Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. «ՀայաՔվե»
Blog
Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը:
Սա թրքահաճո քաղաքականություն վարելու հերթական փորձն է։
Մենք ապրում ենք մեր պատմության այն ժամանակաշրջանում, երբ իշխանության եկած քաղաքական ռեժիմը պետության ամրապնդման, նրա քաղաքական ու ազգային շահերի առաջմղման փոխարեն` զբաղված է միայն սեփական իշխանության պահպանմամբ՝ օգտագործելով մանիպուլյացիաներ, խաբեություն և ստախոսություն։
Ազգային ինքնությունը, արժեքները, շահերը և պատմությունը հայտարարվում են երկրորդական և անիմաստ։