Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է. Սերժ Սարգսյան Խոշոր վթար, Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Opel» ու «Լադա», վիրավnր կա․ Shamshyan Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար Դավթյան Երկրաշարժ է եղել Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Էստոնիա Այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան

Blog
 
Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ զուգահեռ իրականությունում՝ Հայաստանում ամենաանպաշտպանը հենց այդ բարձրագույն արժեքն է։

Օրինակ, բարձրագույն արժեք հանդիսացող մարդը հինգ օր է ասում է՝ իրեն հայհոյել են, խոշտանգել են, ծեծել են և ես հինգ օր է փնտրում եմ պատկան կառույցների արած աշխատանքի մասին տվյալները։

Քրեական վարույթը հարուցվել է, շատ լավ, միաժամանակ ծառայողական քննություն այլևս չի կարող լինել, շատ լավ, և ՆԳՆ-ն էլ անելիք չունի՞։ Բարքե՞ր, կանխե՞լ այդ բարքերը։ Իսկ ինչպե՞ս իմանանք՝ աշխատանք տարվում է, որպեսզի հասկանանք՝ սա միա՞կ դեպքն է այդ բաժնում, թե՞ նորմալ է։ Իրականում, եթե նախկինում կանխված լինեին նմանատիպ դեպքերը, այսօր Ուլուբաբյանի դեպքը չէր լինի, օրինախախտ քաղաքացուն էլ կպատժեն օրենքով, ոչ թե «մշակելով», հետևաբար, պետությանը հետաքրքիր չէ Սահմանադրությունում նշված բարձրագույն արժեքը։

Իհարկե, այստեղ ամենաշատ գործ ունի անելու Մարդու իրավունքների պաշտպանը։ Տեղյակ ենք, որ ՄԻՊ-ը մտահոգվել է, բայց մենք բազմիցս լսել ենք, որ նրան բռնությունը մտահոգում է։ Պետք է սա՛ անել, սա՛ անել, սա՛ անել, այո՛, պե՛տք է։

Այսօր՝ ճեպազրույցում, ՄԻՊ-ն իրազեկեց, որ Ուլուբաբյանի դեպքով պատկան մարմիններից բացատրություններ է խնդրել, ըստ ընթացակարգի, որպեսզի հասկանա, և գնահատական տա Ուլուբաբյանի դեպքին։

Շատ լավ, պատկան մարմիններն ընթացակարգեր ունեն, ժամանակատար է և այլն, բայց ՄԻՊ-ը չի հանդիպել Տիգրան Ուլուբաբյանի հետ։ Այսինքն, այս պատմության առաջին դեմքի հետ, որին երեկ անգամ Մամիկոնյանց փողոցով քայլող բազմաթիվ քաղաքացիներ են հանդիպել, ՄԻՊ-ը չի հանդիպել։

Պատճառաբանությունը՝ ծանրաբեռնված է, իրեն շատերն են դիմում։ Նախ այստեղ էլ հարցեր կան՝ ովքե՞ր, թոշակն ուշացած քաղաքացին, թե՞ ծեծի ենթարկված քաղաքացին։
Իսկ ի՞նչ է արել այս ընթացքում ՄԻՊ-ը, ում մանդատի առաջնահերթ գործը մարդու իրավունքը պաշտպանելն է։

Վերջին երեք օրում՝ հյուրընկավել է Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրին, Արմենիա ՀԸ «Բարի լույս» ծրագրին, 1in.am-ին է հարցազրույց տվել, Աննա Վարդապետյանի ու Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։

Դե, հասկանալի է, էլ որտեղի՞ց ժամանակ մնա։

Տիգրան Ուլուբաբյանը մարդ է, մեզնից մեկը, Տիգրանը հայ մարդ է, կռված մարդ, իմ, քո, մյուսի համար կռված, ոչ թե արցախցի երեխա է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ։

Այսօր, ըստ իր պաշտպանի հայտնած տվյալների՝ իր հետ է նման դեպք պատահել, վաղը դա կարող պատահել Հայաստանում ապրող յուրաքնաչյուր մարդու հետ, երեկ պատահել է այլ մարդու հետ։ Խնդիրը համակարգային է, խնդիրը Հայաստանում մարդուն չպաշտպանելն է, ավելին՝ անպաշտպան դարձնելն ու ճնշելն է։

