Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը ՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին


Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվում է Բաքվում, պարզապես ազգային խայտառակության ու ամոթի խարան չէ: Էությամբ ֆաշիստական, ցեղասպանական ոճրագործությունների ու հայության անմեղ արյան մեջ հիմնովին թաթախված Ալիևի ռեժիմը ցուցադրական «դատավարություն» է անում, ավելի ճիշտ՝ դատական ֆարսի միջոցով դատաստանի է ենթարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ ըստ էության՝ Հայաստանն ու, առհասարակ, բոլոր հայերին: Այս առումով միանգամայն իրավացի է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ Բաքվից, իր ընտանիքի միջոցով հղված ուղերձներում, այդ թվում՝ նախօրեի ուղերձում նշում է, որ Բաքուն ու Բաքվում «դատվում» են Հայաստանի Հանրապետությունը և բոլոր հայերը: Բայց ամեն ինչի մասին՝ որոշակի հերթականությամբ, մանավանդ, որ մեկ օրվա ընթացքում տեղեկատվական «կարկուտ» տեղաց:

Նշենք, որ նախ՝ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Բաքվում ապօրինի պատանդների կարգավիճակում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է իրենց ևս 2 պահանջ, ըստ այնմ՝ «խաղաղության համաձայնագրի» տեքստի վրա «բանակցային» աշխատանքն ավարտված է: Կարճ ժամանակ անց, մի փոքր սեթևեթելով ու ադրբեջանական գործընկերների ուղղությամբ նեղացածության «պռոշ անելով», փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչը հաստատեց, որ Բայրամովը ճիշտ է ասում՝ համաձայնագրի տեքստի շուրջ «բանակցությունն» ավարտված է:

Ըստ որում, մեր անդրադարձում «պայմանագիր», «համաձայնագիր», «բանակցություն» բառերը նշում ենք, զուտ, այսպես ասենք՝ մեջբերման կարգով: Ըստ էության, չի եղել որևէ բանակցություն, այլ տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միակողմանի թելադրանք, իսկ Փաշինյանն ու նրա լիազորած ներկայացուցիչները պարզապես գրել ու արել են այն, ինչ թելադրել են Հայաստանի ու հայության թշնամիները:

Փորձագետներից շատերն էլ դա բնորոշեցին որպես ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ՝ «Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններ», «դիվանագիտական կապիտուլ յացիա»: Իսկ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շատ ուղիղ ու դիպուկ նշեց, որ Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետաց դաս է:

Գործնականում հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ այդ վերջին «երկու կետը» ինչի՞ մասին են: Որքան հայտնի է կամ թափանցիկ ակնարկվում է, խոսքը Ադրբեջանին Սյունիքի մարզի տարածքով «միջանցք» տրամադրելու, հայ-ադրբեջանական սահմանին «երրորդ երկրների» ուժեր չտեղակայելու և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը «հետ կանչելու» մասին է: Բուն հարցն այն է, որ այդ «պայմանագրի» նախագիծ ասվածը ծայրից ծայր հակահայկական է, նպատակաուղղված է Հայաստանի պերմանենտ թուլացմանն ու սուվերենային զրոյացմանը:

Ի դեպ, Ալիևը, առանց ձևականությունների ետևից ընկնելու, հայտարարեց, որ այդ նախագծի հեղինակը լիովին ադրբեջանական կողմն է, Ադրբեջանը զրոյական վստահություն ունի Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ, առաջադրեց նորանոր պահանջներ՝ հիշյալ հակահայկական թղթի կտորն ստորագրելու (Փաշինյանի նվիրական երազանքն ու ապագա նախընտրական «հաղթաթուղթը») համար: Մասնավորապես, Ադրբեջանի հաջորդող պահանջներն են՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրապարակայնորեն պատառոտել ու այրել ՀՀ Անկախության հռչակագիրը, զինաթափել և արձակել Հայաստանի բանակը, պարտավորվել Ադրբեջանին վճարել մի քանի տասնյակ միլիարդ դոլար, որպես «30 տարվա օկուպացիայի» փոխհատուցում, Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», այն է՝ Արցախի ազատամարտին մասնակցած, երբևէ Արցախում կամ ՀՀ սահմաններում ծառայած բոլոր տղամարդկանց: Ու այս շարքն անվերջանալի է թվում. կարող եք չկասկածել, որ Բաքվի հաջորդ պահանջները էլ ավելի «ճոխ» կլինեն...

