Թրամփը հայտարարել է նոր մաքսատուրքերի մասին 23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, տուժել է 8 անձ․ նոր մանրամասներ Եկեք համախմբվենք ու աջակցենք. Գոռ Եփրեմյանը հայտարարություն է տարածել. մանրամասներ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Մակրոն «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Ինչ վնասներ է կրել Աղձքը՝ կարկուտից հետո․ մանրամասներ Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 23 ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, վիրավnրներ կան․ Shamshyan ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ Բանակից փողով ազատվելու նախագիծը բերելու է լրացուցիչ սոցիալական լարվածության. Ավետիք Չալաբյան


«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է մեզ՝ որպես ազգ միավորող ու միասնական դարձնող հանգրվաններից մեկը: Ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, մոտեցումներ՝ շահարկման առարկա չենք դարձրել Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի թեմաները: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համարել ենք ազգային արժանապատվության և արդարության վերականգնման հարց: Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունում կառավարում են մարդիկ, որոնք, կարծես, փորձում են բոլորիցս խլել մեր պատմական հիշողությունը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշում է՝ Հայոց ցեղասպանության փաստը միայն մեզ մոտ չէ, որ տարակարծությունների պատճառ չէր դառնում: Նա նկատի ունի, օրինակ՝ այն բազմաթիվ երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են 1915 թվականին տեղի ունեցածը և նշել մեղավորին՝ օսմանյան Թուրքիային: Բայց ինչ-որ պահից սկսած մեր երկրում պետական մակարդակով սկսեցին տարաբնույթ զազրելի շահարկումների առարկա դարձնել այս հարցը: Պողոսյանի խոսքով, ամեն ինչ սկսվեց 2018 թվականից հետո, երբ մուտք էինք գործում 2019 թվական:

«Առաջին որոշումները կայացվեցին, որ պետք է «հիշել և պահանջելը» մոռանանք, կամ, ասենք, միայն հիշենք: Հաջորդիվ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին փոխեցին: Հենց այդ գործընթացներով ու այդ րոպեից էլ ամեն ինչ սկսվեց: Պարզապես այն ժամանակ հանրության համար դա անհասկանալի էր, քանի որ մշտապես պայքար էր ընթանում «նախկինների» դեմ և այլն, փորձում էին ամենն այդ շղարշի տակ ներկայացնել: Բայց հիմա արդեն հասկանալի է, որ նույնիսկ այն ժամանակվանից արդեն ամեն ինչ սկսվել էր: Գնում են նրան, որ այս թեման հանրության մեջ պետք է ինչ-որ մի ձևով փոխեն: Եթե հիշեք առաջին տարիները, այն ժամանակվա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, լրագրողների «ստիպելու» արդյունքում նոր միայն ասաց՝ «Հիշում ենք և պահանջում»: Մինչ այդ, կարծես, չէր ուզում այդ բառերն արտաբերել: Այնպես որ, ամեն ինչ սկսվել է հենց այդ ժամանակվանից և հասել մեր օրեր: Այսօրվա դրությամբ արդեն ամեն ինչով հանձնված են թշնամական օրակարգերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը՝ հիշեցնելով իր իսկ ձևակերպումը՝ Հայաստանի գործող իշխանությունների բոլոր քայլերը սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

Ըստ Պողոսյանի, մեր հանրությունը չէր նկատում, թե ինչ է կատարվում, քանի որ շատ դեպքերում փորձում էին պատճառաբանել, որ նոր դեմքեր են, փոփոխություններ, նոր շունչ և մոտեցում է. «Այստեղ կարևոր է նաև պարզաբանել՝ երբ ասում ենք, որ մենք չէինք նկատում տեղի ունեցողը, ո՞ւմ նկատի ունենք: Մարդիկ են եղել, որոնք դրա մասին բարձրաձայնում, խոսում էին, բայց այդ ժամանակ, կարծես, չէինք ընկալում, իրավիճակն այլ էր»:

