Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է. Սերժ Սարգսյան Խոշոր վթար, Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Opel» ու «Լադա», վիրավnր կա․ Shamshyan Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար Դավթյան Երկրաշարժ է եղել Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Էստոնիա Այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել․ Special Еurasia

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Special Еurasia-ն հրապարակել է վերլուծություն, որը ներկայացնում է Ադրբեջանի կողմից տեղեկատվության տարածման ռազմավարությունների վերջին սրացումը, մասնավորապես՝ հայկական հրադադարի ենթադրյալ խախտումների մասին Պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցների միջոցով: Ինչպես ընդգծվել է, Պպատմականորեն նմանատիպ պատմություններ են կիրառվել հանրային ընկալումը ձևավորելու և ռազմավարական մանևրների արդարացման շրջանակ ստեղծելու համար:

Հաշվի առնելով Հայաստանի զգալի զիջումները խաղաղ բանակցություններում՝ ներկայիս միտումը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանային կայունության վրա ավելի լայն ազդեցությունների վերաբերյալ։ Պատմականորեն Ադրբեջանը ռազմավարական հաղորդակցության արշավներ է օգտագործել՝ ռազմական զարգացումներն արդարացնելու համար: Մինչև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Բաքուն նույն կերպ հաղորդում էր հայկական ենթադրյալ հարձակումների մասին՝ ազդելով ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ընկալումների վրա: Նման զեկույցների վերջին աճը, ըստ երևույթին, ավելի լայն նարատիվի մի մասն է, որն ուղղված է ապագա ռազմական գործողությունների դեպքում ինքնապաշտպանության գաղափարի ամրապնդմանը: Չնայած Հայաստանի տարածքային զիջումներին՝ ներառյալ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը և սահմանամերձ չորս գյուղերի հանձնումն, Ադրբեջանը շարունակում է ընդլայնել պահանջները։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումը 9-ամսյա շրջափակումից հետո 2023 թվականին ծառայել է որպես միջազգային վճռականության փորձություն։ Արևմտյան կառավարությունները, դատապարտելով տարածաշրջանում հայերի էթնիկ զտումները, ոչ մի բովանդակալից քայլ չեն ձեռնարկել այն կանխելու համար:

Արձագանքի այս բացակայությունը քաջալերել է Ադրբեջանին՝ ամրապնդելով այն ընկալումը, որ նա կարող է շարունակել իր ընդլայնողական քաղաքականությունն առանց հետևանքների: Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, ընդգծում է արևմտյան որոշ շրջանակների աճող հիասթափությունը: Այն նաև կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության բռնի տեղահանումը և էթնիկ զտումները։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ ԵՄ-ը կասեցնի ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը և ապագա երկկողմ համաձայնագրերը պայմանավորի մարդու իրավունքների բարելավմամբ, քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և Հայաստանի հետ արդար խաղաղության համաձայնագրով:

Սակայն հստակ ցուցում չկա, որ այդ միջոցառումները կիրականացվեն։ «Միևնույն ժամանակ, 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ որոշումը կարող է ազդարարել ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն, բայց արդյո՞ք Վաշինգտոնը կմիջամտի Ադրբեջանի հարձակման դեպքում, մնում է անորոշ», – նշվել է վերլուծությունում: Հավելվել է, որ բացի Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագրից, այս զարգացումը կարող է ցույց տալ, որ ԱՄՆ հետախուզությունը, գնահատում է ադրբեջանական պոտենցիալ հարձակման հավանականությունը։ Այս մտահոգությունն ավելի է ամրապնդվում Ադրբեջանի հռետորաբանությամբ, որը Հայաստանի հարավային հատվածներն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Անորոշ է մնում նաև, թե արդյո՞ք և որքանո՞վ կմիջամտի ՀԱՊԿ-ը։ Մինչ Երևանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը և չի կատարել իր տարեկան ֆինանսական ներդրումը, կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է լիիրավ անդամ՝ նույն իրավունքներով, ինչ մյուս անդամ երկրները։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի դեպքի, որտեղ միջազգային իրավունքը բաժանված էր Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության և հայ բնակչության ինքնորոշման իրավունքի միջև, ադրբեջանական ցանկացած ռազմական գործողություն Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կլինի միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Հայաստանի ներքաղաքական երկպառակությունները լրջորեն թուլացրել են նրա ռազմավարական դիրքերը։ Սահմանադրությունը փոփոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու և Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ներքին զգալի հակազդեցություն է առաջացրել:

