«Բարսելոնան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ռայո Վալիեկանոյի» նկատմամբ։
Հաղթական գոլը 28-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն արդյունավետ է իրացրել 11-մետրանոցը (տեսանյութ):
«Բարսելոնան» 51 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ռայո Վալիեկանոն» 35 միավորով 6-րդ տեղում է։