Ի՞նչ է տեղի ունեցել այրված բետոնախառնիչի վարորդի հետ․ քանի՞ տուժած կա WTA. Էլինա Ավանեսյանը 40-րդն է Երեք օրում հանրապետությունում բացահայտվել է 224 հանցագործություն. ՆԳՆ ոստիկանություն Ուժեղ պայթյուն էր, շատ ուժեղ հրդեհ էր․ բնակիչ Բախվել են մեքենաներ․ խոշոր հրդեհի մասին ՆԳՆ-ն մարամասներ է հայտնել Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան Ողբերգական դեպք, տան հրդեհից հետո ծխապատ տարածքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan Պшյթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութեր) Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան


«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն պատմություն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, բայց քննարկումները՝ մեզ համար կարևոր հարցի շուրջ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, շարունակվում են: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե հետ գնանք մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, որոշ հատվածներ կային, որոնք կարծում էին՝ չարժե այդքան շատ խոսել Ցեղասպանության մասին: «Բայց դա ավելի շատ մոդայիկ, ժամանակակից լինելու ինչ-որ արտահայտության ձև էր: Դա գերակշռող չէր, բնականաբար, քաղաքական գիծ չէր դառնում, որովհետև բոլոր նախորդ իշխանությունները, մի քիչ շատ, մի քիչ ավելի քիչ, բայց առաջ էին տանում Ցեղասպանության ճանաչման օրակարգը: Բացատրությունն էլ շատ պարզ էր, որ դա մեզ պետք է՝ որպես անվտանգության երաշխավորության բաղկացուցիչ մաս ու ևս մի երաշխիք, որ չի կրկնվի: Հիմնականում քաղաքական իմաստով սա է խնդիրը, որ Թուրքիան միշտ մի քիչ ճնշված վիճակում էր միջազգային հանրության կողմից: Պարբերաբար այդ թեման արծարծելով՝ հասնում էին նրան, որ տարբեր երկրներ ճանաչում էին Ցեղասպանությունը: Այսօրվա վիճակով Փաշինյանը մի քիչ ավելի շատ է զարգացրել այդ թեզը, դարձրել այն արտաքին քաղաքական, որովհետև դա մտնում է իր այն կոնցեպտի մեջ, որ Հայաստանը պետք է լինի Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարիմ բարեկամը և այլն, փոխի արտաքին քաղաքականության վեկտորը, որ ամեն ինչում մեղավոր են ռուսները: Ցեղասպանության հարցն էլ է դրա հետ կապում, ասում՝ ինչո՞ւ 1939 թվականին ռուսները չէին ճանաչում, իսկ 1953 թվականին ճանաչեցին: Չնայած նույն Փաշինյանը լավ գիտի, որ Ցեղասպանության եզրույթը 1939 թվականին չկար, որ Ցեղասպանությունը ճանաչող բոլոր երկրներն էլ, բնականաբար, իրենց շահերից են ելնում, ուղղակի պետք է այդ հարցը միշտ «տաք» պահել, բարձրացնել: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և շատ այլ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որովհետև այդ հարցը եղել է օրակարգում, և երբ հարմար պահ է եղել, ճանաչել են: Ոչ մի արտառոց բան չկա, որ մեկը ճանաչել է 1950, մյուսը՝ 1960 թվականին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Նշում է՝ Փաշինյանն այս ամենը շատ լավ է հասկանում, բայց այս ամենը նրա արտաքին քաղաքականության ծիրի մեջ է՝ հնարավորինս գոհացնել Թուրքիային և Ադրբեջանին, որ իրեն հանգիստ թողնեն: «Այսինքն, այդ հարցը չշեշտադրել, փորձել կասկածի հատիկներ գցել հասարակության մեջ, որ բոլորը սկսեն մտածել, թե ո՞վ է մեղավոր և այլն: Ամեն ինչ կախված է մարդուց, եթե ցանկանաս ինչ-որ հարցերում միշտ մեղադրել ուրիշներին, կարող ես մեղադրել: Սա է իր գիծն ու նպատակը: Միշտ նեղանում են, ասում, որ չեն ուրանում Ցեղասպանությունը, նեղացած կեցվածք ընդունում: Ճիշտ են ասում՝ այս պահին չեն ուրանում, չեն ասում՝ չի եղել: Բայց իրենց հետագիծը նայելով՝ նույնն Արցախի մասով էր տեղի ունենում: Ամբիոնից Նիկոլը գոռում էր՝ ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, ինչպե՞ս կարող են այդ հարցում ինձ մեղադրել: Հետո Արցախը հանձնեց, պրծավ, ասում է՝ ոչինչ չեմ բանակցել, ընդհանրապես տեղյակ չեմ եղել, թե ինչ է եղել: Սրանք իր խոսքերն են , երբ իրեն մեղադրում էին: Այս գծի մեջ են: Բայց, ի տարբերություն Արցախի, հույս, վստահություն ունենանք, որ այս հարցում այդ գիծը մինչև վերջ չի շարունակվի, հասարակությունը թույլ չի տա, որ այդ գիծը հասնի նույն հանգրվանին, ինչ եղավ Արցախի հետ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հարվածում են ազգն իրար կապող երկու սյուներին՝ Արցախյան հիմնահարցին, որ վերադարձրեց հաղթանակելու մեր ձգտումը, և Հայոց ցեղասպանության հարցին, երբ ցավը և «այլևս երբեքի» գաղափարը մեզ միավորեց: «Ինչո՞վ են կարևոր այդ երկու կետերը:

