Զինծառայող էր մաhացել. նոր մանրամասներ են հայտնի դարձել Ի՞նչ է տեղի ունեցել այրված բետոնախառնիչի վարորդի հետ․ քանի՞ տուժած կա WTA. Էլինա Ավանեսյանը 40-րդն է Երեք օրում հանրապետությունում բացահայտվել է 224 հանցագործություն. ՆԳՆ ոստիկանություն Ուժեղ պայթյուն էր, շատ ուժեղ հրդեհ էր․ բնակիչ Բախվել են մեքենաներ․ խոշոր հրդեհի մասին ՆԳՆ-ն մարամասներ է հայտնել Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան Ողբերգական դեպք, տան հրդեհից հետո ծխապատ տարածքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan Պшյթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութեր) Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար


Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:

Դնենք մի կողմ, թե ինչու ու հատկապես ինչ նպատակներով նման մի «տոն» սահմանվեց, թեպետ տարածված հիմնական ընկալումն այն է, որ այդպիսով Փաշինյանն ընդամենը փառաբանության առարկա էր դարձնում, այսպես ասած, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: Հատկանշական է, որ նորահայտ «տոնը» զուտ նոմենկլատուրային, իշխանական բնույթ ունի, ինչը բացահայտում է դրա բովանդակազուրկ և շինծու էությունը: Քաղաքացին պիտի գնահատված լինի, որ մի հատ էլ Քաղաքացու օր նշվի...

Ստացվեց այնպես, որ այս տարի ապրիլի վերջին շաբաթը ամսի 26-ին էր: Այդ օրը՝ 3 տարի առաջ, Փաշինյանի թիկնազորքի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով կյանքից զրկվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան: Ոչ ոք մինչև օրս դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մի խումբ քաղաքացիներ, կարելի է ասել՝ ինքնակազմակերպվելով, այս ապրիլի 26-ին վրաերթի վայրում Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի հիշատակի մոմավառություն էին նախաձեռնել: Ու, ի տարբերություն «Քաղաքացու օրվա», որ լրահոսում հետին պլան էր մղվել, այս իրադարձությունը բոլոր լրատվակայքերի «առաջին էջերին» էր:

Պետք է ասել, որ չափազանց խորհրդանշական էր: Այն առումով, որ բառացիորեն օրերս լրանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարման 7-րդ տարին: Իսկ ի՞նչ է Փաշինյանի իշխանավարումը, եթե ոչ, ինքնին, մի մեծ ու աղետային վրաերթ՝ ՀՀ շուրջ 3 միլիոն քաղաքացիների ու նրանց հիմնարար իրավունքների նկատմամբ:

Դիտարկենք, օրինակ՝ սոցիալական իրավունքները: Դեռ մի կողմ դնենք վիճակագրության թվերն ու դրանցով իշխանությունների մշտական մանիպուլ յացիաները: «Գետնի վրա» ի՞նչ կա: Փաշինյանի իշխանության, կառավարության ամեն մի հերթական «ֆինանսատնտեսական» որոշում, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդունվում է քաղաքացիների գրպանները մտնելու նպատակով՝ լինի դա գործող հարկային դրույքաչափերի բարձրացումը, տեղական վճարների կտրուկ թանկացումը, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված բարձրացումը: Հենց միայն շրջանառության հարկը հանելու և հազարավոր տնտեսվարողների «ընդհանուր դաշտ» մտցնելու փաշինյանական մոտեցումներն ինչ ասես՝ արժեն: Օրումեջ բողոքի ցույցեր են, մարդիկ հարկադրված են կա՛մ իրենց փոքր ու միջին բիզնեսի տապանաքարերը դնել, կա՛մ ստիպված օրինախախտ դառնալ, կա՛մ էլ պարզապես թողնել ու հեռանալ Հայաստանից:

Կարճ ասած, Փաշինյանն ու նրա իշխանությունը հայ ժողովրդին դիտարկում են, իրենց իսկ լեքսիկոնով ասած, որպես «տուգանքի մատերիալ» կամ «կթու կով»:

Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:

Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:

Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:

Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:

Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:

Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանԶինծառայող էր մաhացել. նոր մանրամասներ են հայտնի դարձել Ի՞նչ է տեղի ունեցել այրված բետոնախառնիչի վարորդի հետ․ քանի՞ տուժած կա WTA. Էլինա Ավանեսյանը 40-րդն էԵրեք օրում հանրապետությունում բացահայտվել է 224 հանցագործություն. ՆԳՆ ոստիկանությունՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանՈւժեղ պայթյուն էր, շատ ուժեղ հրդեհ էր․ բնակիչ Բախվել են մեքենաներ․ խոշոր հրդեհի մասին ՆԳՆ-ն մարամասներ է հայտնել Ամեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՀարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի ՍարգսյանՈղբերգական դեպք, տան հրդեհից հետո ծխապատ տարածքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan Պшյթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութեր) Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը Որոնողական աշխատանքները երկու շաբաթ հետո դադարեցվո՞ւմ են․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում Իմ համախոհների և ընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երևանի Պասկևիչի կիսանդրու մոտ․ Մհեր ԱվետիսյանԳազ չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ ՀՀ-ն պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանային բալանսը. Մենուա Սողոմոնյան Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է «Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի «Որևէ մեկը լուրջ կարծում է, թե Արարատ սարի վրա աչք ունե՞նք»․ Ռոբերտ Քոչարյան Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվում Ակտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեց ԵՄ դեսպանները համաձայնության են եկել ռազմականացման մասին 150 միլիարդ եվրոյի հիմնադրամի շուրջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա»․ Հաջիև ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի դեպք է բացահայտել․ ինչ է հայտնի Հերթական 1-ին պատվավոր մրցանակը՝ այս անգամ էլ գիտական լուսանկարների մրցույթում․ Ադրինե ԹորոսյանԱվտովթար՝ Կոտայքում. 3 վիրավորներից 2-ը ՊՆ զորամասի ծառայողներ են Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա Առաջնորդի կոչումը վաստակում են ազգային կյանքում ունեցած գործունեությամբ՝ սեփական հայրենիքին ու ժողովրդին ծառայելու միջոցով․ Մհեր ԱվետիսյանՏեղումնառատ մայիսը շարունակվում է. եղանակը՝ մայիսի 19-ից 23-ը «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր միջպետական բանակցություններին, ներառյալ թշնամաբար տրամադրված պետությունների հետ․ Ավետիք Չալաբյան Ժողովրդի մեծ մասն այսօր հանապազօրյա հացի խնդիր ունի. քաղաքացիԽմբակային ծեծի մասնակից Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչախումբը տիրոջ փնտրտուքի մեջ է. Արմեն Մանվելյան Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ ԾառուկյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մխչյան գյուղի դպրոցում արձանագրված միջադեպը ոչ միայն սարսափելի հանցագործություն է, այլ՝ մեր կրթական համակարգի խորը ճգնաժամի հայելային արտացոլում. Մանե ԱրշակյանՀզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Զովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ)
Ամենադիտված