Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Ռոզա Դավթյանը հուզվել է իրեն ուղղված նամակից. ում կողմից է այն և ինչ է գրված. բացառիկ կադրեր Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը


Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում պետական պարտքի հարցը շատ լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Պետական պարտքի ներգրավումը կարող է նպաստել երկրի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը, պայմաններ ստեղծել բնակչության բարեկեցության համար, սակայն երբ խախտվում է պետության եկամուտների ու պարտքի հավասարակշռվածությունը, իրավիճակը դառնում է վտանգավոր։

Մի շարք պետություններ ուղղակի կքած են ահռելի պետական պարտքի բեռի տակ։ Այս երկրների կառավարություններն անընդհատ ավելացնում են պետական պարտքի ծավալներն այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ դրան համապատասխան եկամուտներ ներգրավել, և բյուջեում հավասարակշռությունը խախտված է։ Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի չափից ավելի աճը կարող է խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Եթե պետությունը մեծ պարտք ունի և չի կարողանում կամ շատ դժվարությամբ է վճարում պարտքի տոկոսները, ապա այդ դեպքում ներդրողները կարող են կորցնել վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, ինչն էլ կհանգեցնի ազգային արժույթի անկմանը։

Մյուս կողմից՝ երբ կառավարությունը մեծ պարտք է կուտակում, և այն սկսում է վճարել նոր տպագրված փողերով, դա պայմաններ է ստեղծում հիպերգնաճի ու ինֆլ յացիայի տեմպերի արագացման համար։ Այդպիսի իրավիճակ է, օրինակ՝ Վենեսուելայում և Զիմբաբվեում։ Բացի այդ եթե պետական պարտքը վերահսկողությունից դուրս է գալիս, կառավարությունը կարող է ստիպված լինել կիրառել խիստ հարկային կամ խնայողության միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման։ Կառավարությունը բյուջեի մուտքերն ավելացնելու և դրանք պարտքի սպասարկմանն ուղարկելու համար կարող է վարել նաև հարկերի ու տուրքերի բարձրացման քաղաքականություն։

Սակայն առանց համապատասխան հաշվարկների ու ռիսկերի գնահատման պետական պարտքի սրընթաց աճի արդյունքում բացառված չէ նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ պետական պարտքի սպասարկումն այլևս դառնա անհնար։ Օրինակ՝ այդպիսի իրադրություն ստեղծվեց Շրի Լանկայում 2022 թվականին, երբ սպառվեց ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթը և 51 միլիարդ դոլար արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց, ինչի արդյունքում էլ կղզի պետությունը բախվեց ամենալուրջ ճգնաժամին իր անկախությունից ի վեր։ Պետական պարտքի բեռի ծանրացման պայմաններում հնարավոր է նաև ավելի բարենպաստ պայմաններով պարտք վերցնելու կամ գործող պարտքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա, բայց այդ դեպքում պարտատուները կարող են քաղաքական և այլ պահանջներ առաջ քաշել։ Օրինակ՝ երբ Պակիստանը փորձում է նոր ու ավելի թեթև պայմաններով վարկեր ձեռք բերել Արժույթի միջազգային հիմնադրամից, Իսլամաբադի առաջ պայմաններ են դրվում, որ պետք է դրա համար կրճատի իր կապվածությունը Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհանգստացնող են ոչ միայն մեր պետական պարտքի ծավալները, այլև դրանց սրընթաց աճը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ողջ պետական պարտքը, այսինքն՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը կազմեց 12 մլրդ 842 մլն դոլար։ Մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի վերջի համեմատ, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8,4 %-ով։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճում է մոտավորապես մեկ միլիարդ դոլարով։ Ու պարտքի ծավալների ավելացման նման տեմպերի պարագայում բացառված չէ, որ այս տարվա ընթացքում արդեն մոտենանք 14 մլրդ դոլարի սահմանագծին։

