Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջ, ինչն ավարտվել է սպանությամբ Ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ Ռուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանում Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ


Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել․ «Փաստինֆո»

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից ավելի քան երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ լարված։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկից հետո լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։ 

Նշենք, որ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում։ Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Ինչ վերաբերում է վիճաբանության վերաբերյալ  տեղեկությանը, ապա փաստաբանն այն չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։

Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։

Հետևեք մեզ՝ այստեղ
Բախտի տերը թшղեմ. ինչպես է Լևոն Մկրտչյանի սիրելին արձագանքել վատ մեկնաբանություններին. մանրամասներ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջ, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանում Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամասՀայ ազգը պետք է ունենա այնպիսի քաղաքական ընտրանի, որը չի ընկնի ժողովրդի էմոցիաների խելքին և չի տանի նրան կործանման. Մհեր Ավետիսյան «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրը Վարչախումբը փորձում է Ադրբեջանին ամենազոր ներկայացնել, դա այդպես չէ. Ավետիք ՉալաբյանԿապիտալի շնաձկները մեզ պարտադրել են նոր եվրաբոնդեր վերցնել. Հրայր Կամենդատյան«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակի ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումով Ինչո՞ւ են ստում ՀՀ իշխանությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հանդիպեց Աբովյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան Կրկնակի շահում. ինչպես են արևային վահանակները բարելավում տեղական էկոհամակարգերը Չինաստանում Հայաստանը քաղաքական պահանջ կարող էր դնել Ադրբեջանի առաջ՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պատանդներին. ՀայաՔվեՎերսալյան թոկ Հայաստանի վզին. Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը մտնում է բոլորիս գրպանները. քաղաքացիՀնարավորինս շուտ պետք է կասեցնել այս աղետաբեր ընթացքը. Դավիթ ՍարգսյաԵս չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն` դավաճաններից ազատվելու անկարողությունը կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը. Արտակ Զաքարյան Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ էր, որից այս վարչախումբը մեզ զրկել է. Ավետիք Չալաբյան Մեր ժողովուրդը պետք է արթնանա և ցույց տա իր լավագույն որակները. Արսեն ԳրիգորյանՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ» Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» «Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ» Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ» Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ» Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ» «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը հանդիպեց գյումրեցիների հետ Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրIDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy SummitԻնչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ Պարտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի ընտրանու խնդիրները․ վրացական մամուլՀրդեհ՝ Երևանում. կան հnսպիտալացվածներ Վատ մեկնաբանություններ գրողներին պատասխանել է Լևոն Մկրտչյանի սիրելինՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Եվրամիությունը դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
Ամենադիտված