Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասին Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Մասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ Կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Վատիկան Բախվել են «Hyundai» և «Nissan», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan


ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանին

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, գրել են ԶԿՄ-ները։

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս.թ. մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ի՞նչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Հարց – Մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։  

Պատասխան – Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի։ 

Հարց – Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։ 

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչու՞։ Որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։ Բացի սա, Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ Խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:  

Հարց – Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ։ 

Պատասխան – Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ։ 

Հարց – Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ՝ դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի։ 

Պատասխան – Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանություն տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 

Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։ 


Հետևեք մեզ՝ այստեղ

Մահաբեր վարչախմբի սանձարձակությունների զոհ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը. Աննա Կոստանյան Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ ԾառուկյանՆիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել. Արտակ Զաքարյան «Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ» Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ» Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ» Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ» Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ» Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ» Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ» «ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ֆաշիզմը մերժող նոր նախագիծՄետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՆոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՈչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԻ՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանՄեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՄասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Անդրանիկ Քոչարյանի լկտի պահվածքը հովանավորվեց իշխող ՔՊ-ի կողմից` մերժելով ընդդիմադիրների նախագիծը. Թագուհի Թովմասյան Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ Կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Վատիկան Բախվել են «Hyundai» և «Nissan», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Ղարիբաշվիլին հեռանում է Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքները Ես ու ամուսինս բաժանման եզրին էինք. Իռա Հարությունյանը բացառիկ խոստովանություն է արել Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Ո՞վ է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Տիգրան Ասատրյանի որդիների շքեղ անակնկալը`հայրիկի ծննդյան 50-ամյակի առթիվ «Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում»․ ինչ են քննարկել Բաքվում Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ․ ինչ եղանակ կլինի Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Յուրի Սաքունցը հաղթանակ է տարել ադրբեջանցի Զաբեհ Շամիևի նկատմամբ Արագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին
Ամենադիտված