Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը ՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․Գալուզին Ռուսաստանն ու Ուկրաինան զnհված զինվորների են փոխանակել Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին


Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակտիվորեն ընթացող աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունքում առաջիկայում պարզ կդառնա նաև Հարավային Կովկասում ստեղծվող պատկերը, թե այս տարածաշրջանը որ ուժի ազդեցության ներքո է հայտնվելու։ Թեպետ հիմա արդեն իսկ պարզ է, որ նախկինում եղած ստատուս քվոն խախտվել է։ Եթե նախկինում տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, ապա Արցախյան պատերազմից հետո ծանրացել է Թուրքիայի ազդեցությունը։ Ու այսպես շարունակվելու դեպքում մեր ամբողջ տարածաշրջանը մի օր էլ կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո։

Իսկ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց որպեսզի թուրքական կողմը հաջողացնի իր պանթուրքական ծրագրերն ամբողջապես իրականություն դարձնել, պետք է լուծի նաև Հայաստանի հարցը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրը, որի միջոցով Թուրքիան առանց խոչընդոտների՝ մաքսային ու այլ վերահսկողական գործընթացների, կարող է կապվել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան կարող է հարկ եղած ժամանակ սպառազինությունների այնպիսի չափաբաժին մատակարարել Ադրբեջանին, որքան կամենա, իսկ դա էլ հետագայում հնարավորություն կտա իր ազդեցությունն ու ռազմական կշիռը ընդլայնել ու տարածել դեպի Միջին Ասիա։

Իհարկե, Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն այն չպետք է լինի մեր դիրքերի հաշվին՝ պարտվողականության և զիջողականության շրջանակներում։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն իրենց պարտվողականությամբ և թուրք-ադրբեջանական պահանջներին ամեն անգամ ընդառաջ գնալով՝ հիմքեր են ստեղծում մեր պետականության կազմաքանդման համար։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի արագ ընթացող գործընթաց։ Տարիների, նույնիսկ տասնամյակների արդյունքում կարող են դրվել Հայաստանի կազմաքանդման հիմքերը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիները» «վերադառնան» Հայաստան։ Այդպիսով քիչ-քիչ փորձեր կձեռնարկվեն Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ներկայությունն ավելացնելու ու հայերի արտագաղթին նպաստելու համար, իսկ ապագայում իրենց ձայները կդառնան վճռորոշ։ Այսինքն, Հայաստանի ապագայի մասով Թուրքիայի հետ հույսեր կապելը լիովին դառնում է անիմաստ։

Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ինչքան էլ թուրքական տնտեսությունը խոշոր է, այն չի կարող մեզ այնպիսի մրցունակ գներով ռեսուրսներ մատակարարել, ինչը հիմա Ռուսաստանն է անում։ Հենց Թուրքիան ինքն է շահագրգռված Ռուսաստանից գազ և այլ հումքային ապրանքներ ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ երբ թուրքական էժան ապրանքները հեղեղեն մեր շուկան, հայկական արտադրողները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մեծ խնդիրների առաջ կկանգնեն։ Տնտեսության որոշ ուղղություններով փլուզում կարող է տեղի ունենալ, իսկ թուրքական կապիտալը կարող է գերիշխող դառնալ Հայաստանում։

Տարածաշրջանային զարգացումների մյուս տարբերակը Ռուսաստանի հետ համագործակցության խորացումն է ու ռուսական ազդեցության ուժեղացումը։ Առանց այն էլ Հայաստանը բազմաթիվ ինտեգրացիոն խողովակներով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմում պետք է հաշվի առնեն, որ եթե Հայաստանում Թուրքիան ու Ադրբեջանը գերակայություն ստացան, ապա Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այև հենց իր տարածքում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ կարող են ակտիվանալ սեպարատիստական ձգտումները ու ստեղծվել տարբեր գրոհային ու ահաբեկչական խմբավորումներ։

Ռուսաստանի հետ կապերի սերտացումը Հայաստանին ամենաձեռնտու տարբերակն է՝ հատկապես այն պարագայում, երբ ռուսական կողմը Հայաստանում Արցախյան պատերազմից հետո իմիջի վերականգնման խնդիր ունի։ Նախ՝ հանրային տրամադրություններում Ռուսաստանի դրական կերպարը դեռևս պահպանվում է, քաղաքացիների 32 տոկոսը մեր հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում է հենց Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հայ և ռուս ժողովուրդներին կապում են պատմական անցյալն ու քաղաքակրթական արժեքները, այդ թվում և հատկապես՝ քրիստոնեությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի միջոցով փակում է Թուրքիայի ճանապարհը, ապա հնարավոր է դառնում ժամանակի ընթացքում լուծել նաև Ադրբեջանի հարցերը ու Հարավային Կովկասում վերականգնել սեփական ազդեցությունը։

