Թուրքիան ծրագրում էր հարձակվել Սովետական Հայաստանի վրա ու սահմանին կենտրոնացրել էր 750.000-1 մլն զինվոր․ Էդուարդ Շարմազանով 10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է. Տիգրան Աբրահամյան 2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի մեքենան, ով իրեն տուն տանելու փոխարեն բռնություն է գործադրել Ողբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի մարզադպրոցներն այսուհետ կկրեն սպորտի ականավոր գործիչների անունները. քննարկում ԱԺ հանձնաժողովում Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները


Ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ․ Ավետիք Չալաբյան

Blog
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

110 տարի առաջ այս օրը, Պոլսի 250 հայ քաղաքական և մտավորական առաջնորդների ձերբակալությամբ, Օսմանյան կայսրության իշխանությունները տվեցին մեկնարկը Հայոց Ցեղասպանության, որը տարբեր դրսևորումներով շարունակվեց մինչև 1923 թ., արդեն իսկ կայսրության իրավաժառանգորդ Թուրքական հանրապետության իշխանությունների ձեռքերով:

Մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ և ոճրագործություններ են եղել, ներառյալ բազմիցս հենց մեր ժողովրդի դեմ, սակայն Հայոց Ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած կամ նույնիսկ կոտորածների շարք չէր: Այն խորը ճգնաժամի մեջ գտնվող կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված, հսկայական մասշտաբներով, հրեշավոր դաժանությամբ և նենգ միջոցներով իրականացված հիմնական ազգային փոքրամասնության իսպառ բնաջնջում էր իր պատմական հայրենիքում՝ տեղ ազատելու կայսրության փլատակների տակից թուրքական նոր, ծայրահեղ ազգայնամոլ պետության ստեղծման համար:

Այսօրվա Թուրքական հանրապետությունը կառուցված է մեր, ինչպես նաև հույների, ասորիների, սիրիացիների, վրացիների, քրդերի և այլոց պատմական հայրենիքների, նրանց հազարամյա վիթխարի ժառանգության, նրանց արյան և քրտինքի յուրացման վրա, և այսօրվա թուրք կառավարողները դա հրաշալի գիտեն: Պատահական չէ, որ նրանք շարունակում են իրենց նախորդների ցեղասպան վարքագիծը, փակ պահելով Հայաստանի սահմանը և պարբերաբար սպառնալով մեզ ռազմական ներխուժմամբ, զինելով և հրահրելով Ադրբեջանին, իրենց սեփական տարածքում ոչնչացնելով քրդերին, Սիրիայում՝ ալևիներին և քրդերին, Կիպրոսում՝ հույներին:

Այսօր, Արցախի թուրք-ադրբեջանական օկուպացիայից և բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո, ավելի քան արդիական է դառնում Հայոց նոր Ցեղասպանության կանխումը, քանզի ցեղասպան ագրեսորն արդեն չի թաքցնում իր նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Դա սակայն որևէ կերպ չի կարող տեղի ունենալ ցեղասպան ագրեսորին սիրաշահելու միջոցով՝ նախկինում սիրաշահելու բոլոր փորձերը ավարտվել են կոտորածներով և սիրաշահողների բնաջնջմամբ:

Այս ագրեսորը միայն ուժի լեզուն է հասկանում, և կանգ է առնում՝ երբ բախվում է կազմակերպված ուժի: Վկան՝ Վանի ինքնապաշտպանությունը, Սարդարապատն ու Բաշ-Ապարանը, վկան նաև՝ Արցախյան առաջին պատերազմը: Այսօր, երբ պատերազմները մղվում են ոչ միայն մարտի դաշտում, այլև, և առաջին հերթին մարդկանց սրտերում և ուղեղներում, մենք պարտավոր ենք նորից կազմակերպված ու մարտունակ ուժ դառնալ՝ ողջ աշխարհով մեկ, և միասնական ջանքով բռնել ագրեսորի ձեռքը, թույլ չտալով նրան երբևիցե նորից ցեղասպանել հայերին, կամ զրկել նրանց սեփական հայրենիքում ապրելու աստվածատուր իրավունքից:

Իսկ մինչ այդ, ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ: Աստված պահապան վերապրածներին, ուժ ու իմաստություն տա նրանց՝ հասնելու արդարության հաղթանակին:

LG տարածաշրջանային դիլերների համաժողովՆշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Թուրքիան ծրագրում էր հարձակվել Սովետական Հայաստանի վրա ու սահմանին կենտրոնացրել էր 750.000-1 մլն զինվոր․ Էդուարդ Շարմազանով 10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է. Տիգրան Աբրահամյան Ռոզա Դավթյանը մեկնում է երկրից. դերասանուհին հայտարարություն է արել. բացառիկ մանրամասներ 2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի մեքենան, ով իրեն տուն տանելու փոխարեն բռնություն է գործադրելՈղբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներումՄիայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի մարզադպրոցներն այսուհետ կկրեն սպորտի ականավոր գործիչների անունները. քննարկում ԱԺ հանձնաժողովումԱնծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըԱվելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայրԱդրբեջանը 2 պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Ալիեւ Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըԹրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Բրուցելյոզի բռնկում է և հայտնի չէ, միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել Մարմարիկ գյուղի անտառում փնտրում են անհետացած 2-ամյա Տիգրանին Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրելԱյս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Երկրաշարժ է եղել Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք․ ինչ է հայտնի Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան Աղջկա մոմենտ է, նշանածը վրեժ է լուծել. գյուղացիները՝ Ծաղկաբերի ողբերգական դեպքի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ամենադիտված