ երկրում Օրը 27 հազարի առևտուր են անում, ուրեմն պիտի գոյություն չունենան էդ բիզնեսները․ Փաշինյան Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. ԱվանեսյանՆախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանինՇանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում
Ամենադիտված