Զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել են կրակոցներ, հափշտակվել է 50 հազար դոլար. ինչեր են հայտնաբերվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 12-ին Երևանում զինված ավազակային հարձակում է տեղի ունցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ կայքի տեղեկությունների, պատկանում է տուժածին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում: Զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառել վնասվածք, արձակել են երեք կրակոց ու հափշտակել նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել էին, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ է եղել գլխի վնասվածքով. տեղի է ունեցել ավազակային հարձակում։
Հետևեք մեզ՝ այստեղ