Իրենց տան ճրագը մարեց. Վարդենուտում հուղարկավորեցին հոսանքահարված զինվորին Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում «Հանուն Դե Նիրոյի Լեո Դի Կապրիոն այցելել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոն». Դիանա Մարտիրոսյանը ներկա է եղել բացման երեկոյին ու մանրամասներ պատմել (տեսանյութ) Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում (տեսանյութ) Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան Իմ կողմից 1000 դոլար եմ տալիս Մերձավանի ուսուցչուհուն. Արամ Մելիքյանի անդրադարձը սկանդալային դեպքին «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը


Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն անընդհատ զիջումների ճանապարհն են ընտրել։ Եվ ինչքան Հայաստանը զիջում է, այնքան Ադրբեջանը շատ զիջումներ է ցանկանում։ Ու ընդհանրապես, Ալիևի ռեժիմը շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ։

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն շահագրգռված չէ իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու հարցում, այլև ազդում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա՝ փորձելով հնրավորինս խոչընդոտել այն։ Դրա համար էլ Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների մասով այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։

Որպես կանոն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահվածքն ի ցույց դնող, դատապարտող քայլեր չեն ձեռնարկվում, բայց օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում վերջապես համարձակվեց խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքի մասին։ Տևական ժամանակ է, ինչ խաղաղության համաձայնագրի կնքման թեման Հայաստանի օրակարգում է, ու չէր եղել որևէ դեպք, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ոչ ներքին լսարանի համար հարցազրույց տա ու թեկուզ մեղմ տոնայնությամբ, բայց խոսի այն մասին, թե այնպիսի զգացում կա, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։

Ինչպես ասում են՝ լավին լավ պետք է ասել, ԱԳ նախարարի հարցազրույցը տեղին էր: Սակայն բանն այն է, որ, ըստ էության, արտգործնախարարը որևէ նորություն չի ասել, այլ հարց է, որ Հայաստանի կողմից հղված ուղերձների առումով սա կարևոր քայլ է, նույնիսկ ուշացած։ Ընդդիմությունը, անկախ փորձագետները, լրատվամիջոցները այս ընթացքում անընդհատ նշել են այն մասին, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ հստակ պատկերացումներն արտացոլվում են նաև հանրային ընկալումներում, բայց դրանք պետք է հասանելի դարձնել նաև միջազգային հանրությանը։ Դեռ ավելին՝ անընդհատ պետք է միջազգային լսարանին ու տարբեր պաշտոնյաների ականջին հասցնել ճշմարտությունը, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ագրեսիայի և խափանում է խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։

Սակայն հետաքրքիր է, որ, ի տարբերություն արտգործնախարարի, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին։ Նա նշում է միայն խաղաղության օրակարգից չշեղվելու ու խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, նա ադրբեջանական թեզերն է շրջանառության մեջ դնում։ Դեռ ավելին՝ նա ցույց է տալիս, թե Հայաստանը պատրաստ է ընդառաջ գնալ ադրբեջանական պահանջներին, միայն թե ամեն գնով խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց ամեն անգամ Բաքուն ոչ միայն բարձրացնում է պահանջների նշաձողը, այլև ճնշում ենթադրող նոր քայլերի դիմում։

Սահմանային իրավիճակը լարելուն միտված ադրբեջանական կողմի մոտեցումները և պատերազմական հռետորաբանությունը վկայում են, որ Բաքուն շահագրգռված է միայն Հայաստանի շարունակական կապիտուլ յացիայով։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը նորից կրկնում են սահմանային հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու իրենց առաջարկները, որոնք Ադրբեջանն արդեն մերժել է։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն, թե ինչ է կատարվում։

Ու հարցն այն է, որ իրենք ընդհանրապես ազնիվ չեն ժողովրդի հետ ու չեն ներկայացնում, թե ինչ է կատարվում նաև բանակցային սեղանի շուրջ ու, ընդհանրապես, միջազգային արենայում։ Դրա համար էլ շատ ժամանակ մեր հանրությունը տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկանում է հենց թշնամուց։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը որոշ գործընթացներ ներկայացնում է, թե իբր իրենց նախաձեռնությունն է, սակայն փաստացի կատարում է Ադրբեջանի պահանջները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, որը մտնում է Ադրբեջանի պահանջների մեջ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրենց տան ճրագը մարեց. Վարդենուտում հուղարկավորեցին հոսանքահարված զինվորին «ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում «Հանուն Դե Նիրոյի Լեո Դի Կապրիոն այցելել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոն». Դիանա Մարտիրոսյանը ներկա է եղել բացման երեկոյին ու մանրամասներ պատմել (տեսանյութ) Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում (տեսանյութ) Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի ՍարգսյանԻմ կողմից 1000 դոլար եմ տալիս Մերձավանի ուսուցչուհուն. Արամ Մելիքյանի անդրադարձը սկանդալային դեպքին «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը․ Արտակ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. Կոստանյան ՆԳՆ-ից հայտնում ենUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, տեղանքի տիեզերքի լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ին. ԲՏԱ նախարար Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ․ Հայկ ԿոստանյանԹուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Իշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ ՍարգսյանԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին Ո՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ ՄխչյանումԱռողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ» Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ» Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Հաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան
Ամենադիտված