Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը ՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․Գալուզին


Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է թվային ենթակառուցվածքներն ուժեղացնելու և թվային օրակարգի` ժամանակակից պահանջներին համապատասխան առաջ շարժվելու մասին։ Եվ իսկապես՝ թվային տեխնոլոգիան այն ուղղությունն է, որն առաջընթացի, գործողությունների և գործընթացների իրականացմանն արագություն է հաղորդում, դրանք ավելի արդյունավետ դաձնում, այդ թվում՝ պետական կառավարման ոլորտում։

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամբողջովին թվային տիրույթի վրա հիմնվելը կարող է լուրջ բացասական երևույթների պատճառ դառնալ, եթե չկան այլընտրանքներ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե քարտային համակարգերով վճարումների իրականացման և տվյալների մշակման խնդիրներ առաջ գան։ Ամբողջ տնտեսությունը կարող է կանգնել փաստի առաջ, ու դրա արդյունքում երկիրը էական տնտեսական վնասներ կկրի՝ հատկապես այն պայմաններում, երբ խրախուսվում է անկանխիկ գործարքների իրականացումը։ Օրինակ՝ այսպիսի երևույթի հանդիպեցինք վերջերս ArCa համակարգում տեղի ունեցած խափանումների դեպքում, երբ մարդիկ ո՛չ կարողանում էին քարտերով վճարումներ կատարել, ո՛չ էլ քարտից գումարներ կանխիկացնել։

Չնայած քաղաքացիներին ու բիզնեսներին պատճառած անհարմարություններին, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի արդյունքում է այդ խափանումն ի հայտ եկել։ Նման իրավիճակներից խուսափելու համար կա՛մ պետք է այլ թվային այլընտրանքային համակարգ ստեղծել, կա՛մ էլ պահպանել կանխիկի շրջանառությունը, որը թույլ կտա հարկ եղած դեպքում խուսափել պարալիզացումից։

Նույնը վերաբերում է նաև տրանսպորտային համակարգին, երբ հանրային տրանսպորտում վճարումը այլևս միայն անկանխիկ եղանակով է կատարվում կամ հատուկ հավելվածի միջոցով։ Սակայն քաղաքացիները շատ դեպքերում բողոքում են, որ վճարման համակարգը հաճախ նորմալ չի աշխատում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ վճարման համակարգը մի պահ հանկարծ դադարի գործել. հանրային տրանսպորտի ողջ համակարգը լիովին կպարալիզացվի։

Այս թեման վերաբերում է նաև այլ ոլորտների թվային ենթակառուցվածքներին։ Այնպես չէ, որ այս խնդիրը միայն Հայաստանում է, տարբեր երկրներ ու կազմակերպություններ սկսել են ուշադրություն դարձնել այլընտրանքներ ստեղծելու թեմային։ Դրան նպաստում են մի շարք խոշոր միջադեպեր։ Օրինակ՝ անցյալ տարի Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրին չվերթների չեղարկման և հեռուստաալիքների, բանկերի ու այլ կազմակերպությունների աշխատանքի խափանումների։ Այդ ժամանակ հազարավոր օգտատերերի մոտ արտացոլվում էր «մահվան կապույտ էկրան» (BSOD – Blue Screen of Death), որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ։ Նշվում էր, որ իրավիճակն առաջացել է կիբեռանվտան գու թյան ոլոր տում աշ խ ա տ ո ղ CrowdStrike ընկերության կատարած թարմացումից հետո: Դրանից հետո մասնագիտական շրջանակներում սկսեց քննարկվել, որ պետք է միայն Microsoft-ի ծառայություններից չօգտվել և հարկ եղած դեպքում խափանումներից խուսափելու նպատակով այլ ընկերությունների օպերացիոն համակարգերի ընձեռած հնարավորություններից ևս օգտվել։ Այսինքն՝ առաջ եկավ պահեստային տարբերակ ունենալու մոտեցումը։

Այս մոտեցումը կարևոր է հատկապես Հայաստանի նման երկրի համար, որը լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած, ու մեր թշնամիները ամեն կերպ փորձում են առաջին հերթին հարվածներ հասցնել մեր թվային ենթակառուցվածքներին ու տիրապետել համապատասխան ինֆորմացիայի, իսկ հարկ եղած դեպքում՝ նույնիսկ պարալիզացնել մեր երկիրը։

Այս տեսանկյունից կապի խնդիրը նույնպես հրատապ է։ Հայաստանում ինտերնետ կապը հիմնականում ապահովվում է Վրաստանից եկող մալուխների միջոցով, իսկ երբ այդ մալուխները վնասվում են, երկրում ինտերներտը խափանվում է։ Իսկ եթե, օրինակ՝ լարված հակամարտության ժամանակ մեր հակառակորդները կտրեն կամ լրջորեն վնասեն այդ մալուխները, ապա առանց ինտերնետի երկրի տնտեսությունը կարող է քաոսի վերածվել։

Դրա համար անհրաժեշտ է այլընտրանքային կապի ուղիներ ևս գործարկել՝ օգտվել նաև արբանյակային կապի ընձեռած հնարավորություններից։ Ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով տեսանք, որ եթե ուկրաինական բանակի համար չլիներ արբանյակային ինտերնետի կապը, ապա ուկրաինական բանակի կազմավորությունները, զրկվելով հաղորդակցության հնարավորություններից, վաղուց արդեն փլուզվել էին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասինԱկբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգովՔրեական օրենսգիրք ունենք, այդ ի՞նչ վենդետաներից եք խոսում. Հրայր Կամենդատյան Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը ցմահ դատապարտյալ է լինելու. Ավետիք ՉալաբյանԱզատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում է Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի Ստով եկավ ու ոչինչ էլ չկատարեց. քաղաքացիԽորագիր․ Ատելություն և հանցակցություն, Միրզոյանի ստերը, պարտվելու արվեստը, «մսով ճաշի» վարչապետը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կհանդիպի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ «Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» 20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունըՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՄայրը կասկածվում է իր 8 տարեկան տղայի և 4-ամյա աղջկա սպանության մեջ. ինչն է եղել պատճառը Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․ԳալուզինՌուսաստանն ու Ուկրաինան զnհված զինվորների են փոխանակել Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե ԻսայանԱրտակարգ դեպք, գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածել․ Shamshyan Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև unւգ էր, բայց հույս ունեմ՝ ամռանն իրավիճակը կբարելավվի. Թիկնիզյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած հումանիստական կարգախոսն անուժ է, քանի որ Ադրբեջանն անկաշկանդ ոչնչացնում է Արցախի հուշարձանները Սիրահարվել եմ. Լուիզա Ղամբարյանը հայտարարություն է տարածել. բացառիկ մանրամասներ Նիկոլը սկսել է բոլորիս համոզել, թե միջանցք տալով` միլիոններ ենք աշխատելու. Հովհաննես Իշխանյան
Ամենադիտված