Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան


Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմտյան քաղաքակրթության շրջանակներում հստակ բաժանարար գծեր են նշմարվում հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կենտրոնանում է ավելի շատ ներքին խնդիրների վրա և որդեգրում նեոպահպանողական քաղաքական ուղեգիծը այն պայմաններում, երբ Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ը և Եվրոպան փորձում էին բազմաթիվ հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ։

Հիմա նույնիսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական դիրքորոշում չունեն։ Թրամփն անջատ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, որի շրջանակում եվրոպական համայնքը ներառված չէ։ Թերևս դա է պատճառը, որ Եվրոպայում մեծապես անհանգստացած են ու նույնիսկ մտածում են, որ կարող են Ուկրաինային տրամադրվող օգնությունը վերցնել իրենց վրա, ինչը շատ ծանր գործ է լինելու։ Պատահական չէ, որ Թրամփի գործողությունների պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնեց եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ Փարիզում արտակարգ գագաթաժողովի հրավիրումը։

Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները դրսևորվում են նաև գաղափարական մակարդակով։ Մինչ ԱՄՆ-ում պահպանողականությունը դեռևս բարձր դիրքերի վրա է, Եվրոպայում արժեհամակարգային դեգրադացիա ու լճացում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղ ազգայնական ուժերի վերելքին։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ն իրեն հռչակել է ժողովրդավարության առաջամարտիկ, սակայն նույնիսկ եվրոպական համայնքի ներսում երկակի չափորոշիչներ են կիրառվում, երբ լռեցվում է ազատ խոսքն ու ճնշվում են մարդկանց կարծիքները։

Այս թեմային անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում։ Նա Եվրոպայի երեսպաշտության մասին կոնկրետ օրինակներով խոսեց։ Նաև նշեց, թե ինչպես «երերուն կասկածների» պատճառով չեղյալ հայտարարվեցին Ռումինիայում անցկացված ընտրությունները։ Վենսի խոսքով, ԵՄ-ի համար գլխավոր վտանգը ոչ թե գալիս է արտաքին աշխարհից՝ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ ներսից եկող սպառնալիքից, որն արձանագրում է Եվրոպայի նահանջը իր ամենահիմնարար արժեքներից։ Թերևս առաջին անգամ էր, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հրապարակային նման քննադատական մոտեցում էր հնչեցնում։ Սակայն, ըստ էության, նա նորություն չի ասել, երկար ժամանակ է, որ Եվրոպան հեռացել է իր իսկ որդեգրած արժեհամակարգից, երբ ընդդիմախոսները հետապնդումների են ենթարկվում, ճնշումներ են գործադրվում լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների վրա և այլն, սակայն Արևմուտքում ամենաբարձր մակարդակով ընդունված չէր խոսել այդ մասին, չնայած փորձագետները երբեմն բարձրաձայնում էին առկա խնդիրների վերաբերյալ։ Մյուս կողմից՝ նույն եվրոպական համայնքը նույն գործողությունների դեպքում լռում է այն երկրների պարագայում, երբ «սվոյ» իշխանություններ են, և աղաղակում է հակառակ դեպքում: Ուստի, պատահական չէ, որ եվրոպական բարձրաստիճան չինովնիկներին դուր չեն եկել Վենսի խոսքերը, բայց, ուզեն թե չուզեն, նրանք արդեն բախվելու են հակազդեցության։ Ու, ընդհանրապես, Եվրոպայի ամենանախընտրած գործելակերպն է միշտ ուրիշներին դասեր տալ մարդու իրավունքների մասին, ժողովրդավարական արժեհամակարգի վերաբերյալ զեկույցներ հրապարակել այն դեպքում, երբ նույն եվրոպական համայնքը հետ է կանգնում իր որդեգրած արժեքային սկզբունքներից։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական պաշտոնյաները աչք են փակել մարդու իրավունքների ոտնահարման ուղղակի աղաղակող դեպքերի առաջ։ Օրինակ՝ Բաքվին հաջողվել է «ադրբեջանական լվացքատան» միջոցով կաշառել նշանավոր եվրոպացի պաշտոնյաների ու իր շահերն առաջ տանել Եվրոպայում։

Մինչ Եվրոպայից ավելացնում էին Ադրբեջանից եկող նավթի ու գազի մատակարարումները և Ալիևին հռչակում վստահելի գործընկեր, Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից կոնկրետ պատերազմական հանցագործություններ էին տեղի ունենում։ Մարդու իրավունքների փոքր խախտումների պատճառով մեծ աղմուկ բարձրացնող Եվրոպայի լուռ հայացքի ներքո հայաթափվեց Արցախը։ Իսկ Բաքվում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարական շոուն շարունակվում է, բայց Բրյուսելից Ադրբեջանին սաստող որևէ քայլ չի կատարվում։ Որևէ պատժամիջոց չի սահմանվել Բաքվի բռնապետական ռեժիմի նկատմամբ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժեն ժողովրդավարության, մարդու ազատությունների և իրավունքների մասին Եվրոպայից հնչող ամպագոռգոռ ճառերը։ Ավելին՝ Եվրոպայից աչք են փակում նաև Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների առաջ։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են գործիք ու հետապնդումների են ենթարկում իրենց ընդդիմախոսներին, ճնշվում է ազատ խոսքը և ատելություն է բորբոքվում ընդդիմության նկատմամբ, կոնկրետ ոտնահարվում են դատական իշխանության ազատությունն ու ինքնուրույնությունը։

Եթե նախկինում հավաքների ժամանակ որևէ ցուցարար վնասվում էր, եվրոպական դեսպաններն ու այլ պաշտոնյաները իսկույն դատապարտող հայտարարություններ էին անում ու խոսում հավաքների ազատության ապահովման մասին, բայց Փաշինյանի օրոք, երբ ոստիկանությունն ամենաբիրտ միջոցներն է կիրառում ցուցարարների նկատմամբ, Արևմուտքից ոչ միայն ձայն չեն հանում, այլև անգամ խրախուսում են նման գործողությունները։ Թերևս երկակի ստանդարտների արդյունքում հենց արժեքային «կոռոզիան» է Եվրոպայից ներմուծվում նաև Հայաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Իշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ ԿարապետյանԱբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՍտորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված