Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Սեղանի թենիսի, աթլետիկական հնգամարտի, շախմատի սպարտակիադա՝ 7-12-րդ դասարանի աշակերտների միջև. ինչ արդյունքներ են գրանցվել Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ. զոհվել է 2 մարդ Դիտորդական առաքելությունը «ՀայաՔվեի» կարևոր տարրերից է Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ Կարևոր՝ առաջին դասարանցիների ծնողների համար Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ 3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել 40 թափառական շների են թnւնավnրել, մի մասը uատկել է. Shamshyan


Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխանի միջոցով կարող եք ծանոթանալ փոխհատուցումից օգտվելու ընթացակարգին և քայլերի հաջորդականությանը։

Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք:

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

Հայաստանում գործող մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում (2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով)։

Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի և մարզադպրոցներում, արտադպրոցական կազմակերպություններում, կենտրոններում, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:

ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։

5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում. փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը

Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում.

Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում(2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով):

Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։

Որքան է կազմում փոխհատուցման գումարը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100 000 դրամ։
Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100 000 դրամ:

Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)։

Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը
Եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացրեք դիմում և մինչև երրորդ աշխատանքային օրը հետ ստացեք սոցիալական ծախսի համար վճարված գումարները։ Դիմումի ներկայացման քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կառավարությունը հրապարակել է ուղեցույց, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ ծրագրից օգտվելու պայմաններին։

 

Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՎահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնիցՍեղանի թենիսի, աթլետիկական հնգամարտի, շախմատի սպարտակիադա՝ 7-12-րդ դասարանի աշակերտների միջև. ինչ արդյունքներ են գրանցվելՄեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ. զոհվել է 2 մարդԴիտորդական առաքելությունը «ՀայաՔվեի» կարևոր տարրերից է YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին Խոշոր հրդեհ, դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 50 հրշեջ ջոկատ, ինքնաթիռներ․ ԻՊ (տեսանյութ) ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ Կարևոր՝ առաջին դասարանցիների ծնողների համարՄայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ 3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել 40 թափառական շների են թnւնավnրել, մի մասը uատկել է. Shamshyan Անդրեն իրավունք չունի մոտենալ նախկին կնոջը. Մհերը՝ Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման մասին Շվեյցարիայում գործարկվել է արևային երկաթուղին Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հանդեպ ունեն ցեղասպան հավակնություններ. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ Ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծառայություն մատուցելու մրցույթում հաղթող է ճանաչվել «Նաիրի ինշուրանս» ընկերությունըՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ ԿարապետյանըԻնչ դեղեր է ընդունում Սոնա Ռուբենյանը. ինչ է պատահել երգչուհուն. բացառիկ մանրամասներ Ինչ կատարվեց Մոսկվայում․ Վահե ՀովհաննիսյանՀերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթին Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ ՀՐԱՏԱՊ. Լարված իրավիճակ Նոր Նորքի Ոստիկանության բաժնում Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է․ Երևանի քաղաքապետարանՎերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով․ Արմինե ՍիմոնյանԾառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի Նույնականացման քարտը կկարողանանք պարտադիր դարձնել մեր քաղաքացիների համար․ ՆԳ նախարար Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցելԱՄՆ պետդեպը զգուշացնում է Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասիվի թաղապետը դաժանաբար ծեծի ենթարկեց Արթուր Չախոյանին Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց գումարի դիմաց․ ինչ է հայտնի ՍԱՏՄ ղեկավարը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը Արտակարգ դեպք, մի իրանցի գլխի hրազենային վիրավnրումnվ տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ Որոշ հասցեներում ջուր չի լինի Ինչպես է Ռոզա Դավթյանը լաց լինում հարսանիքի ընթացքում. Անհնար է չհուզվել Խոշոր վթար, բախվել են «Nissan» և «Opel», այլ «Opel» էլ հայտնվել է մայթին, 3 վիրավnր կա․ Shamshyan Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե քանի անօդաչու թռչող սարք է խփվել գիշերը ՌԴ-ում Թուրքիան Հայաստանին պետք է վճարի շուրջ 75 ,6 մլրդ եվրո. Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը թուրքի պատվերն է կատարում. քաղաքացի Ադրբեջանի և Թուրքիայի ներկա գործելակերպը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. Ավետիք Չալաբյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Չինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչ
Ամենադիտված