24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Թուրքիան ծրագրում էր հարձակվել Սովետական Հայաստանի վրա ու սահմանին կենտրոնացրել էր 750.000-1 մլն զինվոր․ Էդուարդ Շարմազանով 10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է. Տիգրան Աբրահամյան 2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի մեքենան, ով իրեն տուն տանելու փոխարեն բռնություն է գործադրել Ողբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի մարզադպրոցներն այսուհետ կկրեն սպորտի ականավոր գործիչների անունները. քննարկում ԱԺ հանձնաժողովում Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից


«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ անկախ Հայաստանի պետական որևէ պաշտոնյա շահարկումների առարկա կդարձնի Հայոց ցեղասպանության փաստը: Ցավով պետք է արձանագրել, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակման միակ միջոցառումը, կարծես, դարձավ Ջահերով երթը: Պետական մակարդակով որևէ միջոցառում չանցկացվեց, պաշտոնյաներն առհասարակ կարծես սարսափեն այս թեմայի մասին Թուրքիային ուղղված սուր դիտարկումներ անելուց: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը և Արցախյան հիմնախնդիրն այն երկու թեմաներն էին, որոնց շուրջ կար ազգային միասնականություն, միակարծություն: «Դրանք ազգային գաղափարներ էին, որոնց շուրջ չկային տարակարծություններ: Ավելին, «Արցախը հայկական է և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իսկ «1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն օսմանյան Թուրքիայի կողմից, և պետք է ամեն ինչ անել դրա միջազգային ճանաչմանը հասնելու համար» թեմաների շուրջ կար գրված և չգրված տաբու: Օրինակ՝ եթե որևէ մեկը մինչև 2018 թ. այս երկու թեզերը կասկածի տակ դներ և առաջ տաներ այն կերպ, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, միանգամից «իզգոյ» կդառնար: Այդ մարդիկ ոչ միայն չէին կարող ունենալ քաղաքական ապագա, այլ նրանց համար փողոց դուրս գալը բավականին պրոբլեմատիկ կարող էր լինել: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, երևի թե կոչվում է պետության, հանրության, քաղաքական դաշտի ու մտքի այլասերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ազգի բոլոր հատվածների համար այս երկու անժխտելի թեզերը կասկածի տակ դնելով կամ ժխտելով, դրա հիման վրա ուզում է կառուցել իր, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մոդելը՝ դա հակադրելով իր իսկ հնարած «պատմական Հայաստանի» մոդելին: «Ե՛վ իրական Հայաստանն է հնարել, և՛ պատմական Հայաստանը, որովհետև կա միայն հայրենիք, Հայաստան, երկիր: Դրանք միասնական գաղափարներ են: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանն» Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանն» է: Թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտեցումները Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ համընկնում են, առայժմ անվան մեջ է հարցը: Եթե Ալիևը դա անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլ Փաշինյանն այն առայժմ անվանում է «իրական Հայաստան»: Բնականաբար, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունից հանում ես Արցախի պատկանելիության, ստատուսի հարցերը, իրենց բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, կասկածի տակ ես դնում Հայոց ցեղասպանության փաստը և այդ խնդիրը բարձրացնելու նպատակահարմարությունը, ապա արմատախիլ ես անում Հայաստան պետությունը և առաջ բերում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Քեզ կասեն, թե որքան տարածք, կենսական նշանակության, գոյատևման հնարավորություններ կտան քեզ, այդքանն է քոնը, որովհետև դուք թույլ եք, տկար եք, տգետ եք: Նիկոլ Փաշինյանը