Պետական մակարդակով մեզ ասում են՝ Հայոց ցեղասպանության դատապարտումը և ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել, և դեռ պետք է զոհերին անուններով ցուցակագրել: Վատագույն մղձավանջում անգամ չէինք կարող պատկերացնել, որ կլինի Հայաստանի պետական որևէ պաշտոնյա, որը կասկածի տակ կդնի պատմական այդ իրողությունը: «Պատկերացումը հենց այդպիսին էր, որ սա մեր ինքնության այն գլխավոր էլեմենտներից մեկն է, որը պետք է լինի քոնը, և պետք է դրան որևէ մեկը մոտ չգա: Բայց պարզվեց, որ այդպես չէ: Իրականության մեջ մենք ավելի շատ խաբվել ենք, ոչ թե կարողացել ենք իրականությունը դիտարկել բաց աչքերով և ընկալել՝ ոչ, այս ամենը հետևանքներ է ունենալու: Ինձ թվում է, որ այս ամենն անցել է հանրության շրջանում, հիմա արդեն հասկանալի է՝ ինչ է կատարվում, և, բնականաբար, այս շրջանակներում մարդկանց մոտ պետք է լինի վերաբերմունք: Հուսով եմ, որ ապրիլի 23-ին երիտասարդության ջահերի երթով և արդեն հաջորդ օրը բոլորիս երթով, այնուամենայնիվ, կտեսնենք իրավիճակ, որտեղ հայ ազգի, հայ հասարակության մեջ առնվազն այս մեկ հարցը որևէ կասկած չի հարուցում: Բացի դա, շատ հետաքրքիր են լինելու միջազգային արձագանքները: Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարցն օրենքի մակարդակում է, ամեն տարի սպասում ենք, որ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ: Նույն կերպ արձագանքներ ենք սպասում նաև Ֆրանսիայից: Էլի բազմաթիվ երկրներ այդ օրը հայտարարությամբ են հանդես գալիս: Իրենք ի՞նչ ու ինչպե՞ս են ասելու. այս առումով ևս հետաքրքիր կլինի տեսնել նրանց արձագանքները: Սպասենք ապրիլի 24-ին: Իսկ ապրիլի 25-ից հասկանալի կլինի, թե ուր ենք հասել»,-նշում է մեր զրուցակիցը:

Երկար տարիներ լինելով քաղաքական դաշտում, շփվելով որոշում կայացնողների հետ և լինելով նրանցից մեկը՝ պարոն Պողոսյանը երբևէ չի պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա իշխանություն, որը կհատի այս կարմիր գծերը: «Իմ՝ նաև միջազգային լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում մշտապես ասել եմ՝ չեմ հավատում, որ երբևէ կարող է լինել մեկը, որ Արցախն ուրանա: Ասել եմ նաև՝ ցանկացած ոք պետք է գիտակցի, որ կա ճնշման ինչ-որ սահման ցանկացած հայ գործչի հանդեպ: Եթե այս կերպ դիտարկենք, ապա աշխարհում այդ սահմանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանեց: Արցախյան հարցի շուրջ անհամաձայնության պատճառով նա հրաժարական տվեց: Թե որոնք են եղել իր դրդապատճառները, թողնենք իրեն, բայց մենք ինչպե՞ս պետք է օգտագործեինք դա: Մշտապես խոսեինք այն մասին, որ եթե այս սահմանից վերև ճնշում եք, Հայաստանի ղեկավարը ստիպված պետք է հրաժարական տա: Ցավոք, հակառակի արձանագրումն ունենք»,-ընդգծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնախնդիր: Սրանք Հայաստանի արտաքին քաղաքականության և գործիչների համար կարմիր գծեր էին, որոնք չէին հատվում: 2018 թվականից հետո իրավիճակն այլ է: Իսկ էլ ի՞նչ կարմիր գծեր կան, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հատել: «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գիծ, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է: Իշխանության աթոռը պահելու համար կարծես ամեն ինչին համաձայն են և դրան են միտված: Էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել այս իրավիճակում»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինՈչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըԿորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիԿարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ» Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ» ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է «Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետԱրի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին «Բելայա Ռուս» կուսակցության հրավերով Արման Աբովյանը և Իվետա Տոնոյանը մասնակցում են "Նացիզմի գաղափարախոսության ուժգնացում։ Պատճառներ, վտանգներ և դիմակայելու ուղղություններ" խորագրով միջազգային համաժողովինՄարդիկ հոգնել են Նիկոլից, նա «իզգոյ» է. Արմեն ՄանվելյանԹրամփը հայտարարել է նոր մաքսատուրքերի մասին 23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, տուժել է 8 անձ․ նոր մանրամասներ Եկեք համախմբվենք ու աջակցենք. Գոռ Եփրեմյանը հայտարարություն է տարածել. մանրամասներՖրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Մակրոն «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումԻնչ վնասներ է կրել Աղձքը՝ կարկուտից հետո․ մանրամասներ Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 23 ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, վիրավnրներ կան․ Shamshyan ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբԲանակից փողով ազատվելու նախագիծը բերելու է լրացուցիչ սոցիալական լարվածության. Ավետիք Չալաբյան Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններն այս տարի առանձնակի շքեղ են անցկացվել աշխարհի 120-ից ավելի երկրներում, շնորհիվ «Անմահ գունդ» նախաձեռնությանԳազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ Մակրոնը, Փաշինյանը, Ալիեւը, Օրբանը համատեղ շփվել են (տեսանյութ)
Ամենադիտված