Դրանք Հայաստանի պետականության հիմքում, ինքնության մեջ դրված կարևորագույն հարցերն են, որոնցով նաև կշիռ ունեինք միջազգային հանրությունում, բեմահարթակում: Մինչև Նիկոլի սիրած «ոչ բռնի հեղափոխությունը» Հայաստանը գործոն էր, ու Հայաստանի հետ հաշվի էին նստում, Հայաստանին օգնում էին, այդ երկու գործոնն էր հիմքում՝ Արցախի և Ցեղասպանության ճանաչման հարցերը: Դա կապիտալիզացվում էր, Հայաստանին հուսալի գործընկեր համարելով՝ նախագծեր էին իրականացվում: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազամուղը, Նիկոլենք կերազեին նման մի գործարք անել, բացի ասֆալտապատումից: Դա անուղղակի հետևանք է, որ պետությանդ հարգում են, պետությունդ կշիռ ունի: Դրա համար նման մեծ նախագծեր էին անում, ոչ թե, ասենք, լուսավորություն անցկացնում փողոցում և գլուխ գովում: Հիմա պետությունը թուլացել է, այդ երկու գործոններից իրենք, այսպես ասած, հրաժարվում են, ուզում են Հայաստանը դարձնել ինչ-որ միջանկյալ պետություն Թուրքիայի և Ադրբեջանի արանքում: Այս է պատճառը, որ փորձում են այս երկու հարցերը չեզոքացնել: Ընդ որում, հիշեցնենք, որ այս երկու հարցերը հնարովի հարցեր չեն: Օրերս ասացին, որ Թրամփը Ցեղասպանությունը կոչել է Մեծ եղեռն և այլն, Պուտինը ոչինչ չի ասել: Բայց նույն այդ մարդիկ ոչինչ չեն ասում այն մասին, որ 2015 թվականին և՛ Պուտինն է եկել Հայաստան, և՛ Օլանդը Ֆրանսիայից, և՛ Սերբիայի նախագահը, և՛ բազմաթիվ երկրների ղեկավարներ: Սա վկայությունն է պետության հեղինակության, կշռի, բացվող հնարավորությունների: Իսկ հիմա դրա մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է»,-հավելում է վերլուծաբանը:

Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են տեղի տալիս իշխանության ներկայացուցիչների նյարդերն այդ թեմաներն արծարծելիս: Իսկ գուցե հիմքում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացնե՞րն են, օրինակ՝ Գյումրիում և Փարաքարում փաստացի իշխանական ղեկավար չունենալու փաստը և այն հավաստումը, որ աստիճանաբար էլ ավելի են կորցնում իրենց՝ առանց այդ էլ փոքր ընտրազանգվածը: «Թալանը հետ բերելու և նախկիններին պատժելու» թեզն այլևս չի ազդում հանրության լայն զանգվածների վրա: «Հերթական ընտրությունները 2026 թվականին են, ու դեռ հարց է, թե մինչ դա ինչ զարգացումներ կլինեն՝ կախված ընդդիմության գործելակերպից, միջազգային իրավիճակից և այլն: Բնական է, որ իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որն օբյեկտիվ տվյալների վրա է հիմնվում: Երևանում Տիգրան Ավինյանը մի կերպ դարձավ քաղաքապետ, Գյումրիում դա չկարողացան անել, ավելի վաղ Վանաձորում չկարողացան նույնն անել, ընտրված քաղաքապետը հայտնվեց բանտում, Սյունիքում ընդդիմադիր հակումներ ունեցող քաղաքապետեր են հիմնականում: Սրան գումարենք վերջին տարիների իրադարձությունները՝ ամենակարևորից՝ Արցախի կորստից սկսյալ, վերջացրած ամենապարզ թանկացումներով: Բնականաբար, հասկանում են, որ վիճակը լավ չէ: Դրանով են բացատրվում իրենց կտրուկ արձագանքները բոլոր հարցերին: Եթե դիտարկենք Փաշինյանի արձագանքը, այն բավականին հետաքրքիր է: Վերջերս նա շատ ակտիվ է և խոսում է բոլոր թեմաներով՝ սկսած նրանից, թե ով պետք է երեխաներին դաստիարակի, ինչպես պետք է հարստանալ, ինչից ասես խոսում է: Փակ միջոցառումներ է անցկացնում իր կողմնակիցների հետ, չգիտես ինչու՝ «Կրթվելը նորաձև է» միջոցառումները փակ են: Դա ցույց է տալիս, որ չեն ուզում շատ պատասխանատու բաներ ասել: Կարծես նա էլ է անհանգիստ, ուզում է ինչ-որ բան արած լինել: Կարծում եմ, որ դա թիմի վրա էլ է ազդում: Օբյեկտիվ պայմաններում իրենց դժվար է լինելու վերարտադրվել՝ անկախ նրանից՝ ընտրություններով, թե ընտրություններից առաջ հնարավոր գործընթացներով»,-ասում է մեր զրուցակիցը:

