Խորթ մայրը 1 տարեկան երեխային գրեթե մահվան է հասցրել. ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը Ծոցի երկրները ճնշnւմ են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանին վերջնականապես չեզnքացնելու համար, քանի որ Հորմուզի ճգնաժամը խորանում է Մենք խնդրել ենք հետաձգել Չինաստան այցը մոտ մեկ ամսով. Թրամփ Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությnւնը ամենաբարձր մակարդակով. Թուրքիայի նախագահի աշխատակազմ Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար


«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական գաղութային կայսրությունների ժամանակաշրջանում՝ 15-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսեր, եվրոպական պետությունները հաստատեցին և տարածեցին իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցությունը Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում և Օվկիանիայում։ Այս շրջանը, երբ միջազգային հարաբերությունները կառուցվում էին հիմնականում եվրոպական տերությունների շահերին համապատասխան, հաճախ անվանվում է նաև եվրոպական իմպերիալիզմի կամ եվրոպակենտրոն համաշխարհային համակարգի դարաշրջան։

Եվրոպակենտրոն համաշխարհային համակարգը սկսեց էականորեն փոխվել 20-րդ դարի երկրորդ կեսից, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ եվրոպական երկրների ստեղծած գաղութային կայսրությունները փլուզվեցին, ու ձևավորվեց երկբևեռ միջազգային համակարգ, ու խաղի կանոնները հիմնականում սկսեցին սահմանել երկու գերտերությունները՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը։

Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը դարձավ գերտերություն։ Այնուամենայնիվ, Եվրոպայի առանցքային նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ դեռ պահպանվում է։ Ու պատահական չէ, որ Եվրոպայի արևել յան հատվածում ընթացող ուկրաինական պատերազմը գլոբալ ռեզոնանս է առաջ բերել։ Անգամ Աֆրիկայում և Ասիայում գտնվող երկրներն են զգում դրա ազդեցությունը։ Բայց գլխավոր խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում Եվրոպայի աշխարհաքաղաքական դերակատարությունը և քաշն ավելի է փոքրանում։ Եթե, օրինակ՝ տասնամյակներ առաջ ԱՄՆ-ի ու եվրոպական զարգացած երկրների ՀՆԱ-ն գրեթե նույնական էր, ապա հիմա ԱՄՆ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով գրեթե կրկնակի գերազանցում է Եվրոպայի այս ցուցանիշը։ Փաստացի տնտեսական առումով Եվրոպան բավական հետ է մնացել ԱՄՆ-ից։ Եվրոպական երկրները տարիներ անց կարող են նույնիսկ հետ մնալ Չինաստանից, որը 4 տասնամյակ տևած արագ աճի պայմաններում արդեն դարձել է աշխարհում երկրորդ խոշոր տնտեսությունը և դեռ շարունակում է աճել։ Այսինքն, եթե տնտեսական առումով Եվրոպան դեպի նոր զարգացում թափ չհավաքի, կարող է շատ հետ ընկնել։

Մյուս կողմից էլ՝ եվրոպական համայնքի համար կան զարգացման շատ լուրջ խոչընդոտներ։ Նախ՝ Եվրոպան չունի այնպիսի խոշոր բնական ռեսուրսներ ու տարածք, ինչպիսին ունեն, օրինակ՝ ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Ռուսաստանը։ Եվրոպական երկրները մեծապես կախված են հումքի մատակարարումներից՝ հատկապես էներգակիրների ոլորտում։

Տնտեսական զարգացումը և արդյունաբերական առաջընթացը պահանջում է ահռելի էներգիայի ծախս։ Եվրոպան փորձում է մի կողմից՝ նվազագույնի հասցնել Ռուսաստանից էժան էներգակիրների մատակարարումները, բայց կախվածության մեջ է մնում այլ մատակարարներից ու զգայուն է շուկայում էներգակիրների գների տատանումների նկատմամբ։ Իսկ կանաչ կամ վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը դեռևս բավարար չեն աճող պահանջները բավարարելու համար։ Մյուս կողմից էլ՝ սառը պատերազմի տարիներից սկսած՝ եվրոպական երկրների անվտանգության ապահովման բեռն իր վրա է վերցրել ԱՄՆ-ը, ինչը թույլ է տվել անվտանգության համար հատկացվելիք միջոցները Եվրոպայում ուղղել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներին։