Պետական պարտքի ավելացման թեմայի շուրջ հանրությունը շատ զգայուն է, քանի որ քաղաքացիների միջոցների հաշվին է, որ պարտքը վճարվելու և սպասարկվելու է։ Ու այս պայմաններում էկոնոմիկայի նախարարը մանիպուլացնում է հանրությանը՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 մլրդ 962 մլն դոլար: Սա ակնհայտ «բառային» մանիպուլ յացիա է՝ ուղղված հասարակության՝ տերմինների մեջ չխորացող ու միայն թվերին ապավինող մասին: Ի վերջո, ոչ մի մասնագետ երբեք չի ասել, որ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է։ Բոլոր տնտեսագետներն էլ շեշտում են՝ 12 մլրդ-ը (իրականում՝ 12,8) ՊԵՏԱԿԱՆ պարտքն է: Իսկ պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պարտքերի հանրագումարից՝ 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այսինքն, բացի սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին մանիպուլացնելուց նույնիսկ արտաքին պարտքի թիվը նախարարը ճիշտ չի ներկայացնում: Ակնհայտ է, որ արտաքին պարտքը շատ ավելին է նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշից։ Միգուցե նա պարտքի ծավալներն ավելի պակասեցնելու համար հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։ Հնարավոր է:

Իշխանությունների դեպքում մանիպուլ յացիաները նորություն չեն, քանի որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ժամանակին էլ ասում էին, թե պարտքը նվազում է, այնինչ իրականում պարտքն ավելանում էր, սակայն նվազում էր դրա ծավալը դրամային արտահայտությամբ, քանի որ դրամն արժևորվում էր դոլարի նկատմամբ։

Մինչ պետական պարտքի մասնաբաժինը մեծ արագությամբ աճում է, դրա դրական տնտեսական էֆեկտը չի զգացվում։ Մյուս կողմից՝ մեր երկիր շատ մեծ գումարներ են մտնում՝ հատկապես ուկրաինական պատերազմից հետո, բայց այդպես էլ դրանք տնտեսական առումով հեռնակարային արդյունք չեն ունենում, ու ստիպված պետությունը նոր պարտքեր է վերցնում։ Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հիմնվում է գերազանցապես վերարտահանման վրա։ Իսկ կառավարությունն էլ երկրում կապիտալի կենտրոնացման բարենպաստ պայմաններ չի ստեղծում, կուտակված կապիտալը արտահոսում է և դուրս է գալիս երկրից։ Անգամ հայ գործարարներից շատերը նախընտրում են ավելի շատ դրսում, օրինակ՝ Դուբայում ներդրումներ անել կամ գույք գնել, քան Հայաստանում։

Ինչպես ընդհանուր հարկային համակարգը, այնպես էլ օրենսդրական դաշտն ու վարչարարությունը դյուրին չեն տնտեսական գործունեություն իրականացնելու և ներդրողներին գրավելու համար։ Դրա համար էլ, քանի որ երկարաժամկետ առումով ռեսուրսների բազա չի ստեղծվում բյուջե մուտքեր գրանցելու համար, կառավարությունը ստիպված հենվում է պարտք վերցնելու վրա, որպեսզի պետության ֆինանսական պարտավորությունները կարողանա իրականացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Ռոզա Դավթյանը հուզվել է իրեն ուղղված նամակից. ում կողմից է այն և ինչ է գրված. բացառիկ կադրեր Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Շտապ պետք է սրտի բաց վիրահատություն կատարվի. Էդգար Իգիթյանը կարևոր հայտարարություն է տարածել Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար Գիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում Արագածոտնում Lexus-ը շրջվել է․ վարորդը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, վիճակը ծանր է FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Բախտի տերը թшղեմ. ինչպես է Լևոն Մկրտչյանի սիրելին արձագանքել վատ մեկնաբանություններին. մանրամասներ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանում Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամասՀայ ազգը պետք է ունենա այնպիսի քաղաքական ընտրանի, որը չի ընկնի ժողովրդի էմոցիաների խելքին և չի տանի նրան կործանման. Մհեր Ավետիսյան «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրը Վարչախումբը փորձում է Ադրբեջանին ամենազոր ներկայացնել, դա այդպես չէ. Ավետիք ՉալաբյանԿապիտալի շնաձկները մեզ պարտադրել են նոր եվրաբոնդեր վերցնել. Հրայր Կամենդատյան«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակի ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ. Հակոբ ԲադալյանՀայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումով Ինչո՞ւ են ստում ՀՀ իշխանությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հանդիպեց Աբովյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան Կրկնակի շահում. ինչպես են արևային վահանակները բարելավում տեղական էկոհամակարգերը Չինաստանում Հայաստանը քաղաքական պահանջ կարող էր դնել Ադրբեջանի առաջ՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պատանդներին. ՀայաՔվե
Ամենադիտված