36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը ՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․Գալուզին Ռուսաստանն ու Ուկրաինան զnհված զինվորների են փոխանակել


ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:

Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Շեշտում է, թե ինչ դեր և նշանակություն ունի այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Այն իր իրավակարգավորումներով պետք է բացառեր որևէ տեսակի նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ չի բացառել: Չեք գտնի որևէ քաղաքացու, որի ջրաչափը փոխելու ընթացքում նրան ասեն՝ գիտես, շատ ես վճարել, որովհետև վնասված է եղել, վերահաշվարկ անենք, որ քիչ վճարես կամ փոխհատուցում լինի: Ինչո՞ւ է նման դեպքերում միշտ տուժում քաղաքացին: Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կարգավորումներով չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում սպառողի շահերի պաշտպանությանը: Չունենք վնասի փոխհատուցման նորմալ ինստիտուտ որևէ ոլորտում, բացառություն է բարոյական վնասի փոխհատուցումը, մինչդեռ սա սպառողի հիմնարար իրավունք է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասինԱկբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգովՔրեական օրենսգիրք ունենք, այդ ի՞նչ վենդետաներից եք խոսում. Հրայր Կամենդատյան Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը ցմահ դատապարտյալ է լինելու. Ավետիք ՉալաբյանԱզատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում է Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի Ստով եկավ ու ոչինչ էլ չկատարեց. քաղաքացիԽորագիր․ Ատելություն և հանցակցություն, Միրզոյանի ստերը, պարտվելու արվեստը, «մսով ճաշի» վարչապետը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կհանդիպի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ «Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» 20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունըՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՄայրը կասկածվում է իր 8 տարեկան տղայի և 4-ամյա աղջկա սպանության մեջ. ինչն է եղել պատճառը Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում․ԳալուզինՌուսաստանն ու Ուկրաինան զnհված զինվորների են փոխանակել Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե ԻսայանԱրտակարգ դեպք, գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածել․ Shamshyan Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև unւգ էր, բայց հույս ունեմ՝ ամռանն իրավիճակը կբարելավվի. Թիկնիզյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած հումանիստական կարգախոսն անուժ է, քանի որ Ադրբեջանն անկաշկանդ ոչնչացնում է Արցախի հուշարձանները Սիրահարվել եմ. Լուիզա Ղամբարյանը հայտարարություն է տարածել. բացառիկ մանրամասներ Նիկոլը սկսել է բոլորիս համոզել, թե միջանցք տալով` միլիոններ ենք աշխատելու. Հովհաննես ԻշխանյանՇավո Օդաջյանի գրառումը դարձել է հանրության սեփականությունը
Ամենադիտված