Բայց Թրամփի կառավարման պայմաններում ԱՄՆ-ից հայտնում են, որ իրենք պարտավոր չեն վճարել եվրոպական անվտանգության համար, դա պետք է իրենց վրա վերցնեն եվրոպական երկրները։ Ու հիմա Եվրոպայում՝ Գերմանիայից սկսած, մտադիր են զարկ տալ սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Բայց այս հանգամանքը լրացուցիչ ծանրություն է ստեղծելու ԵՄ անդամ երկրների բյուջեների համար։

Մյուս հարցը վերաբերում է նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում Եվրոպայի հետ մնալուն։ Այս ուղղություններով Եվրոպան զգալիորեն զիջում է ԱՄՆ-ին ու Չինաստանին, որոնց միջև էլ ընթանում է հիմնական մրցակցությունը։ Ժամանակի ընթացքում Եվրոպայում զարգացած թվային միջավայր չի ձևավորվել, իսկ տնտեսությունը մնացել է ավանդական կառուցակարգերին համապատասխան։ Ու հիմա ինչպես անհատական երկրների մակարդակով, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում որոշվել է մեծ ներդրումներ անել նորարարությունների ոլորտում, բայց դա չի նշանակում, թե հաջողությունները միանշանակ կլինեն։ Դրա համար անհրաժեշտ է նախ ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ ու օրենսդրական միջավայր՝ նվազեցնելով բյուրոկրատիան ու բարդ օրենսդրական կարգավորումները։

Եթե տեխնոլոգիաների ու անվտանգության առումով Եվրոպան կախվածություն ունի ԱՄն-ից, ապա ապրանքների մատակարարման հարցում կախվածությունը Չինաստանից է։ Չինաստանից ահռելի քանակի ու էժան ապրանքների մատակարարումն ուղղակի կենսական նշանակություն ունի։ Եվ շատ եվրոպական ընկերություններ, այդ թվում՝ խոշոր ավտոարտադրողները, մեծ ներդրումներ են կատարում Չինաստանում, իսկ հետո իրենց ապրանքներն արտահանում Եվրոպա և այլ տարածաշրջաններ։ ԱՄՆ-ի կողմից էլ մաքսատուրքերի սահմանման և տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպայի ու Չինաստանի որոշակի մերձեցում է նկատվում։

Բայց Եվրոպայում որոշել են վերականգնել իրենց արտադրական հզորությունները և նվազեցնել կախվածությունը Չինաստանից, այդ թվում՝ պոտենցիալ ունեցող այլ երկրների, օրինակ՝ Հնդկաստանի, Բրազիլիայի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու միջոցով։

Իսկ երկարաժամկետ հեռանկարում Եվրոպայի հզորացման համար խոչընդոտող հանգամանք է ժողովրդագրական պատկերը։ Գաղտնիք չէ, որ եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունը բնակչության ծերացման և բնական աճի նվազման խնդրի առաջ են կանգնած։ Մի ժամանակ հաջողվում էր բնակչության աճի տեմպերի անկման և աշխատող հատվածի նվազման բեռը մեղմել ներգաղթի շնորհիվ, սակայն ներկայում միգրանտների հոսքերի նկատմամբ բացասական տրամադրությունները հնարավորություն չեն տալիս դրսից մարդկանց ընդունել։ Այնպես որ, դեմոգրաֆիկ խնդիրները Եվրոպայի համար դանդաղ գործող ռումբ են։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խորթ մայրը 1 տարեկան երեխային գրեթե մահվան է հասցրել. ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը Այն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԾոցի երկրները ճնշnւմ են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանին վերջնականապես չեզnքացնելու համար, քանի որ Հորմուզի ճգնաժամը խորանում է ԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին Մենք խնդրել ենք հետաձգել Չինաստան այցը մոտ մեկ ամսով. Թրամփ TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությnւնը ամենաբարձր մակարդակով. Թուրքիայի նախագահի աշխատակազմ Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված