Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասին Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Մասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ Կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Վատիկան Բախվել են «Hyundai» և «Nissan», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan


Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին

Մշակույթ

Բազմիցս առիթ ենք ունեցել ձեզ պատմելու 2019 թ.-ին հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին: Այն իր շուրջ է համախմբում տաղանդավոր հայ երեխաներին, բացահայտում նրանց ներուժը և օգնում նվաճել նորանոր բեմեր ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Հիմնադրամի կրթաթոշակառուները հաղթանակներ են գրանցում միջազգային մրցույթների ժամանակ՝ ոչ միայն բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը, այլ օրինակ դառնալով իրենց հասակակիցների համար, նրանց վարակելով՝ կրթությամբ բոլոր հնարավոր դռները բացելու կարգախոս դարձած գաղափարով: Հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է Հայաստանի դասական երաժշտության ապագան:

Մի քանի նպատակ է հետապնդում այն. կրթություն և զարգացում, միջազգային համագործակցություն, հասարակական ներգրավվածություն և սա ամենը չէ: Շարունակական կրթությունը՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի ու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների միջոցով, հնարավորություն է տալիս պատանի երաժիշտներին ճաշակ ձևավորել, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կատարելագործվել: Պատկերացնել կարելի է միայն նրանց ոգևորվածությունը, երբ հայտնվում են աշխարհի ամենահայտնի բեմերում և հերթական անգամ բարձր պահում մեր երկրի պատիվը, ցույց տալիս աշխարհին, որ մեր պետության համար կարևոր է պատանիների որակյալ կրթությունը նաև դասական երաժշտության ասպարեզում: Կրթված պատանիները Հայաստանի դեսպաններն են աշխարհի բոլոր պետություններում: Մի քանի հրապարակումներով հնարավոր չի լինի պատմել հիմնադրամի մասին, ուստի առաջարկում ենք մեր ընթերցողներին այցելել նրա պաշտոնական կայք և տեսնել, թե տարիներ ի վեր ինչ գործունեություն է ծավալել այն և, ի վերջո, համոզվել, թե որքան տաղանդավոր երեխաներ են ապրում մեր երկրում:

Ի դեպ, հիմնադրամի կրթաթոշակառուները որոշակի իմաստով իրենց հաշվետու են համարում հանրության՝ իրենց հանդիսատեսի առջև: Հաշվետվության յուրօրինակ ու կարևոր դրսևորում են համերգները, միջոցառումները: Մարտի 26-ին և 27-ին ժամը 19:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ.-ի կրթաթոշակառուների գալա համերգին: Երեկոյի ընթացքում պատանի երաժիշտները կկատարեն հայտնի և սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդիսատեսը, վստահաբար, ներկա կգտնվի որակյալ, ոգեշնչող, ապագայի հանդեպ հույս պարունակող միջոցառման: Սրանք կարևոր դիտարկումներ են, քանի որ հաճախ ենք լսում դժգոհություններ, որ անճաշակ երաժշտությունը կլանել է որակյալին: Իսկ ոգեշնչման և հույսի տեսանկյունից արդյոք կարո՞ղ ենք էլ ավելի լավ օրինակներ ունենալ, քան մեր տաղանդավոր պատանիներն են:

Առնո Բաբաջանյան համերգասրահից, tomsarkgh.am-ից և ticketon.am-ից տոմսեր ձեռք բերելով և այս հրաշալի համերգին ներկա գտնվելով՝ հանդիսատեսը ևս իր լուման կունենա տաղանդավոր երաժիշտների համար ճանապարհ հարթելու գործում:

Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերի իրագործմանը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ տաղանդավոր երեխաների մասնագիտական առաջընթացի ապահովման և նպատակների իրականացման համար:

Ցանկացած լավ գաղափար մեր օրերում շատ բարդ կլինի կյանքի կոչել առանց գործընկերների: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողքին կանգնած նրա գործընկերները ևս հավատում են այն գաղափարներին ու նպատակներին, որոնց կրողն են մեր պատանի երաժիշտները և նրանց այս կարևոր՝ շարունակական կրթության ճանապարհին միայնակ չեն թողնում: Առանց նրանց աջակցության՝ անասելի բարդ կլիներ կյանքի կոչել հիմնադրամի ծրագրերը:

 

 

 

 

 



Խորագիր․ Դրոշ վառե՞լ, թե՞ չվառել, հարցեր՝ Մանսուրյանին, պետության և չպետության միջև Մահաբեր վարչախմբի սանձարձակությունների զոհ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը. Աննա Կոստանյան Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ ԾառուկյանՆիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել. Արտակ Զաքարյան «Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ» Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ» Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ» Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ» Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ» Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ» Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ» «ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ֆաշիզմը մերժող նոր նախագիծՄետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՆոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՈչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԻ՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանՄեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՄասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Անդրանիկ Քոչարյանի լկտի պահվածքը հովանավորվեց իշխող ՔՊ-ի կողմից` մերժելով ընդդիմադիրների նախագիծը. Թագուհի Թովմասյան Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ Կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Վատիկան Բախվել են «Hyundai» և «Nissan», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Ղարիբաշվիլին հեռանում է Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքները Ես ու ամուսինս բաժանման եզրին էինք. Իռա Հարությունյանը բացառիկ խոստովանություն է արել Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Ո՞վ է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Տիգրան Ասատրյանի որդիների շքեղ անակնկալը`հայրիկի ծննդյան 50-ամյակի առթիվ «Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում»․ ինչ են քննարկել Բաքվում Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ․ ինչ եղանակ կլինի Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Յուրի Սաքունցը հաղթանակ է տարել ադրբեջանցի Զաբեհ Շամիևի նկատմամբ
Ամենադիտված