Ավետիք Իսահակյանի 150-ամյակը նշելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել. այն կգլխավորի Ժաննա Անդրեասյանը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի 150-ամյակը նշելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել:
Հանձնաժողովը կգլխավորի Ժաննա Անդրեասյանը, որի կազմում են նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԲՏԱ փոխնախարար Գեւորգ Մելիքսեթյանը, ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը և այլք:
Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
- Մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը 2025 թվականին նշելու նպատակով ստեղծել բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
- Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: