Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը


Մեծ Պահք. Անառակի կիրակի

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի: Այն իր անունը ստացել է Աստվածաշնչի ամենահայտնի առակներից մեկի՝ Անառակ որդու վերադարձը առակի անվամբ:

Այս առակում ամփոփված են Ավետարանի հիմնական ուսուցումները, քանզի այստեղ նկարագրվում և պատմվում է Հայր Աստծո անսահման սերը, որը միշտ պատրաստ է ներել ու իր գիրկն առնել դարձի եկած իր մեղավոր զավակներին:

Առակի գլխավոր հերոսը մի ապահովված և երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որն ուներ բացարձակապես ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար: Նա հարուստ և պատվավոր հոր զավակ էր: Թվում էր, թե կար բացարձակապես ամեն ինչ՝ խաղաղ և ներդաշնակ կյանքի համար, սակայն «փորձիչը» մի օր շշնջաց նաև նրա ականջին. «Քո կյանքը կյա՞նք է՝ այս գեղջկական սեղմ շրջանակում: Ի՞նչ է քեզ պակասում կյանքը լիովին վայելելու համար: Ազատագրիր քեզ հորդ, եղբորդ կաշկանդումներից, գնա մի հեռավոր քաղաք, կյանքն ապրիր իր բոլոր հաճույքների մեջ, երկրորդ անգամ աշխարհ չես գալու…»:

Չարի այս միտքը չափազանց քաղցր է հնչում նրա ականջին, և այդ օրվանից նա կորցնում է իր քունն ու հանգիստը: Եվ, ի վերջո, այս տղան, ինչպես, ավաղ, շատերը,  ընկնում է բանսարկուի չար թակարդն ու հայտնվում մեղքի ճիրաններում:

Այսպիսով՝ նա իր հորն հայտարարում է, որ հոգնել է իր միապաղաղ կյանքից, այնուհետև նրանից վերցնում իր բաժին ժառանգությունն ու անհայտանում:

Նա հաստատվում է մի մեծ քաղաքի պանդոկներից մեկում և սկսում «վայելել» սեփական կյանքը: Եվ նրա դրամը, երիտասարդությունն ու առատաձեռն բնավորությունը «բարեկամների» մի հսկա բազմություն է հավաքում շուրջը:

Անխնա վատնում է իր ժառանգությունը, սակայն օրերից մի օր հայտնաբերում է, որ գրպանում այլևս գեթ մեկ դրամ չի մնացել: Գումարի սպառվելու հետ, միաժամանակ անհայտանում են նաև բոլոր «բարեկամները», ու տղան մնում է ձեռնունայն և մեն-մենակ:

Ի հակառակ նրա բախտի՝ այդ ժամանակներում երկրում սով է տիրում և նա ընկնում է չքավորության մեջ: Նա չուներ գիշերելու տեղ, չուներ ապրուստի որևէ միջոց, իսկ նրա նախկին «բարեկամները» ձևացնում էին, թե չէին ճանաչում նրան:

Եվ այդ ժամանակ մոտակա ագարակից քաղաք է ժամանում մի մարդ, որը խոզարած էր փնտրում: Չնայած սովին և գործազրկությանը՝ այդուհանդերձ ոչ ոք չէր համաձայնում կատարել այդ նվաստացուցիչ աշխատանքը, սակայն երբ ագարակատերը դա առաջարկում է արդեն հյուծված ու տառապած երիտասարդին, վերջինս ստիպված համաձայնում է:

Այսպիսով՝ թշվառ տղան խորհում էր, որ առնվազն կունենա գոնե գիշերելու տեղ և ուտելիք: Փաստորեն պերճաշուք և ճոխ կյանքը երբեմնի այս բախտավոր և հարուստ երիտասարդին ուղեկցում են դեպի խոզերի ընկերակցությունը:

Այս ամենից հետո նա սկսում է լուսավոր և միևնույն ժամանակ դառնագին թախիծով հիշել սեփական մանկական հիշողությունները, իր հորն ու սքանչելի ապրելավայրը:

Նա ամբողջ հոգով ցանկանում էր վեռադառնալ իր հայրենի տուն՝ հարազատ հոր մոտ, բայց ինչպե՞ս կարելի էր այդ ամենից հետո վերադառնալ: Սակայն կյանքի մատուցած անտանելի դառնություններն ու թախանծագին կարոտը ի վերջո ստիպում են նրան վերադառնալ:

