Իշխանությունն իր հանձնած տարածքների թեման համարում է օրինաչափ, սակայն քննարկելի է համարում Արցախի ինքնորոշման ճանապարհի այս կամ այն դրվագը. Տիգրան Աբրահամյան Իրենց տան ճրագը մարեց. Վարդենուտում հուղարկավորեցին հոսանքահարված զինվորին Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում «Հանուն Դե Նիրոյի Լեո Դի Կապրիոն այցելել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոն». Դիանա Մարտիրոսյանը ներկա է եղել բացման երեկոյին ու մանրամասներ պատմել (տեսանյութ) Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում (տեսանյութ) Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան Իմ կողմից 1000 դոլար եմ տալիս Մերձավանի ուսուցչուհուն. Արամ Մելիքյանի անդրադարձը սկանդալային դեպքին «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան


Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ ճանապարհին խութերի ու դժվարությունների է բախվել, բայց և ակնառու հաջողությունների հասել։ Այսօր արդեն աշխարհի առաջատար բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու, ուրանալու, արտաքին քաղաքական գերակայություններից հանելու համար։ Չի բացառվում, որ մի օր էլ բանը հասնի ժխտմանը։

Այդուհանդերձ, որքան էլ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն անտեսել, երկրորդ պլան մղել, այլ հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փաստ է, որ դա չի հաջողվելու։ Հայ ժողովրդի ինքնության մի կարևոր մասնիկն է դարձել ճանաչման գործընթացը, ու ոչ միայն Հայաստանում։ Եվ հարկավոր է հասկանալ, ուսումնասիրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նոր բա՞ն է, թե՞ ի սկզբանե նրա մեջ ներդրված է ուրացողի խարանը։

Այս տարվա հունվարի 25-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը կեղծ հայտարարություններ է արել՝ կրկին փոթորկելով հանրությանը։ Ասել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, Փաշինյանը կարևորել էր նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։

2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նա կրկին անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշում էր Փաշինյանը:

Այս տարվա մարտի 13-ին էլ պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», - նշել էր Փաշինյանը։

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ Այս գրառումը մեծ տարածում է գտել և դարձել քննարկման առարկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունն իր հանձնած տարածքների թեման համարում է օրինաչափ, սակայն քննարկելի է համարում Արցախի ինքնորոշման ճանապարհի այս կամ այն դրվագը. Տիգրան Աբրահամյան Իրենց տան ճրագը մարեց. Վարդենուտում հուղարկավորեցին հոսանքահարված զինվորին «ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում «Հանուն Դե Նիրոյի Լեո Դի Կապրիոն այցելել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոն». Դիանա Մարտիրոսյանը ներկա է եղել բացման երեկոյին ու մանրամասներ պատմել (տեսանյութ) Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում (տեսանյութ) Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի ՍարգսյանԻմ կողմից 1000 դոլար եմ տալիս Մերձավանի ուսուցչուհուն. Արամ Մելիքյանի անդրադարձը սկանդալային դեպքին «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը․ Արտակ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. Կոստանյան ՆԳՆ-ից հայտնում ենUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, տեղանքի տիեզերքի լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ին. ԲՏԱ նախարար Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ․ Հայկ ԿոստանյանԹուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Իշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ ՍարգսյանԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին Ո՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ ՄխչյանումԱռողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ» Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ» Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Հաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես Ծառուկյան
Ամենադիտված