Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. սպասվում են ձյան տեղումներ, որոշ մարզերում՝ ինտենսիվ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարզերում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 20-ին և 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ին աստիճանաբար՝ և՛ գիշերը, և՛ ցերեկը, կնվազի 10-14 աստիճանով։
Երևանում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-ին՝ կեսօրից հետո, 20-22-ին սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ:
Հետևեք մեզ՝ այստեղ