Առանց բնութագրելու՝ ով է, որտեղից է, երբ է, նախկին է, ներկա է, ապագա է, ընկալման չափանիշը պետք է լինի մարդը, այն բարձրագույն արժեքը, որին մեր երկիրը չի արժևորում։

Ե՛վ մեղավորը, և՛ անմեղն իրավունքներ ունեն, Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել։ Ե՛վ դրա համար, և՛ ճշմարտության բացահայտման համար, և՛ այդ խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների իրավունքների համար պետք է չլռել, պետք է արդարություն պահանջել, այդտեղ են բոլորիս իրավունքները, Հայաստանում պետք է պաշտպանված լինի ՄԱՐԴՈՒ իրավունքը։
 
Բեթղեհեմ Արաբյան

Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է. Սերժ Սարգսյան Խոշոր վթար, Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Opel» ու «Լադա», վիրավnր կա․ Shamshyan Բա ո՞նց էղավ, պատճառը ո՞րն էր, ռուսներն էին մեղավոր. Էդուարդ ՇարմազանովԳ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանԱհազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար ԴավթյանԵրկրաշարժ է եղել Ադրբեջանում Հուզիչ տեսանյութ՝ ինչպես է Անդրեն արտասվում հաղորդման ժամանակ. ինչ է պատահել Նիկոլ Փաշինյանը կմեկնի Էստոնիա Այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները Իշխանության վախերը Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել «Ճի՞շտ է, որ ձեր տանից են նախագահներին գերեվարել»․ հարց՝ Կարեն Սարգսյանին Այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բազմահազարանոց երթն ավարտվեց տերունական աղոթքով Փաշինյանի դավաճանության երկու փաստ Մանսուրյանն արդարացավ՝ միայնակ է, փակի մեջ է ապրում, չգիտի՝ ինչ է կատարվում Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԶՊՄԿՄեր այս փոքրիկ պետությունը պետք է դարձնենք անառիկ ամրոց, որ չձուլվենք թշնամուն. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Ինչ եղանակ կլինի․ սպասվում է նաև անձրև Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել և որսացել է 87 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ. ՌԴ ՊՆ Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Մակրոնի ապրիլքսանչորսյան ուղերձըԵրկրաշարժից հետո հարյուրավոր բնակիչներ գիշերել են վրաններում, մզկիթներում և այլ վայրերում․ Ստամբուլ (տեսանյութ) Wildberries-ը հայտարարություն է տարածել Ննջեցիր հավետ. Լուիզա Ղամբարյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ մանրամասներ Մենք հիշում ենք․ նզովվի՜ ուրացողը. ՀայաՔվե Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԽոշոր հրդեհ Բաքվում (տեսանյութ, լուսանկար) Խմբակային ծեծկռտուք է եղել Էջմիածին քաղաքում․ մանրամասներ Ջուր չի լինի․ հասցեներ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք ագրեսիայի դեպքում․ հայտարարություններ Շոյգուից Այսօր հայ ազգը ոգեկոչում է մեկուկես միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են միայն հայ լինելու համար. Նաիրի Սարգսյան Ողբերգական դեպք՝ Երևանում․ ըստ ծնողի՝ ծննդաբերությունից հետո մահացած երեխայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկը հայտնել է, որ մարմինը այրել են և ծնողը չի կարող վերցնելՀայոց Ցեղասպանության հիշողությունը նաև պետք է չխանգարի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, հարաբերություններին՝ որևէ պետության հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս․ Մհեր ԱվետիսյանԹո ւրքի գործակալներ, դուք իրավունք չունեք այստեզ գալու քաղաքացին` իշխանությանը Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են․ ՀայաՔվեԻնչ ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանը Ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ․ Ավետիք Չալաբյան«Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը»․ Նազելի Բաղդասարյան Տեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ուղիղ միացում․ Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Ամենադիտված