ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Թուրքիան ծրագրում էր հարձակվել Սովետական Հայաստանի վրա ու սահմանին կենտրոնացրել էր 750.000-1 մլն զինվոր․ Էդուարդ Շարմազանով 10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է. Տիգրան Աբրահամյան 2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի մեքենան, ով իրեն տուն տանելու փոխարեն բռնություն է գործադրել Ողբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան


Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել ևս՝ ՀՀ անկախ պետականության վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանություն բառը:

Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կգա, երբ սպասելու ենք, թե Հայաստանի ղեկավար համարվողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանություն բառը... Ասաց: Նույնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադեպ ձևով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առավոտ կանուխ, զուտ իր քպականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրված»: Հա, նույնիսկ «ուղերձ» հղեց:

Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողությունները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարվում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա քպականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում Ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ավելին, որքան էին նեղված թուրքական և ադրբեջանական դրոշներն այրելուց...

Ընդհանրապես, Ջահերով երթն անցկացվում է արդեն 26-րդ տարին անընդմեջ. այն կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից, մասնակցում են նաև այլ քաղաքական ուժեր՝ իրենց համերաշխությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարգելով Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններն աջակցել են երթին, հազարավոր մարդիկ մասնակցել են Ջահերով երթին, այրել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը, և այդ ամենը դարձել է ոգեկոչման կարևորագույն մի արարողություն, որն այլևս ավանդույթ է, ընդ որում՝ չափազանց գեղեցիկ ավանդույթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը, թշնամիներով շրջապատված լինելով՝ արարելու, ստեղծելու իրավունքը։

Մի քանի տարի շարունակ արդեն Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանական քարոզչամեքենայի և հարակից սատելիտ- «փորձագետների» ծառայություններից օգտվելով, փորձում են արժեզրկել Ջահերով երթը, ներկայացնել այն՝ որպես ինչ-որ հակաքաղաքակրթական գործողություն։ Իսկ այս տարի փաշինյանական իշխանությունը այնքան է չափերն անցել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատապարտել է Ջահերով երթն ու Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Այս տարի մեկ այլ խորհրդանիշ էլ էր ընտրված՝ Արարատի պատմական խորհրդանիշը։ Ցեղասպանության ճանաչումն ու Արարատի պատմական խորհրդանիշի պահպանումը այսօր Հայաստանում վտանգված են, գործող իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, փորձում են մոռացության մատնել Ցեղասպանությունը, ինչպես նաև Սուրբ Լեռը, և հենց դրա դեմ էլ ուղղված էր Ջահերով երթը։

Վերադառնալով Ջահերով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև իրենց ավելի անվտանգ զգալու համար փաշինյանական իշխանությունը գրեթե հազարից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, և լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն, հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։ Հարցին, թե որպես «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տվել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե, քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպես էլ չէր նշել, թե արդյո՞ք որպես քաղաքացի և պահանջատեր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թվացել էր, որ ոստիկաններն ավելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանությունը մեկ անգամ ևս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրությունից. հայ ժողովուրդը, ի տարբերություն Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Ցեղասպանությունը ուրանալու հարցում Փաշինյանին աջակցող հանրային որոշակի զանգվածի, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչպես է ուրանում Ցեղասպանությունը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դավաճան»։

Փաշինյանը, թերևս, դեմ չէ, որ իրեն դավաճան ասեն, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը, բայց նրա վախերն արդեն իսկ մատնում են, որ գործող իշխանությունը զգում է իր վերջը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ LG տարածաշրջանային դիլերների համաժողովՆշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Թուրքիան ծրագրում էր հարձակվել Սովետական Հայաստանի վրա ու սահմանին կենտրոնացրել էր 750.000-1 մլն զինվոր․ Էդուարդ Շարմազանով 10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է. Տիգրան Աբրահամյան Ռոզա Դավթյանը մեկնում է երկրից. դերասանուհին հայտարարություն է արել. բացառիկ մանրամասներ 2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի մեքենան, ով իրեն տուն տանելու փոխարեն բռնություն է գործադրելՈղբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներումՄիայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի մարզադպրոցներն այսուհետ կկրեն սպորտի ականավոր գործիչների անունները. քննարկում ԱԺ հանձնաժողովումԱնծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըԱվելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայրԱդրբեջանը 2 պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Ալիեւ Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըԹրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Բրուցելյոզի բռնկում է և հայտնի չէ, միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել Մարմարիկ գյուղի անտառում փնտրում են անհետացած 2-ամյա Տիգրանին Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրելԱյս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Երկրաշարժ է եղել Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք․ ինչ է հայտնի Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան Աղջկա մոմենտ է, նշանածը վրեժ է լուծել. գյուղացիները՝ Ծաղկաբերի ողբերգական դեպքի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»
Ամենադիտված