գալիս ու կառավարության նիստում նույնն ասում է՝ թույլ ենք, տգետ ենք: Խնդիրն այն չէ, որ սա իր մասին է ասում, նա բոլորիս է տգետ անվանում, և ամենաաբսուրդն այն է, որ ասում է՝ մեր տգետ հալով ձեզ պետք է կրթենք: Խնդիր է նաև այն, որ քաղաքական ու տնտեսական այն էլիտան, որ նստած է կառավարությունում և խորհրդարանում, ծպտուն չի հանում՝ իրենց աթոռը պահելու մոլուցքից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այնքան այլասերված են հարաբերություններն այս երկրում և իշխանական համակարգում, որ ինչ-որ մեկը կարող է, իբր իր մեղավորությունը ճանաչելով, որպեսզի վաղը մարդկանցից ձայներ ստանա, «փչացնել» մնացածներին, մասնավորապես՝ կառավարության, իր խմբակցության անդամներին:

«Որևէ մեկը չի հանդգնում որևէ բառ ասել: Սա բնորոշում է ոչ միայն երկրում տիրող իրավիճակը, այլ նաև իշխանության մեջ տիրող ստրկատիրական համակարգը: Կառավարության որևէ անդամ կամ ԱԺ պատգամավոր չի կարողանում այդքան խիզախություն ունենալ և իր ներսից հանել իր ստրկատիրոջ նկատմամբ վախը»:

Բայց իշխանության ներսում ջղաձգումներ կան: Որպես վկայություն՝ պատգամավորների վարքագիծը և Նիկոլ Փաշինյանի գերէմոցիոնալ ելույթները: «Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը չի կարողանում ինքնուրույն մեծամասնություն ունենալ: Որոշ դեպքերում քաղաքական անասնագողությունների, ռեպրեսիաների շնորհիվ կարողացավ աթոռին տիրանալ: Բայց միտումները ցույց են տալիս, իսկ Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դա հաստատեցին, որ «նախկինների», «թալանը վերադարձնելու» վերաբերյալ թեզերը, կամ, ինչպես ասում է դասականը, «փլեյ-լիստը», այլևս չեն աշխատում: Այն արդյունքը, որն ունենք Գյումրիում, ցույց է տալիս, որ լավ էլ «նախկին» է եկել իշխանության: Սա ցույց տվեց, որ Գյումրիում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված թեզերն այլևս չեն աշխատում: Ստացվում է, որ մարդիկ պատրաստ են ընտրել ամենակարկառուն «նախկինին», որի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, քան Փաշինյանի հովանավորյալներին և իր քաղաքական խմբակի բրենդի տակ հանդես եկող ցանկացած մեկին: Այս ընտրությունների արդյունքում իրենք արձանագրեցին դա: Ամենավտանգավոր արձանագրումը, որ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը, որոնք փոխանցիկ դրոշի պես մի իշխանությունից մյուս իշխանություն են փոխանցվում, հասկանում են միտումը, որ այլևս այդ մեխանիզմը չի գործում, և շատ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը: Այդ իսկ պատճառով հիմա փորձում են ինչ-որ չափով վերադառնալ 2018 թվականից հետո առաջ քաշած թեզերից մեկին՝ ամեն ինչում մեղավոր են արցախցիները: Հիմա ո՛չ «նախկիններն» են մեղավոր, ո՛չ «թալանչիները», ո՛չ Պուտինը, ո՛չ Լուկաշենկոն և այլք, հիմա մեղավոր են այն արցախցիները, որոնք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և կապիտուլ յացիայի արդյունքում հայտնվել են Հայաստանում, այն էլ՝ էթնիկ զտման հետևանքով: Հիմա փորձում է իր 10- 12 տոկոս ընտրազանգվածին կոնսոլիդացնել հակաարցախյան տրամադրությունների, հայաստանցի-արցախցի հակապետական, հակահայկական թեզի շուրջ: Նրան չի հաջողվում ավելացնել իր ընտրազանգվածը, փորձում է գոնե եղածը պահպանել, մինչև տեսնի, թե ինչ կլինի: Ֆիքսել է, որ ընտրություններով որևէ բան անել չի կարող, իր թեզերն այլևս չեն աշխատում: Պատմականորեն վատ տրամադրված լինելով արցախցիների նկատմամբ՝ նաև շատ է վախենում կազմակերպված արցախցիներից: Այդ իսկ պատճառով ուզում է երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորել նրանց շուրջ, որ շատերը թողնեն, հեռանան Հայաստանից»,-շեշտում է քաղտեխնոլոգը:

Հանրության մեջ նաև ատելություն է տարածում, թե «արցախցիները փողի կռիվ են անում»: «Այն, որ այսօր մարդիկ թողել են իրենց տները ու եկել այստեղ, դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որի ղեկավարը 2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից սկսվեց ագրեսիան Արցախի նկատմամբ, հայտարարեց՝ մեզ սադրում են, որ մտնենք պատերազմի մեջ, բայց չենք մասնակցելու: Ուղղակի մեսիջ ուղարկվեց արցախցիներին, թե՝ մեր ձեռքերը լվանում ենք, մենակ եք: Ուղղակիորեն արցախցիները հանձնվեցին Ադրբեջանի յաթաղանին: Տեղի ունեցածում մեղավոր է որքան Ալիևը, նույնքան Նիկոլ Փաշինյանը: Հիմա «մուննաթ» գալ մարդկանց վրա, որոնք իրենց սոցիալական հարցերի համար են պայքարում, աբսուրդ ու ցինիզմ է, ինչը բնորոշ է այս իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Բայց Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կա: Իր էությամբ լինելով հակաարցախցի՝ հասկանում է նաև, որ արցախցիները կազմակերպված համայնք են: Կյանքն է նրանց դա ստիպել: 1988 թվականից սկսած պահում են Հայաստանի սահմանը, անվտանգային ֆորպոստն են եղել մինչև 2023 թվականը: Փաշինյանը հասկանում է՝ եթե անտեսանելի բարոյական գիծ անցնի, դա կարող է արցախցիների կազմակերպված կոնսոլիդացիայի բերել, և նրանք կարող են սոցիալական և իրենց իրավունքների համար պայքարի ծիրից տեղափոխվել ուղղակի իշխանափոխության պահանջների գոտի: Հասկանում է՝ դա կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես հասկացավ, որ Գյումրիում ընտրությունների արդյունքների բռնի վերանայումը կարող էր տրիգեր հանդիսանալ այնտեղ բավականին լուրջ պրոցեսների համար, որոնք կարող էին տեղափոխվել մայրաքաղաք: Չգիտեմ՝ հասկանում է, թե ոչ, բայց տրիգեր կարող է լինել նաև արցախցիների դեմ այս արշավը: Իշխանությունների կողմից քարոզչական ամբողջ մեքենային հրահանգված է արցախցիների դեմ հիբրիդային պատերազմ սկսել: Ամեն ինչ անում է, որ մարդիկ հեռանան նաև Հայաստանից»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ LG տարածաշրջանային դիլերների համաժողովՆշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Թուրքիան ծրագրում էր հարձակվել Սովետական Հայաստանի վրա ու սահմանին կենտրոնացրել էր 750.000-1 մլն զինվոր․ Էդուարդ Շարմազանով 10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է. Տիգրան Աբրահամյան Ռոզա Դավթյանը մեկնում է երկրից. դերասանուհին հայտարարություն է արել. բացառիկ մանրամասներ 2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի մեքենան, ով իրեն տուն տանելու փոխարեն բռնություն է գործադրելՈղբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներումՄիայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի մարզադպրոցներն այսուհետ կկրեն սպորտի ականավոր գործիչների անունները. քննարկում ԱԺ հանձնաժողովումԱնծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըԱվելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայրԱդրբեջանը 2 պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Ալիեւ Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըԹրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Բրուցելյոզի բռնկում է և հայտնի չէ, միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել Մարմարիկ գյուղի անտառում փնտրում են անհետացած 2-ամյա Տիգրանին Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրելԱյս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Երկրաշարժ է եղել Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք․ ինչ է հայտնի Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան Աղջկա մոմենտ է, նշանածը վրեժ է լուծել. գյուղացիները՝ Ծաղկաբերի ողբերգական դեպքի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»
Ամենադիտված