Եվ նա վերադառնում է՝ ակնկալիքով, որ հայրը կհամաձայնի իրեն վերցնել որպես վարձու ծառա: Այսպիսով՝ նա վերադառնում է, և հայրը, չնայած նրա փոխված կերպարանքին ու այդքան անցած ժամանակին, սեփական անառակ որդուն ճանաչում է դեռ հեռվից:

Որդին ծնկի է իջնում, դառնագին ցավով խոսում սեփական ամբարտավանության մասին: Հայրը գրկաբաց ընդունում է որդուն և անկախ անառակ որդու այդչափ ամբարտավանությունից՝ հրամայում է մի պարարտ եզ մորթել և կազմակերպել խնջույք:  

Առակում հայրը Հայր Աստված է, իսկ որդին՝ նրա մեղավոր զավակները, որոնց Նա միշտ պատրաստ է ներել ու ընդունել: Եվ յուրաքանչյուր մեղավորի տունդարձը մեծագույն երջանկություն է Աստծո համար, քանզի Ավետարանն ասում է . «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարհի»:

Անառակ որդու հիմնական մեղքը հանդիսանում է վատնումը, որն իրականում ունի շատ տարաբնույթ իմաստներ: Այսպիսով՝ նյութական հարստությունը վատնելը մեծ մեղք է, քանզի նույնիսկ ամենից հասարակ բանի ձեռքբերման հիմքում ընկած է մարդկային տանջանքը: Հետևաբար՝ վատնել այդ ամենը՝ նշանակում է անարգել և արհամարհել մարդկային տաժանակիր աշխատանքը:

Ուրեմն՝ կարևոր է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր բանի նկատմամբ, քանզի նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս հազարավոր մարդկանց հացով ու ձկով կերակրելու ժամանակ, իր աշակերտներին հրահանգեց հավաքել «մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհ. Զ:12):

Եվ առավելևս մեծ մեղք է, երբ վատնում ես այն, ինչը դու չես աշխատել: Այս ամենը հանդիսանում է կրկնակի մեծ մեղք:

Կարևոր է նաև խոսել ավագ որդու կերպարի մասին, քանի որ որքան էլ տարօրինակ հնչի բայց առակն իրականում ոչ թե մեկ, այլ երկու անառակ որդիների մասին է:

Իհարկե ավագ որդին մշտապես, ի տարբերություն կրտսեր եղբոր, եղել է հոր կողքին, կատարել նրա բոլոր հրամանները, լավ զավակ եղել, սակայն այս ամենի հետ մեկտեղ նրա հոգում բույն է դրել հպարտությունը, մեծամտությունն ու դիմացինին ստորադասելու և իրեն գերադասելու հատկությունը, որն ուղղակիորեն հակասում է քրիստոնեական գաղափարներին:

Այսպիսով՝ նա չի ուրախանում եղբոր դարձի գալու հանգամանքից, ինչպես նաև քննադատում է հորն ու մերժում նրա պատվին կազմակերպված խնջույքին մասնակցել: Առակում ավագ եղբայրը խորհրդանշում է այն հպարտ փարիսեցիներին ու դպիրներին, որոնք սեփական հպարտության ու մեծամտության պատճառով զրկվում են մեղավորի դարձի գալու առթիվ կազմակերպված խնջույքից:

Մեզնից յուրաքանչյուրի հոգևոր պարտքն է գիտակցել մեր մեղքերը, հասկանալ կյանքի իրական արժեքները, ընդունել իրական ճշմարտություններն ու անառակ որդու նման ապաշխարել ու դարձի գալ առ Աստված: Չէ՞ որ արդեն մենք գիտենք, թե Աստված որքան է սպասում դրան և թե ինչպիսի խնջույք է կազմակերպվում երկնքում յուրաքանչյուր մեղավորի ապաշխարությունից հետո: Ուրեմն՝ այս ամենից հետո սա ոչ թե պետք է լինի հոգևոր պարտավորություն, այլ զավակի ամենից բնական ու մեծագույն հոգևոր ցանկություն ազատագրվել մեղքից ու փարվել իր Հոր՝ Աստծո գրկում:



Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԸնտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացելՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևԻմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված