Ինչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Կենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում


Արցախյան նոր օրակարգ․ Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։

Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։
 
Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որևէ փուլում հնարավոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամենը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանության (և/կամ սեփական անձի անվտանգության) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախյան նախորդ բանակցային օրակարգերի այս ցավոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Արցախի գերեզմանափորն է։
 
Պետական մտածողությունն այն է, որ պետք է վեր կանգնել «իմ նախագահի օրոք ավելի լավ վիճակ էր, քան՝ մյուսի» թիմային մրցակցությունից։ Չի կարելի շարժվել ապագա պատմության դասագրքերում գրվելիքի մոտիվացիայով։

Եվ այս իմպերատիվ լրջությունը պետք է գա նախկին նախագահներից, և թիմերը դա պետք է ընկալեն որպես առաջ շարժվելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրոք եղել է ավելի լավ վիճակ, քան հիմա է։

Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պետք է միավորվեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կկարողանան պոկվել անձնական ամբիցիաների ու թշնամության թունավոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միավորելու նաև երիտասարդ, որևէ նախկին կամ ներկա իշխանական շրջանակների հետ չկապված, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միավորել արցախյան բզկտված հանրությանը, որի ներսում նույնպես այս իշխանական քարոզչախումբը հաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։
 
Միևնույն է վերադառնալու ենք
 
Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա. Միևնույն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պետք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամյակ։ Ինչքան էլ պահանջվի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պետք է փոխանցվի։ Նաև այս ձևով են շարունակական ազգ լինում։
Սա ոչ թե երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։
 
Նոր արցախյան օրակարգը պարտավոր է իրատեսորեն գնահատել մեր հնարավոր բոլոր ռեսուրսները, պարտավոր է ընտրել ճիշտ հռետորաբանություն՝ փոփոխվող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախյան օրակարգը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ խորամանկ։ Ամենակարևորը՝ նոր արցախյան օրակարգը պետք է լինի խաղաղության օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հավասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկվատ կառավարման, հանրության հետ մշտական երկխոսության ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի և չշահարկի հանրության համար նուրբ և ցավոտ կետերը։

Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը։
 
Իսկ որպես սկիզբ՝ փակել է պետք նախորդ բանակցությունների քննարկումը և դա թողնել շատ ավելի հետո՝ որպես Անկախ Հայաստանի պատմության քննության մաս։ Տեսականորեն ենթադրենք՝ երեք նախագահներից մեկն այս մրցավազքում հաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժվար վիճակում։

Այսօր այս բանավեճը ոչ թե անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա ՍողոմոնյանԻնչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԷլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Շատ սիրուն ու հեզ… Ռոզա Դավթյանի սկեսուրը խոսել է հարսիկի մասին. Բացառիկ տեսանյութ Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում Հայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՍտամբուլում ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է սպորտային հեռուստաալիքի շենք Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Ռուսաստանի նավթային եկամուտները գրեթե մեկ երրորդով նվազել են Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքը 23-ամյա տղամարդը սպանել է մորը՝ ապահովագրության գումարի համար Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը C5+1 երկրները համաձայնել են ամրապնդել կապը TITR-ի և TRIPP-ի միջոցով Բուլղարիայում հայտարարել են՝ Ուկրաինան պարտվել է Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Մարդամեկը». երբ կենցաղը դառնում է կատակերգություն. նոր ընտանեկան սիթքոմ՝ «Արմենիա» TV-ի եթերում Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրա Վթար՝ Երևանում, 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է եզրաքարի և գլխիվայր շրջվել Խաղաղության պատրանքի վտանգավոր գինը
Ամենադիտված