Արդյոք սրան գումարվո՞ւմ է նաև ճնշումը դրսից: «Ընդհանուր իրավիճակն է ազդում: Իրենց թեզերը քայքայվում են, երբ առճակատումը շատ ուժեղ է, իրենց ավելի հեշտ է խաղալ: Օրինակ՝ հակառուսականության թեման այդքան զարգացվում էր, հիմա տեսնում են, որ Ամերիկան և Ռուսաստանը փորձում են իրար հետ լուծումներ գտնել, այսինքն՝ չեն կարող հույսը դնել նրա վրա, որ ամբողջ Արևմուտքը կանգնած է Փաշինյանի թիկունքին զուտ նրա համար, որ նա և իր թիմը հակառուսականության գծի վրա են, ՀԱՊԿ-ի դեմ գործողություններ է անում, սիրաշահում եվրոպացիներին: Տեսնում է, որ դա արդեն ազդեցություն չունի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունն ազդում է աշխարհաքաղաքական պրոցեսների վրա: Դա էլ է խարխլում իրենց դիրքերը, հենարանը: Գիտենք, որ իրենց ամենահիմնական հենարաններից մեկը «սորոսականությունն է»: Զգում ենք, որ այդ թևն էլ է թուլացել: Մարդկանց վերաբերմունքն է փոխվում, որովհետև տեսնում են, որ խոսքերի տակ ոչինչ չկա, միայն երկիրն է թուլանում: Իրենց մոտ կա այն անհանգստությունը, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է տեղի ունեցել այրված բետոնախառնիչի վարորդի հետ․ քանի՞ տուժած կա WTA. Էլինա Ավանեսյանը 40-րդն էԵրեք օրում հանրապետությունում բացահայտվել է 224 հանցագործություն. ՆԳՆ ոստիկանությունՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանՈւժեղ պայթյուն էր, շատ ուժեղ հրդեհ էր․ բնակիչ Բախվել են մեքենաներ․ խոշոր հրդեհի մասին ՆԳՆ-ն մարամասներ է հայտնել Ամեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՀարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի ՍարգսյանՈղբերգական դեպք, տան հրդեհից հետո ծխապատ տարածքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan Պшյթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութեր) Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը Որոնողական աշխատանքները երկու շաբաթ հետո դադարեցվո՞ւմ են․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում Իմ համախոհների և ընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երևանի Պասկևիչի կիսանդրու մոտ․ Մհեր ԱվետիսյանԳազ չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ ՀՀ-ն պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանային բալանսը. Մենուա Սողոմոնյան Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է «Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի «Որևէ մեկը լուրջ կարծում է, թե Արարատ սարի վրա աչք ունե՞նք»․ Ռոբերտ Քոչարյան Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվում Ակտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեց ԵՄ դեսպանները համաձայնության են եկել ռազմականացման մասին 150 միլիարդ եվրոյի հիմնադրամի շուրջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա»․ Հաջիև ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի դեպք է բացահայտել․ ինչ է հայտնի Հերթական 1-ին պատվավոր մրցանակը՝ այս անգամ էլ գիտական լուսանկարների մրցույթում․ Ադրինե ԹորոսյանԱվտովթար՝ Կոտայքում. 3 վիրավորներից 2-ը ՊՆ զորամասի ծառայողներ են Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա Առաջնորդի կոչումը վաստակում են ազգային կյանքում ունեցած գործունեությամբ՝ սեփական հայրենիքին ու ժողովրդին ծառայելու միջոցով․ Մհեր ԱվետիսյանՏեղումնառատ մայիսը շարունակվում է. եղանակը՝ մայիսի 19-ից 23-ը «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր միջպետական բանակցություններին, ներառյալ թշնամաբար տրամադրված պետությունների հետ․ Ավետիք Չալաբյան Ժողովրդի մեծ մասն այսօր հանապազօրյա հացի խնդիր ունի. քաղաքացիԽմբակային ծեծի մասնակից Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչախումբը տիրոջ փնտրտուքի մեջ է. Արմեն Մանվելյան Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ ԾառուկյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մխչյան գյուղի դպրոցում արձանագրված միջադեպը ոչ միայն սարսափելի հանցագործություն է, այլ՝ մեր կրթական համակարգի խորը ճգնաժամի հայելային արտացոլում. Մանե ԱրշակյանՀզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Զովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա
Ամենադիտված