Մյուս խոշոր ուժը, որ մեր տարածաշրջանում ազդեցություն ունի, Եվրոպան է, բայց ԵՄ-ն այսօր շատ լուրջ ներքին ու արտաքին պրոբլեմների առաջ է կանգնած, որոշ հարցերի շուրջ խորանում են տարաձայնությունները։ Այս դեպքում դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ի վիճակի է լինելու իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում և Վրաստանին ու Հայաստանին իր կազմ ընդունել։ Ճիշտ է՝ քաղաքակրթական արժեքների մասով Հայաստանը որևէ խնդիր չունի ԵՄ-ի հետ, դրա համար էլ հանրության շրջանում դրական տրամադրվածություն կա նաև Եվրոպայի նկատմամբ, սակայն ԵՄ-ն՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, գործնական հողի վրա ներկա չէ մեր տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի դեպքում է։ Անկասկած, շատ դրական է, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը խորանում է, բայց Ֆրանսիան ևս ի վիճակի չէ Հայաստանում գործնական առումով ներկայություն ունենալ, բացի որոշակի ազդեցության դաշտ ստեղծելուց։

Մյուս խոշոր խաղացողն Իրանն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ դրականորեն են զարգացել։ Քիչ հավանական է, որ մեր ամբողջ տարածաշրջանը հայտնվի Իրանի ազդեցության ներքո, բայց Թեհրանի գլխավոր խնդիրը մնում է Հարավային Կովկասում թուրքական ազդեցությանը դիմակայելը, քանի որ պանթուրքական ծրագրերի զարգացման արդյունքում կարող է դրվել նաև Իրանի կազմաքանդման և Հարավային Ադրբեջանի թյուրքախոս բնակչության շրջանում անջատողական ձգտումներն արագացնելու հարցերը։ Դրա համար էլ Իրանը կոնկրետ դեմ է արտահայտվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», միևնույն ժամանակ դեմ չէ Հայաստանում ռուսական ներկայությանը, քանի որ այն ևս կանխում է թուրքական ներթափանցումը տարածաշրջան։

Մյուս կողմից էլ՝ Իրանը լիուլի հնարավորություններ ունի Ադրբեջանում իրավիճակ փոխել ու այն գցել իր ազդեցության ներքո։ Դրա համար անհրաժեշտ պայման է կրոնական գործոնը, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ուստի Իրանը կարող է իսլամական հեղափոխությունը տարածել Ադրբեջանի վրա ու իշխանափոխություն իրականացնել։ Պատահական չէ, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ձեռնամուխ է լինում շիա կրոնականներին ձերբակալելու գործին։ Ու դրսի ուժերը կարևորում են այս հանգամանքը, դրա համար էլ Ադրբեջանին դիտարկում են որպես հակաիրանական պլացդարմ, որին պետք է աջակցել ընդդեմ Իրանի։ Ու այդ շրջանակներում է, որ Արևմուտքից աչք են փակում Ադրբեջանի կողմից իրագործվող հանցանքների ու մարդու իրավունքների խախտումների առաջ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասինԱկբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգովՔրեական օրենսգիրք ունենք, այդ ի՞նչ վենդետաներից եք խոսում. Հրայր Կամենդատյան Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը ցմահ դատապարտյալ է լինելու. Ավետիք ՉալաբյանԱզատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում է Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի Ստով եկավ ու ոչինչ էլ չկատարեց. քաղաքացիԽորագիր․ Ատելություն և հանցակցություն, Միրզոյանի ստերը, պարտվելու արվեստը, «մսով ճաշի» վարչապետը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կհանդիպի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ «Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» 20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունըՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՄայրը կասկածվում է իր 8 տարեկան տղայի և 4-ամյա աղջկա սպանության մեջ. ինչն է եղել պատճառը Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․ԳալուզինՌուսաստանն ու Ուկրաինան զnհված զինվորների են փոխանակել Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե ԻսայանԱրտակարգ դեպք, գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածել․ Shamshyan Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև unւգ էր, բայց հույս ունեմ՝ ամռանն իրավիճակը կբարելավվի. Թիկնիզյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած հումանիստական կարգախոսն անուժ է, քանի որ Ադրբեջանն անկաշկանդ ոչնչացնում է Արցախի հուշարձանները Սիրահարվել եմ. Լուիզա Ղամբարյանը հայտարարություն է տարածել. բացառիկ մանրամասներ Նիկոլը սկսել է բոլորիս համոզել, թե միջանցք տալով` միլիոններ ենք աշխատելու. Հովհաննես ԻշխանյանՇավո Օդաջյանի գրառումը դարձել է հանրության սեփականությունըԳույքահարկը 2026-ին կրկին կթանկանա՞ Լավրովն ընդունել է Աբբաս Արաղչիին․ քննարկել են նաև միջուկային հարցը
Ամենադիտված