Արցախի նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, սպառնացել են դատական գործ հարուցել Փաշինյանի կառավարության դեմ, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն։ Հասարակության դժգոհությունը Փաշինյանի ղեկավարությունից մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ նա ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և անցյալ տարի Ադրբեջանին է հանձնել սահմանամերձ գյուղերը։ «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման գլխավորած բողոքի ցույցերը վկայում են այն մասին, որ հայ բնակչության մի հատվածն այդ զիջումներն ընկալում է որպես դավաճանություն։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել ինքնապաշտպանության պատրվակով՝ օգտվելով Հայաստանի խոցելիությունից և Արևմուտքի միջամտելու դժկամությունից: Առանց վճռական միջազգային գործողությունների՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու կայունությունը մնալու են էական վտանգի տակ։ Պոտենցիալ հետևանքները Եվրոպայի համար նույնպես նշանակալի են։ Եթե պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ, ապա Բրյուսելի ջանքերը՝ դիվերսիֆիկացնելու գազամատակարարումը, զգալի մարտահրավերների կհանդիպեն։


Հետևեք մեզ՝ այստեղ




Պարտավոր ենք մի կողմ դնել բոլոր առկա տարաձայնությունները, համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ Արտյոմ ՎարդանյանԻշխանությունը փորձում է հայ ժողովրդի մեջից ջնջել պատմական անցյալը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության երիտասարդներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբՑեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է. Սերժ Սարգսյան Խոշոր վթար, Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Opel» ու «Լադա», վիրավnր կա․ Shamshyan Բա ո՞նց էղավ, պատճառը ո՞րն էր, ռուսներն էին մեղավոր. Էդուարդ ՇարմազանովԳ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանԱհազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար ԴավթյանԵրկրաշարժ է եղել Ադրբեջանում Հուզիչ տեսանյութ՝ ինչպես է Անդրեն արտասվում հաղորդման ժամանակ. ինչ է պատահել Նիկոլ Փաշինյանը կմեկնի Էստոնիա Այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները Իշխանության վախերը Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել «Ճի՞շտ է, որ ձեր տանից են նախագահներին գերեվարել»․ հարց՝ Կարեն Սարգսյանին Այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բազմահազարանոց երթն ավարտվեց տերունական աղոթքով Փաշինյանի դավաճանության երկու փաստ Մանսուրյանն արդարացավ՝ միայնակ է, փակի մեջ է ապրում, չգիտի՝ ինչ է կատարվում Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԶՊՄԿՄեր այս փոքրիկ պետությունը պետք է դարձնենք անառիկ ամրոց, որ չձուլվենք թշնամուն. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Ինչ եղանակ կլինի․ սպասվում է նաև անձրև Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել և որսացել է 87 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ. ՌԴ ՊՆ Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Մակրոնի ապրիլքսանչորսյան ուղերձըԵրկրաշարժից հետո հարյուրավոր բնակիչներ գիշերել են վրաններում, մզկիթներում և այլ վայրերում․ Ստամբուլ (տեսանյութ) Wildberries-ը հայտարարություն է տարածել Ննջեցիր հավետ. Լուիզա Ղամբարյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ մանրամասներ Մենք հիշում ենք․ նզովվի՜ ուրացողը. ՀայաՔվե Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԽոշոր հրդեհ Բաքվում (տեսանյութ, լուսանկար) Խմբակային ծեծկռտուք է եղել Էջմիածին քաղաքում․ մանրամասներ Ջուր չի լինի․ հասցեներ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք ագրեսիայի դեպքում․ հայտարարություններ Շոյգուից Այսօր հայ ազգը ոգեկոչում է մեկուկես միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են միայն հայ լինելու համար. Նաիրի Սարգսյան Ողբերգական դեպք՝ Երևանում․ ըստ ծնողի՝ ծննդաբերությունից հետո մահացած երեխայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկը հայտնել է, որ մարմինը այրել են և ծնողը չի կարող վերցնելՀայոց Ցեղասպանության հիշողությունը նաև պետք է չխանգարի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, հարաբերություններին՝ որևէ պետության հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս․ Մհեր ԱվետիսյանԹո ւրքի գործակալներ, դուք իրավունք չունեք այստեզ գալու քաղաքացին` իշխանությանը Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են․ ՀայաՔվե
Ամենադիտված