Տեղեկատվական օրվա ավարտին էլ Փաշինյանը հայ լրագրողների հետ բավականին նյարդային պահվածքով «ճեպազրույցում» հաստատեց, որ, այո, Ադրբեջանին ճանապարհներ տալու է, տալիս է: Տեսանք նաև, որ Փաշինյանը կարողանում է նաև շողշողուն ժպիտով հաղորդակցվել լրագրողների հետ, բայց... թուրքական քարոզչամիջոցների ներկայացուցիչների: Տեղեկացանք նաև, որ Փաշինյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ «ցրցամ է տվել», որ պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը (բառացի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը փաշինյանական իշխանության համար առաջնահերթություն չէ):

Այն, թե ինչով է զբաղված և իրականում ինչ է անում Փաշինյանը, իր ՔՊ-ով հանդերձ, այնպես չէ, որ մեզ համար մի չտեսնված անակնկալ էր կամ անսպասելի մի բան: Վերջին հաշվով, մեր գրեթե բոլոր անդրադարձներում հստակ ու փաստարկված խոսում ենք այդ ամենի մասին, կանխատեսում, զգուշացնում, ահազանգում: Այստեղ էականն այն է, թե ինչ է պատրաստվում աղետի այս ընթացքին հակադրել երկրի ու ազգի, այդպես ասենք, քաղաքական և հոգևոր վերնախավը (այլ կերպ՝ էլիտան):

Ու մինչ էլիտաները մի քիչ էլ կխորհեն, կցանկանայինք վերադառնալ Բաքվում պահվող մեր պատանդներին, ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Նա դադարեցրեց ավելի քան 20 օր տևած հացադուլը և, ինչպես նշեցինք, ուղերձ էր փոխանցել՝ մասնավորապես շեշտելով, որ հացադուլ հայտարարելով՝ մի քանի նպատակ ուներ. «Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ: Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը: Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ (Արցախում), այլ ոչ թե՝ հեռանալ»:

Այդ բոլոր առումներով Ռուբեն Վարդանյանը թերևս հասավ իր հետապնդած նպատակներին, որքան էլ համարենք, թե առանց այն էլ պարզ էր, որ այդ ամենը մինչև այդ էլ ակնհայտ էր: Ինչպես ակնհայտ է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունը, որից Վարդանյանը զարմացած է:

Բայց ամենից հատկանշականը սթափվելու յուրօրինակ կոչն է. «Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: ...Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը, և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ»: Իսկապես, արագորեն խելքի գալ է պետք, այլապես՝ հետո կարող է էլ պետք չլինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասինԱկբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգովՔրեական օրենսգիրք ունենք, այդ ի՞նչ վենդետաներից եք խոսում. Հրայր Կամենդատյան Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը ցմահ դատապարտյալ է լինելու. Ավետիք ՉալաբյանԱզատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում է Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի Ստով եկավ ու ոչինչ էլ չկատարեց. քաղաքացիԽորագիր․ Ատելություն և հանցակցություն, Միրզոյանի ստերը, պարտվելու արվեստը, «մսով ճաշի» վարչապետը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կհանդիպի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ «Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» 20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունըՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՄայրը կասկածվում է իր 8 տարեկան տղայի և 4-ամյա աղջկա սպանության մեջ. ինչն է եղել պատճառը Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․ԳալուզինՌուսաստանն ու Ուկրաինան զnհված զինվորների են փոխանակել Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե ԻսայանԱրտակարգ դեպք, գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածել․ Shamshyan Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև unւգ էր, բայց հույս ունեմ՝ ամռանն իրավիճակը կբարելավվի. Թիկնիզյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած հումանիստական կարգախոսն անուժ է, քանի որ Ադրբեջանն անկաշկանդ ոչնչացնում է Արցախի հուշարձանները Սիրահարվել եմ. Լուիզա Ղամբարյանը հայտարարություն է տարածել. բացառիկ մանրամասներ
Ամենադիտված